Ջուր-Ջուր

Ջուր-Ջուր (ռուս.՝ Джур-Джур), Ղրիմի ամենաջրառատ ջրվեժը, որը գտնվում է Ալուշտայի քաղաքային խորհրդի տարածքում՝ Գեներալսկոյե գյուղի մոտակայքում, Խապխալի կիրճում։ Գտնվում է Ուլու Ուզեն Արևելյան գետի վրա։ Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 468 մետր[2]։ Ուլու Ուզեն Արևելյան գետը 15 մետր բարձրությունից թափվում է ներքև՝ առաջացնելով այս ջրվեժը։ Դրա միջին տարեկան ծախսը կազմում է 270 լիտր/վայրկյան[2]։ Նույնիսկ ամենաչորային տարիներին ջրի հոսքը չի փոփոխվում։

Ջուր-Ջուր
Джур-Джур
Տեսակջրվեժ
Երկիր Ուկրաինա[1]
Վարչատարածքային միավորՂրիմի Ինքնավար Հանրապետություն[1]
ՎայրՂրիմի լեռներ
Մասն էՈւլու Ուզեն Արևելյան
Ջրածախս0,27 մ³/վայրկյան
Բարձրություն (ԲԾՄ)468 մ
Հարաբերական
բարձրություն
15 մետր

Անվան ստուգաբանություն

Ջրվեժին անվանում են նաև «Շառաչող»[3][4][5], պատճառը արագահոս լինելն է[6]։ Ըստ վարկածի այն առաջացել է հայերեն ջուր[7][8], կամ պարսկերեն «ջուր»՝ շառաչող անվանումից[9]։

Ջրվեժի շրջակայք

Ջուր-Ջուր ջրվեժ

Խախպալի կիրճը և Ջուր-Ջուր ջրվեժը 1974 թվականին հայտարարվել են արգելոց։ Խախպալի արգելոցի ընդհանուր տարածքը 250 հեկտար է։

Գեներալսկոյե գյուղի մոտ ամֆիթատրոնաձև բարձրանում են Դեմերջի յայլայի լեռները հյուսիս-արևմուտքից և Կարաբի յայլայի լեռները՝ հյուսիս-արևելքից։ Սրանց միջև ձգվում են Թիրքեի լեռները։ Տարածքը խիտ անտառապատ է՝ հարուստ գետային կասկադներով։

Այստեղէ գտնվում նաև Ջուր-Ջուր քարանձավը՝ 750 մետր երկարությամբ։ Քարնձավը անտառապատ է։ Այստեղ բնորոշ ծառատեսակներից են՝ բոխի, հաճարենի, կաղնի, լորենի, արոսենի, տիզենի, հոնի, կաղնի ոսկեգույն, սոճի ղրիմյան։

Ծանոթագրություններ

  • Ахаев А. Н. «Имена Крыма (Этимологический словарь топонимов Крыма)»: Джур-Джур иран. джур — журчание бегущей воды. Джурла иран. джурла — бегущая вода
  • Գրականություն

    Արտաքին հղումներ

    Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուր-Ջուր» հոդվածին։
    Ստացված է «https:https://www.search.com.vn/wiki/index.php?lang=hy&q=Ջուր-Ջուր&oldid=9773320» էջից
    🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա