Ռայա Նազարյան

բուլղարահայ քաղաքական գործիչ


Ռայա Նազարի Նազարյան (բուլղար․՝ Рая Назар Назарян, սեպտեմբերի 16, 1985(1985-09-16)[1], Վառնա, Բուլղարիա), ծագումով հայ բուլղարացի[2] իրավաբան է և քաղաքական գործիչ «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» (ГЕРБ) կուսակցությունից: Կուսակցության ժողովրդական ներկայացուցիչ 48 և 49-րդ Ազգային ժողովումներում։ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ. Ազգային ժողովի նախագահ է ընտրվել 2024 թվականի հունիսի 20-ին[2]։

Ռայա Նազարյան
բուլղար․՝ Рая Назар Назарян
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 16, 1985(1985-09-16)[1] (38 տարեկան)
ԾննդավայրՎառնա, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
ԱզգությունՀայերը Բուլղարիայում
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԲուլղարիայի Ազգային ժողովի անդամ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ և Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ

Կենսագրություն

Ռայա Նազարյանը ծնվել է 1985 թվականի սեպտեմբերի 16-ին Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության Վառնա քաղաքում։ Միջնակարգ կրթությունն ավարտել է Վառնայի «Կոնստանտին Պրեսլավսկի» հումանիտար միջնակարգ դպրոցում։ Հաջորդիվ «իրավունք» է ուսումնասիրել Սոֆիայի ազգային և համաշխարհային տնտեսության համալսարանում։ Նա ամուսնալուծված է գործարար Էմիլ Արաբաջիևից, ունի մեկ երեխա[3]։

2013 թվականից Սոֆիայի փաստաբանների միության անդամ է[4]։ Ռայա Նազարյանը աշխատել է պարտատոմսերի, գույքի, ապահովագրության, ընտանեկան և ժառանգական իրավունքի ոլորտում։ Նա մասնագիտացած է առևտրային և ապահովագրական վեճերի արտադատական լուծման ոլորտում[5]։ Նրա կարիերան սկսվել է Մենկո Մենկովի գրասենյակում, որը Բոյկո Բորիսովի փաստաբանն է[6]։

Ծանոթագրություններ