Ռայան Լոխտե

Ռայան Սթիվեն Լոխտե (անգլերեն՝ Ryan Steven Lochte․ օգոստոսի 3, 1984(1984-08-03)[2][3], Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի լողորդ, օլիմպիական խաղերի տասներկուակի մեդալակիր, աշխարհի չեմպիոն, աշխարհի բազմակի ռեկորդակիր։

Ռայան Լոխտե
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝անգլ.՝ Ryan Steven Lochte
Մականուն(ներ)՝The Lochtenator[1]
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 3, 1984(1984-08-03)[2][3] (39 տարեկան)
Ծննդավայր՝Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ
Ակումբ՝Florida Gators swimming and diving?
188 սանտիմետր
Քաշ՝88 կիլոգրամ
2008 թվականի օլիմպիական խաղերի մեդալակիրները․.ձախից՝ Ռայան Լոխտե, Մայքլ Ֆելփս, Լասլո Չե ։

Մարզական կարիերա

Ռայանի ծնողները լողի մարզիչներ էին։ Նա 8 տարեկանից հաճախել է լողի պարապմունքների։ Մարզվել է Ֆլորիդայի համալսարանի Daytona Beach Speed Swimming-ում գործող խմբակում։ Մասնագիտացել է թիկնալողում, ազատ և համալիր լողաոճերում։

2010 և 2011 թվականներին ճանաչվել է ԱՄՆ-ի և աշխարհի լավագույն լողորդ՝ ընդհատելով Մայքլ Ֆելփսի հաղթական ընթացքը։

2011 թվականի հուլիսի 28-ին՝ Շանհայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ, դարձել է առաջին լողորդը, ով պոլիուրեթանային կոստյումների օգտագործման արգելքի վերաբերյալ FINA-ի որոշման գործադրումից հետո գերազանցել է համաշխարհային ռեկորդը 200 մ համալիր լողում՝ 50 մետր երկարությամբ լողավազանում ցույց տալով 1:54.00 րոպե արդյունք։

Ռիո դե Ժանեյրոյում կայացած օլիմպիական խաղերում Ռայանը իր թիմակիցների հետ ոսկե մեդալ է նվաճել 4 x 200 մ ազատ ոճով փոխանցումալողում[4]։ Անհատապես հանդես է եկել 200 մ համալիր լողի մրցումներում և եզրափակիչ փուլում ցույց տալով 1:57,47 րոպե ժամանակ՝ գրավել հինգերորդ տեղը[4] ։

Մարզական նվաճումներ

ՕլիմպիադանԱմսաթիվըՄրցաձևըԱրդյունքըԳրաված տեղը
Աթենք 200417 օգոստոսի 20044 x 200 մ ազատ ոճով7:07,33 րոպե
Աթենք 200419 օգոստոսի 2004200 մ համալիր ոճով1:58,78 րոպե
Պեկին 200810 օգոստոսի 2008400 մ համալիր ոճով4:08,09 րոպե
Պեկին 200813 օգոստոսի 20084 x 200 մ ազատ ոճով6:58,56 րոպե
Պեկին 200815 օգոստոսի 2008200 մ թիկնալող1:53,94 րոպե
Պեկին 200815 օգոստոսի 2008200 մ համալիր ոճով1:56,53 րոպե
Լոնդոն 201228 հուլիսի 2012400 մ համալիր ոճով4:05,18 րոպե
Լոնդոն 201229 հուլիսի 20124 x 100 մ ազատ ոճով3:10,38 րոպե
Լոնդոն 201231 հուլիսի 20124 x 200 մ ազատ ոճով6:59,70 րոպե
Լոնդոն 20122 օգոստոսի 2012200 մ համալիր ոճով1:54,90 րոպե
Լոնդոն 20122 օգոստոսի 2012200 մ թիկնալող1:53,94 րոպե
Ռիո դե Ժանեյրո 20169 օգոստոսի 20164 x 200 մ ազատ ոճով7:00,66 րոպե

