Ռայան Դոլան

Ռայան Դոլան (անգլ.՝ Ryan Dolan, հուլիսի 22, 1985(1985-07-22), Ստրաբան, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն), իռլանդացի փոփ երգիչ, որը 2013 թվականի մայիսին «Only Love Survives» երգով ներկայացրել է Իռլանդիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում[1][2] և եզրափակիչ փուլում զբաղեցրել վերջին՝ 26-րդ հորիզոնականը։

Ռայան Դոլան
Ծնվել էհուլիսի 22, 1985(1985-07-22) (38 տարեկան)
Ստրաբան, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
Կայքryandolanofficial.com
 Ryan Dolan Վիքիպահեստում

Կարիերա

2013 թվականին Ռայան Դոլանը, հաղթելով Իռլանդիայի ազգային ընտրության փուլում[3], ներկայացրել է Իռլանդիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում՝ դառնալով մրցույթի միակ մասնակիցը, որը կատարել է իր հեղինակած երգը։ 2013 թվականի մայիսի 14-ին ելույթ է ունեցել առաջին կիսաեզրափակչում և անցել եզրափակիչ՝ տեղ գրավելով առաջին տասնյակում[4]։ 2013 թվականի մայիսի 18-ին անցկացված եզրափակչում Ռայան Դոլանն ստացել է հինգ միավոր երեք երկրներից[5]՝ զբաղեցնելով վերջին հորիզոնականը[6]։

Անձնական կյանք

Ռայան Դոլանը բացահայտ նույնասեռական է։ Նա կատարել է քամինգ աութ 2014 թվականի փետրվարին[7][8]։

Սկավառակագրություն

Ալբոմներ

ԱլբոմՆշումներ
Frequency
  • Թողարկում՝ 13 մայիսի, 2013
  • Լեյբլ՝ JM13
  • Ֆորմատ՝ Թվային ներբեռնում, CD
Under the Covers, Vol.1
  • Թողարկում՝ 16 փետրվարի, 2016
  • Ֆորմատ՝ Թվային ներբեռնում, CD
Under the Covers, Vol.2
  • Թողարկում՝ 2016
  • Ֆորմատ՝ Թվային ներբեռնում, CD
Deep Covers
  • Թողարկում՝ 2017
  • Ֆորմատ՝ Թվային ներբեռնում, CD

Սինգլներ

ՍինգլՏարիԱմենաբարձր հորիզոնականԱլբոմ
ԻՌԼ
[9]
BEL
(Fl)

[10]
UK Indie
[11]
"Only Love Survives"2013176733Frequency
"Start Again"201471TBA
"Fall to the Floor"88
"Uptown Downtown"2015
"—" նշանակում է, որ սինգլը չի ընդգրկվել հիթ-շքերթում կամ չի թողարկվել։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայան Դոլան» հոդվածին։