Ռազմագործողության ժամանակ զոհվածներին մեդալ (Նորվեգիա)

Ռազմագործողության ժամանակ զոհվածներին մեդալ, Նորվեգիայի զինված ուժերի գերատեսչական պարգև[1]։

Ռազմագործողության ժամանակ զոհվածներին մեդալ
նորվ.՝ Forsvarets medalje for falne i strid
Изображение орденской планки
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Տեսակմեդալ և ռազմական պարգև
Կարգավիճակշնորհվում է
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվհունվարի 1, 2005
Հերթականություն
Ավագ պարգևQ12000688?
Կրտսեր պարգևՄիջազգային ծառայության համար զինված ուժերի մեդալ

Պատմություն

Ռազմագործողության ժամանակ զոհվածներին մեդալը հաստատվել է 2005 թ.-ի հունվարի 1-ին Նորվեգիայի զինված ուժերի կողմից, որը կարճ ժամանակ անց բաժանվեց երկու մասին՝ Ռազմագործողության ժամանակ վիրավորվածներին մեդալ և Ռազմագործողության ժամանակ զոհվածներին մեդալ[2]։

Ռազմագործողության ժամանակ զոհվածներին գերատեսչական մեդալը հանձնվում է ետմահու Նորվեգիայի զինված ուժերի այն զինծառայողների հարազատներին, ովքեր զոհվել են մարտական գործողությունների ժամանակ։ Այս դեպքում մարտական գործողություններ ասելով հասկացվում է Նորվեգիայի պաշտպանության ռազմագործողությունները կամ միջազգային խաղաղապահ ուժերի կազմում իրականացված գործողությունները։ Մեդալը տրվում է նաև օտարերկրյա այն քաղաքացիներին, ովքեր զոհվել են մարտական գործողությունների ժամանակ՝ գտնվելով Նորվեգիայի ԶՈՒ հրամանատարության ներքո[2]։

Նկարագրություն

Մեդալը պատրաստվում է ոսկեզօծ մետաղից։ Ունի հավասարակողմ խաչի տեսք։ Խաչի վրա ամրացված է կոտրված թուր։ Հակառակ կողմում գրված է «FOR LAND OG FOLK» (Հանուն հողի և ժողովրդի), ինչպես նաև պատկերվում է պարգևատրվողի դիմանկարը։ Մեդալի ժապավենը կարմիր գույնի է եզրերում 4 մմ-անոց սև գծերով[2]։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