Աշխարհի առաջնություններ

  • 2005 Մոնրեալ - (200 մ թիկնալող)
  • 2005 Մոնրեալ - (200 մ անհատական, համալիր ոճ)
  • 2005 Մոնրեալ - (4 x 200 մ ազատ ոճով փոխանցումալող)
  • 2007 Մելբուրն - (100 մ թիկնալող)
  • 2007 Մելբուրն - (200 մ թիկնալող)
  • 2007 Մելբուրն - (200 մ անհատական, համալիր ոճ)
  • 2007 Մելբուրն - (400 մ անհատական, համալիր ոճ)
  • 2007 Մելբուրն - (4 x 200 մ ազատ ոճով փոխանցումալող)
  • 2009 Հռոմ - (4 x 100 մ ազատ ոճով փոխանցումալող)
  • 2009 Հռոմ - (200 մ անհատական, համալիր ոճ)
  • 2009 Հռոմ - (200 մ թիկնալող)
  • 2009 Հռոմ - (4 x 200 մ ազատ ոճով փոխանցումալող)
  • 2009 Հռոմ - (400 մ անհատական, համալիր ոճ)
  • 2011 Շանհայ - (200 մ ազատ ոճ)
  • 2011 Շանհայ - (200 մ անհատական, համալիր ոճ) (աշխարհի ռեկորդ սահմանելով)
  • 2011 Շանհայ - (200 մ թիկնալող)
  • 2011 Շանհայ - (400 մ անհատական, համալիր ոճ)
  • 2011 Շանհայ - (4 x 200 մ ազատ ոճով)
  • 2011 Շանհայ - (4 x 100 մ ազատ ոճով)
  • 2013 Բարսելոնա - (4 x 100 մ ազատ ոճով)
  • 2013 Բարսելոնա - (200 մ թիկնալող)
  • 2013 Բարսելոնա - (4 x 200 մ ազատ ոճով)

Աշխարհի առաջնություններ (25 մ երկարությամբ լողավազան)

  • 2004 Ինդիանապոլիս - (փոխանցումալող 4 x 200 մ, ազատ ոճով)
  • 2004 Ինդիանապոլիս - (200 մ, համալիր ոճով)
  • 2004 Ինդիանապոլիս - (200 մ ազատ ոճով)
  • 2006 Շանհայ - (200 մ, համալիր ոճով)
  • 2006 Շանհայ - (400 մ, համալիր ոճով)
  • 2006 Շանհայ - (200 մ, թիկնալող)
  • 2006 Շանհայ - (փոխանցումալող 4 x 100 մ, համալիր ոճով)
  • 2006 Շանհայ - (փոխանցումալող 4 x 100 մ, ազատ ոճով)
  • 2006 Շանհայ - (փոխանցումալող 4 x 200 մ, ազատ ոճով)
  • 2008 Մանչեսթեր - (100 մ, համալիր ոճով)
  • 2008 Մանչեսթեր - (200 մ, համալիր ոճով)
  • 2008 Մանչեսթեր - (400 մ, համալիր ոճով)
  • 2008 Մանչեսթեր - (փոխանցումալող 4 x 100 մ, ազատ ոճով)
  • 2008 Մանչեսթեր - (200 մ, թիկնալող)
  • 2008 Մանչեսթեր - (փոխանցումալող 4 x 100 մ, համալիր ոճով)
  • 2010 Դուբայ - (100 մ, համալիր ոճով)
  • 2010 Դուբայ - (200 մ, ազատ ոճով)
  • 2010 Դուբայ - (200 մ, թիկնալող)
  • 2010 Դուբայ - (200 մ, համալիր ոճով)
  • 2010 Դուբայ - (400 մ, համալիր ոճով)
  • 2010 Դուբայ - (փոխանցումալող 4 x 100 մ, համալիր ոճով)
  • 2010 Դուբայ - (4 x 100 մ, ազատ ոճով)
  • 2012 Ստամբուլ - (200 մ, ազատ ոճով)
  • 2012 Ստամբուլ - (փոխանցումալող 4 x 100 մ, ազատ ոճով)
  • 2012 Ստամբուլ - (100 մ, բատերֆլայ)
  • 2012 Ստամբուլ - (փոխանցումալող 4 x 200 մ, ազատ ոճով)
  • 2012 Ստամբուլ - (100 մ, համալիր ոճով)
  • 2012 Ստամբուլ - (200 մ, համալիր ոճով)
  • 2012 Ստամբուլ - (200 մ, թիկնալող)
  • 2012 Ստամբուլ - (փոխանցումալող 4 x 100 մ, համալիր ոճով)

Համաշխարհային ռեկորդներ

ԱմսաթիվըՄրցավայրըԼողավազանըՄրցաձևըԱրդյունքըԿարգավիճակը
7 ապրիլի 2006  Չինաստան Շանհայ25-մետրանոց200 մ համալիր ոճով1:53.31 րոպեմինչև 18 նոյեմբերի 2007

