ՌԳԱ ԱՄՆ և Կանադայի ինստիտուտ

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի ինստիտուտ, ՌԳԱ ԱՄՆԿԻ (ռուս.՝ Институ́т Соединённых Шта́тов Ам́ерики и Кана́ды РАН), ԱՄՆ և Կանադայի համալիր հետազոտության վրա մասնագիտացած գիտահետազոտական հաստատություն Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Գլոբալ խնդիրների և միջազգային հարաբերությունների բաժանմունքի կազմում։

Ինստիտուտը հիմնադրել է 1967 թվականին հայտնի ամերիկանագետ Գեորգի Արբատովը[1] և առաջին իսկ օրվանից ինստիտուտը կարևոր դեր է խաղացել որպես ԱՄՆ քաղաքականության, տնտեսագիտության և գաղափարախոսության վերլուծության կենտրոն։ Ինստիտուտը անմիջապես ազդել է ԱՄՆ վերաբերյալ ԽՍՀՄ արտաքին քաղաքականության ձևավորմանը։

Աշխատակիցներ

ակադեմիկոսներ Սերգեյ Ռոգովը և Գեորգի Արբատովը
  • Գեորգի Արբատով — ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1974), հիմնադիր, տնօրեն (1967—1995), պատվավոր տնօրեն (1995—2010).
  • Սերգեյ Ռոգով — ՌԳԱ ակադեմիկոս (2011), ՀԳՊԱՀ համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի տնօրեն (1995—2015), գիտական ղեկավար (2015 դեկտեմբերից), դեկան։
  • Վալերի Գարբուզով, տնօրենի պաշտոնակատար, ՀԳՊԱՀ համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի փոխդեկան, պատմական գիտությունների դոկտոր։
  • Վիկտոր Կրեմենյուկ, փոխտնօրեն, ՌԳԱ թղթակից անդամ։
  • Վիկտոր Սուպյան, փոխտնօրեն, տնտեսագիտական գիտությունների դոկտոր։
  • Սերգեյ Եմելյանով, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, ՌԳԱ պրոֆեսոր։
  • Էդուարդ Բատալով, միջազգային հարաբերությունների փիլիսոփայության տեսության ստեղծող։
  • Էդուարդ Իվանյան, պատմական գիտությունների դոկտոր, «ԱՄՆ և Կանադա» (1998-2012) պարբերականի գլխավոր խմբագիր։
  • Լյուդմիլա Լեբեդևա, Սոցիալ-տնտեսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն։
  • Իգոր Սուտյագին, նախկին աշխատակից, ով հայտնի է դարձել որպես բրիտանական հետախույզ։
  • Նատալիա Տրավկինա, Ներքաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար։
  • Նադեժդա Շվեդովա, Սոցիալ-քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