Ջուզեպպե Գասպարո Մեցոֆանտի
Ջուզեպպե Գասպարո Մեցոֆանտի (իտալ.՝ Giuseppe Gasparo Mezzofanti, սեպտեմբերի 19, 1774[1][2], Բոլոնիա, Պապական մարզ[3] - մարտի 15, 1849[2], Հռոմ, Պապական մարզ[4]), իտալացի կարդինալ և հայտնի բազմալեզու։
Ջուզեպպե Գասպարո Մեցոֆանտի իտալ.՝ Giuseppe Gasparo Mezzofanti | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1774[1][2] |
Ծննդավայր | Բոլոնիա, Պապական մարզ[3] |
Մահացել է | մարտի 15, 1849[2] (74 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[4] |
Գերեզման | Sant'Onofrio |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն և Իտալիայի թագավորություն |
Մայրենի լեզու | իտալերեն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[5] |
Կրթություն | Բոլոնիայի համալսարան |
Մասնագիտություն | լեզվաբան, գրադարանավար, համալսարանի դասախոս, կաթոլիկ քահանա և hyperpolyglot |
Աշխատավայր | Բոլոնիայի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | կարդինալ |
Անդամություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա և Ակադեմիա դելա Կրուսկա |
Giuseppe Caspar Mezzofanti Վիքիպահեստում |
Կյանք
Լինելով բոլոնիացի համեստ ծնողների զավակ՝ նա, դեռ վաղ հասակից, ցուցաբերել է բացառիկ արտասանության հմտություններ և սեր դեպի երաժշտությունն ու օտար լեզունեը։ Նա սովորել է Պիառիստում, որտեղ հնարավորություն է ունեցել հանդիպել մի քանի միսիիոներների տարբեր երկրներից։ Նրանց հետ խոսելով՝ նա սկսել է սովորել մի քանի նոր օտար լեզուներ՝ շվեդերեն,գերմաներեն,իսպաներեն և Հարավային Ամերիկայի բնիկ լեզուն, ինչպես նաև դպրոցում սովորել է լատիներեն և հին հունարեն։ Նա ավարտել է իր աստվածաբանական ուսմնասիրությունները՝ հասնելով կարդինալ դառնալու մինիմալ տարիքին։Այս ընթացքում նա նաև ուսումնասիրել է ասիական լեզուներ։ 1797 թվականին նա օծվել է որպես քահանա և դարձել է արաբերենի, եբրայերենի, ասիական լեզուների և հունարենի մասնագետ Բոլոնիայի համալսարանում։ Հետագայում նա կորցրեց այս պաշտունը՝ հրաժարվելով ընդունել այդ ժամանակ Բոլոնիային իշխող Ցիսալփիան հանրապետությունը։ 1799 և 1800 թվականներին նա այցելել է բազմաթիվ օտարերկրացի մարդկանց, ովքեր վիրավորվել էին նապալոնեական պատերազմի ժամանակ։ Այսպես նա սովորեց նաև այլ եվրոպական լեզուներ։
1803-ին նա նշանակվեց Բոլոնիայի գրադարանի աշխատակից և շուտով վերանշանակվեց արևելյան լեզուների և հին հունարենի պրոֆեսոր։1833-ին նա հաջորդեց Անգելո Մեյին, որպես Վատիկանի գրադարանի ղեկավար[6]։ Նրա այլ բազմազան հետաքրքրությունները ներառում էին էթնոլոգիա, հնագիտություն, դրամագիտություն և աստղագիտություն։
Լեզուների ցանկ, որոնցով խոսում էր
Մեցոֆանտին հայտնի էր որպես բազմալեզու, ով ըստ Ռասսսելի (1858) խոսում էր առնվազն երեսուն լեզուներով "բացառիկ գերազանցությամբ"։
Նաև նշվում է, որ նա սահուն խոսել է ևս ինը լեզուներով և ունեցել է հիմնական գիտելիքներ մի շարք այլ լեզուներից[Ն 1]:
Տես նաև
Նշումներ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Alphons Bellesheim, Giuseppe Cardinal Mezzofanti (Würzburg, 1880)
- Charles William Russell, Life of the Cardinal Mezzofanti (1858)
- Augustin Manavitt, Esquisse historique sur le cardinal Mezzofanti (1853)
- U. Benigni, Giuseppe Mezzofanti, Catholic Encyclopedia (1911)
- Watts, Thomas (1854). «On M. Manavit's Life of Cardinal Mezzofanti». Transactions of the Philological Society (7).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուզեպպե Գասպարո Մեցոֆանտի» հոդվածին։ |