 Բրազիլիա, Տիագու Պերեյրա
9 ապրիլի 2006  Չինաստան Շանհայ25-մետրանոց100 մ թիկնալող49.99 վրկ․մինչև 11 նոյեմբերի 2008

 ԱՄՆ, Փիթեր Մարշալ
9 ապրիլի 2006  Չինաստան Շանհայ25-մետրանոց200 մ թիկնալող1:49.05 րոպեմինչև 13 ապրիլի 2008

 Ավստրիա, Մարկուս Ռոգան
30 մարտի 2007  Ավստրալիա Մելբուռն50-մետրանոց200 մ թիկնալող1:54.32 րոպեմինչև 15 օգոստոսի 2008
11 ապրիլի 2008  Միացյալ Թագավորություն Մանչեստր25-մետրանոց200 մ համալիր ոճով1:51.56 րոպեմինչև 15 նոյեմբերի 2009

 Հարավաֆրիկյան Հանրապետություն, Դարիան Թաունսենդ
12 ապրիլի 2008  Միացյալ Թագավորություն Մանչեստր25-մետրանոց100 մ համալիր ոճով51.25 վրկ․մինչև 13 ապրիլի 2008
13 ապրիլի 2008  Միացյալ Թագավորություն Մանչեստր25-մետրանոց100 մ համալիր ոճով51.15 վրկ․մինչև 14 նոյեմբերի 2009

 Ռուսաստան, Սերգեյ Ֆիզիկով
15 օգոստոսի 2008  Չինաստան Պեկին50-մետրանոց200 մ թիկնալող1:53.94 րոպեմինչև 11 հուլիսի 2009

 ԱՄՆ, Աարոն Փիրսոլ
30 հուլիսի 2009  Իտալիա Հռոմ50-մետրանոց200 մ համալիր ոճով1:54.10 րոպեմինչև 28 հուլիսի 2011
16 դեկտեմբերի 2010  ԱՄԷ Դուբայ25-մետրանոց400 մ համալիր ոճով3:55.50 րոպեմինչև 20 դեկտեմբերի 2019

 Ճապոնիա, Դաիյա Սետո
17 դեկտեմբերի 2010  ԱՄԷ Դուբայ25-մետրանոց200 մ համալիր ոճով1:50.08 րոպեմինչև 14 դեկտեմբերի 2012
28 հուլիսի 2011  Չինաստան Շանհայ50-մետրանոց200 մ համալիր ոճով1:54.00 րոպեԴեռ չի գերազանցվել։
14 դեկտեմբերի 2012  Թուրքիա Ստամբուլ25-մետրանոց200 մ համալիր ոճով1:49.63 րոպեԴեռ չի գերազանցվել։
15 դեկտեմբերի 2012  Թուրքիա Ստամբուլ25-մետրանոց100 մ համալիր ոճով50.71 վրկ․մինչև 7 դեկտեմբերի 2014

 Գերմանիա, Մարկուս Դայբլեր

Պատիվներ

  • 2010, 2011 թթ․ հռչակվել է աշխարհի լավագույն լողորդ։
  • 2010, 2011 թթ․ հռչակվել է ԱՄՆ-ի լավագույն լողորդ։

Սպորտից դուրս

Ռայանը հայտնվել է 90210 հեռուստասերիալի դրվագներից մեկում[5] ։

2013 թվականի ապրիլին E! Entertainment / Ժամանց հեռուստաընկերությունը ներկայացրել է վեց դրվագից բաղկացած Ինչ կանի Ռայան Լոխտեն ( անգլերեն ։ What Would Ryan Lochte Do? ) սերիալը, որտեղ գլխավոր դերը կատարել է անվանի մարզիկը՝ մարմնավորելով իր իսկ կերպարը[6] ։

Անձնական կյանք

Ռայանի կինը մոդել Քայլա Ռեյդն է[7]։ Ամուսնական զույգն ունի մեկական որդի (ծնված 2017 թվականի հունիսի 8-ին) և դուստր (ծնված 2019 թվականի հունիսի 17-ին)[8] ։

Մատենագրություն

  • «Sylwetka na stronie sports-reference.com». sports-reference.com (անգլերեն).
  • «Sylwetka na stronie swimrankings.net». swimrankings.net (անգլերեն).
  • «Oficjalna strona». swimrankings.net (անգլերեն).

Ծանոթագրություններ