Ռաիսա Ռյազանովա
Ռաիսա Ռյազանովա (ռուս.՝ Раиса Ивановна Рязанова, հոկտեմբերի 31, 1944[1][2], Պետրոպավլովսկ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս խորհրդային դերասանուհի։ Ռուսաստանի Դաշնության Ժողովրդական արտիստ (2005)[4]։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1981)։
Ռաիսա Ռյազանովա | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 31, 1944[1][2] (79 տարեկան) |
Ծննդավայր՝ | Պետրոպավլովսկ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | ![]() ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0752925 |
Կենսագրություն
Ծնվել է 1944 թվականի հոկտեմբերի 31-ին Ղազախստանի Պետրոպավլովսկ քաղաքում։ Ռյազանովան եղել է արտաամուսնական երեխա. նրա մայրը՝ Մելանյա Գրիգորևնան, ռուսական գյուղից էր, հրաժարվել է ամուսնանալ վարորդի հետ, քանի որ նա արդեն ուներ ընտանիք և վեց երեխա։ Վաղ տարիքում մայրը դստեր հետ տեղափոխվել է Մոսվայի մարզ՝ Ռամենսկոյե։
Ավարտելով դպրոցը, Ռայան ընդունվել է Ռյազանի երաժշտական ուսումնարան՝ բայանի դասերի։ Ավարտելուց հետո դասավանդել է երաժշտություն։ Շուտով ճակատագիրը նրան բերում է Ռյազանի մարզային թատրոն, որից հետո Ռյազանովան հասկացավ, որ իր կոչումը դերասանական վարպետությունն է։
1969 թվականին նա ավարտել է Ա. Վ. Լունաչարսկու անվան թատերական արվեստի պետական ինստիտուտը։ Երկրորդ կուրսում նա ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ Յուրի Պերովի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել անմիջապես ծանոթանալուց հետո՝ մեկ տարի անց, երբ դերասանուհին սովորում էր երրորդ կուրսում։ Ծնվում է նրանց միակ երեխան՝ որդին Դանիլան։
Նրա ընտանեկան կյանքը չի դասավորվել՝ Ռյազանովան սիրահարվում է ռեժիսորին, որը մոտ նկարահանվում էր։ Չցանկանալով խաբել ամուսնուն, նա խոստովանում է զգացմունքների մասին։ Զույգը բաժանվում է։ Ռեժիսորի հետ հարաբերությունները շարունակվում են շուրջ տասը տարի։ Պերովը երկրորդ անգամ է ամուսնանում։
1969 թվականին Ռյազանովան աշխատում էր ըստ պայմանագրերի։ 1979 թվականին դառնում է Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայի դերասանուհի։
Եթե իրականում Ռաիսայի մոտ անձնական կյանքը չի ստացվել, ապա նրա հերոսուհին «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում համարվում է ամենաերջանիկը։ Նրա դերը ունեցել է մեծ հաջողություն և արժանացել է մեծ թվով պարգևների։
«Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում դերից հետո Ռաիսա Ռյազանովայի կինոկարիերայում քիչ բան է փոխվել։ Նա շարունակում է պարբերաբար նկարահանվել, խաղալով «ժողովրդական կնոջ» կերպարը։
Ընտանիք
- Մայրը՝ Մելանյա Գրիգորևնա, ծնվել է Ռյազանի մարզի Սարաևսկի շրջանի Բիչկի գյուղում
- Հայրը՝ Իվան։ Դստեր ծնվելու ժամանակ ամուսնացած էր և ուներ 6 երեխա։
- Ամուսինը՝ Յուրի Պերով (ծնվ. 1939), դերասան (բաժանված են)
- Որդին՝ Դանիլա Պերով (ծնվ. 1968), դերասան։ 1989 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան (Իվան Թարխանովի կուրսում)։ Աշխատում է «Տագանկայի դերասանների ընկերակցություն» թատրոնում։
- Թոռը՝ Անդրեյ Պերով, սովորում է Ժամանակակից արվեստի ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։