Ռայան Ջեք

Ռայան Ջեք (անգլ.՝ Ryan Jack, փետրվարի 27, 1992(1992-02-27)[1], Աբերդին, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆուտբոլիստ, կենտրոնական կիսապաշտպան։ Հանդես է գալիս շոտլանդական «Ռեյնջերս»-ի և Շոտլանդիայի ազգային հավաքականի կազմում։

Ռայան Ջեք
անգլ.՝ Ryan Jack
Ռայանը 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՌայան Ջեք
Ազգությունըշոտլանդացի
ՔաղաքացիությունըՇոտլանդիա Շոտլանդիա
Ծննդյան ամսաթիվփետրվարի 27, 1992(1992-02-27)[1] (32 տարեկան)
ԾննդավայրԱբերդին, Շոտլանդիա
Հասակ182 սմ
Քաշ66 կիլոգրամ
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՇոտլանդիա Ռեյնջերս
Համար8
Պատանեկան կարիերա
2000-2010Շոտլանդիա Աբերդին
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2010-2017Շոտլանդիա Աբերդին199 (11)
2017-ներկաՇոտլանդիա Ռեյնջերս17 (0)
Ազգային հավաքական
2017-ներկաՇոտլանդիա Շոտլանդիա1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 30, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 10, 207

Իր կարիերան սկսել է «Աբերդին»-ի կազմում։ Թիմի կազմում անցկացրած 17 տարիների ընթացքում ֆուտբոլիստը հանդես է եկել թիմի երիտասարդական և հիմնական կազմերում։ Թիմի կազմում անցկացրած վերջին 2 տարիների ընթացքում եղել է «Աբերդին»-ի ավագը։

Ակումբային կարիերա

«Աբերդին»

2008 թվականի ամռանը Ջեքը իր առաջին պայմանագիրն է կնքել «Աբերդին»-ի հետ[2]։ Թիմի հիմնական կազմում նա իր նորամուտը նշել է 2010 թվականի սեպտեմբերին[3], իսկ հետագայում դարձել է թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։

2011 թվականի հունվարին Ջեքը իր առաջին գոլն է խփել շոտլանդական թիմի կազմում` «Ինվերնես ՖԱ»-ի դմ խաղում։ Այդ գոլը ճանաչվել է 2010-11 մրցաշրջանի թիմի լավագույն գոլ[4]։ Մեկ շաբաթ անց Ռայանը փոխարինման է դուրս եկել Շոտլանդիայի գավաթի կիսաեզրափակչի «Սելտիկ»-ի դեմ խաղում[5]։ Հանդիպումն ավարտվել է 4-1 հաշվով։

2011 թվականի հոկտեմբերին Ռայան Ջեքը նոր պայմանագիր է կնքել «Աբերդին»-ի հետ։ 2011 թվականի հոկտեմբերի 13-ին Ռայանը գոլի հեղինակ է դարձել «Ջոնսթոն»-ի դեմ խաղում, իսկ հանդիպումը ավարտվել է 2-1 հաշվով` «Աբերդին»-ի հաղթանակով։ 2013 թվականի հունիսին Ջեքը երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2016 թվականը[6]։

2014 թվականի դեկտեմբերին Ռայանը ճանաչվել է Շոտլանդիայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ[7]։

«Ռեյնջերս»

2017 թվականի հունիսի 1-ին Ռայանը տեղափոխվել է «Ռեյնջերս»[8]։ նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։ Պայմանագրի կնքումից հետո ֆուտբոլիստն ասել է, որ «Ռեյնջերս»-ի երկրպագուն է և նրա համար մեծ պատիվ է այս ակումբում խաղալը[9][10]։

Թիմի կազմում Ջեքը իր դեբյուտը նշել է 2017 թվականի հունիսի 29-ին` Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Պրոգրես Նիեդերկրոն»-ի դեմ խաղում[11]։ Այդ հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով` «Ռեյնջերս»-ի պարտությամբ։

Միջազգային կարիերա

Ռայան Ջեքը հանդես է եկել Շոտլանդիայի Մ16, Մ17 և Մ21 հավաքականների կազմում[12]։ Եղել է Շոտլանդիայի Մ21 հավաքականի ավագը։

Շոտլանդիայի ազգային հավաքականի կազմում Ջեքը իր դեբյուտը նշել է 2017 թվականի նոյեմբերին` Նիդերլանդների հավաքականի դեմ խաղում։

Ձեռքբերումներ

Ակումբային

  • Շոտլանդիայի Լիգայի գավաթակիր - 2013-14
  • Շոտլանդիայի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր - 2016-17

Անձնական

  • Շոտլանդիայի Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ - դեկտեմբեր 2014

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայան Ջեք» հոդվածին։