Ջուլիանո Մեդիչի

Ջուլիանո Մեդիչի (իտալ.՝ Giuliano de’ Medici, հոկտեմբերի 28, 1453(1453-10-28), Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - ապրիլի 26, 1478(1478-04-26), Սանտա Մարիա դել Ֆիորե, Ֆլորենցիայի 1-ին շրջան, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն), Պիեռո Մեդիչիի և նրա կնոջ՝ Լուկրեցիա Տորնաբուոնիի երկրորդ զավակն է, որը համակառավարել է իր եղբոր՝ Լորենցո Մեդիչիի հետ[2]։

Ջուլիանո Մեդիչի
իտալ.՝ Giuliano de’ Medici
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 28, 1453(1453-10-28)
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն
Մահացել էապրիլի 26, 1478(1478-04-26) (24 տարեկան)
Մահվան վայրՍանտա Մարիա դել Ֆիորե, Ֆլորենցիայի 1-ին շրջան, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն
ԳերեզմանՍան Լորենցո տաճար
Քաղաքացիություն Ֆլորենցիայի Հանրապետություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինՖիորետա Գորինի
Ծնողներհայր՝ Պիեռո Մեդիչի, մայր՝ Լուկրեցիա Տորնաբուոնի
ԵրեխաներԿղեմես VII[1]
 Giuliano de' Medici Վիքիպահեստում

Կենսագրություն

Ջուլիանոն սպանվել է 1478 թվականի ապրիլի 26-ին Ֆլորենցիայի Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարում Պացցիների դավադրության հետևանքով, Զատկի պատարագի ժամանակ։ Թաղված է Ֆլորենցիայի Սան Լորենցո բազիլիկայի Մեդիչիների մատուռում եղբոր՝ Լորենցոյի կողքին[3]։

Ջուլիոն, որը հետագայում դարձավ Հռոմի պապ Կղեմես VII՝ Ջուլիանոյի և նրա սիրուհի՝ Գորինի Ֆիորետայի ապօրինածին զավակն էր։ Հայտնի Սիմոնետա Վեսպուչին նույնպես եղել է Ջուլիանոյի սիրուհին։

Նախնիներ

Արվեստում

  • Ջուլիանո Մեդիչին հանդիսանում է 1974 թվականին նկարահանված «Ֆլամանդական գաղտնիքներ» (ֆր.՝ Le Secret des Flamand) մինիսերիալի կերպար։
  • «Դա Վինչիի դևերը» (անգլ.՝ Da Vinci's Demons), ամերիկաբրիտանական հեռուստասերիալ, որում Թոմ Ռայլին խաղացել է Ջուլիանո Մեդիչիի դերը։
  • Ջեյմս Բրեդլին Մեդիչի հեռուստասերիալի երկրորդ սեզոնում խաղացել է Ջուլիանո դե Մեդիչիի դերը իտալա-բրիտանական «Մեդիչիներ» հեռուստասերիալում։
  • «Assassin’s Creed II» համակարգչային խաղի մեջ Ջուլիանո Մեդիչին հանդիսանում է երկրորդական կերպար, որտեղ ընդգրկված է նաև Պացցիների դավադրությունը, որի արդյունքում սպանվելէ Ջուլիանոն։

Ծանոթագրություններ