Ռաֆայել Սիլվա (դերասան)

ամերիկացի դերասան

Ռաֆայել Սիլվա (անգլ.՝ Rafael Silva, հունիսի 18, 1994(1994-06-18)[1], Բելու Օրիզոնտի, Բրազիլիա[1]), բրազիլական ծագմամբ ամերիկացի դերասան։ Առավել մեծ հայտնություն ստացել է «911: Միայնակ աստղ» հեռուստասերիալում կատարած Կառլոս Ռեյեսի դերով։

Ռաֆայել Սիլվա
Ծննդյան թիվ՝հունիսի 18, 1994(1994-06-18)[1] (30 տարեկան)
Ծննդավայր՝Բելու Օրիզոնտի, Բրազիլիա[1]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան
Պարգևներ՝
IMDb։ID 8989537

Կենսագրություն

Վաղ կյանք և կրթություն

Ծնվել է 1994 թվականի հունիսի 18-ին Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգի Բելու Օրիզոնտի քաղաքում[3]։ 13 տարեկան հասակում տեղափոխվել է ԱՄՆՆյու Ջերսի նահանգի Հարիսոն քաղաք։ Դեռևս մանկուց ցանկացել է գնալ իր պապիկի և հորեղբայրների հետքերով՝ դառնալ անասնաբույժ և աշխատել անասպանահական կենդանիների հետ։ Բայց տեղափոխումից հետո ներփակվել է և վախեցել է հանրային ելույթներից։ Իր վախերը հաղթահարելու համար, ուսման առաջին տարում գրանցվել է բեմականացումների և այդկերպ սկսել է զարգացնել թատրոնի և կինոյի նկատմամբ իր հետաքրքրությունը։

Արդյունքում ընդունվել է Նյու Յորքի Մանհեթեն շրջանի Փեյս համալսարանը և ստացել է բակալավրի աստիճան կինոյի, հեռուստատեսության, կրկնօրինակման և գովազդի ոլորտում[4]։

Կարիերա

2019 թվականի սեպտեմբերին միացել է Բրեդ Ֆելչակի, Թիմ Մայների և Ռայան Մերֆիի կողմից ստեղծած «911: Միայնակ աստղ» հեռուստասերիալի դերասանական կազմին և կատարել է Կառլոս Ռեյեսի դերը[5]։ Հեռուստասերիալը հեռարձակվել է 2020 թվականի հունվարի 19-ին։

Անձնական կյանք

Տիրապետում է անգլերեն, իսպաներեն և պորտուգալերեն լեզուներին։ Հետաքրքրվում է մարտարվեստով և սիրում է պարել[6]։

Ռաֆայելը բացահայտ գեյ է[7]։

Ֆիլմագրություն

ՏարիԱնվանումԴերՆշում
2015Արբած սիրո արվեստըԷդՄինի սերիալ
2017Չվճարվող աշխատակիցՋեյ "Փենիսթոք" ՄեիրելսԿարճամետրաժ
2018Բռնապետի սինդրոմԱնդեմ մարդ #3Կարճամետրաժ
2019Տիկին պետքարտուղարՕսկար ԿորտեսԷպիզոդ՝ "Ավելի լավ բան"
2019ՀոսունությունՌաուլ
2020-ներկա911: Միայնակ աստղԿառլոս ՌեյեսՀիմնական կազմ

Ծանոթագրություններ