Ռազմիկ Ալավերդյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալավերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռազմիկ Բեհրուդի Ալավերդյան (դեկտեմբերի 4, 1916[1], Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 30, 1968[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1], թաղված է Երևանում), հայ ճարտարապետ։
Ռազմիկ Ալավերդյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1916[1] |
Ծննդավայր | Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հուլիսի 30, 1968[1] (51 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Ազգություն | հայ |
Կրթություն | ՀԱՊՀ (1942)[1] |
Պարգևներ | |
Անդամություն | Հայաստանի ճարտարապետների միություն |
Ռազմիկ Ալավերդյան Վիքիդարանում | |
![]() |
Ճարտարապետ Ռուզան Ալավերդյանի հայրն է։
Կենսագրություն
1942 թվականին ավարտել է ԵՊՀ ճարտարապետության բաժինը։
1951-1968 թվականներին՝ Հայարդնախագիծ ինստիտուտի ճարտարապետաշինարարական բաժնի պետ, 1964 թվականից՝ նաև գլխավոր ճարտարապետ։ 1959-1964 թվականներին՝ Հայաստանի ճարտարապետների միության վարչության պատասխանատու քարտուղար[2]։
Ստեղծագործական ուղի
Ռազմիկ Ալավերդյանի գլուխգործոցը Երևանի Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի շենքն է (1966), որի համար արժանացել է 1962-1967 թվականներին ԽՍՀՄ ճարտարապետության նվաճումների ստուգատեսի դափնեկրի կոչման և ՀԽՍՀ Պետական մրցանակների (1970 թվական, հետմահու)։
Ռազմիկ Ալավերդյանի նախագծերով Երևանում կառուցվել են՝
- Հիդրոմետ ծառայության վարչության շենքը (1953)
- Ռելեի գործարանն ու հանրակացարանը (1956)
- ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտը (1962)
- Քիմկոմբինատի մշակույթի պալատը (1962)
- Վանաձորում քիմիագործների մշակույթի պալատը (1950-1953 թվականներ)
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռազմիկ Ալավերդյան» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռազմիկ Ալավերդյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 141)։ ![]() |