Ջորջիա Սթենուեյ

Ջորջիա Մարի Սթենուեյ (անգլ.՝ Georgia Marie Stanway, հունվարի 3, 1999(1999-01-03)[1], Բարոու-ին-Ֆերնես, Կումբրիա, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Սիթի» ակումբի կանանց թիմի և Անգլիայի կանանց հավաքականի հարձակվող։

Ջորջիա Սթենուեյ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվհունվարի 3, 1999(1999-01-03)[1] (25 տարեկան)
ԾննդավայրԲարոու-ին-Ֆերնես, Կումբրիա, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ168 սանտիմետր
Դիրքհարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱնգլիա Մանչեսթեր Սիթի
Համար12
Պատանեկան կարիերա
Անգլիա Բլեքբերն Ռովերս
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2015—Անգլիա Մանչեսթեր Սիթի44 (21)
Ազգային հավաքական
2014Անգլիա Անգլիա (մինչև 15)1 (0)
2014-2016Անգլիա Անգլիա (մինչև 17)27 (23)
2017—Անգլիա Անգլիա (մինչև 19)7 (6)
2018—Անգլիա Անգլիա (մինչև 20)7 (6)
2018—Անգլիա Անգլիա2 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 9 դեկտեմբերի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2 դեկտեմբերի, 2018

Ակումբային կարիերա

Ջորջիա Սթենուեյն իր կարիերան սկսել է «Բլեքբերն Ռովերս» ակումբի երիտասարդական ակադեմիայում։ 2014 թվականին Պրեմիեր լիգայի (երրորդ դիվիզիոնը Անլիայի կանանց ֆուտբոլային լիգաների համակարգում) 15 խաղերումխփել է 35 գոլ[2]։ 2015 թվականի հուլիսի 18-ին տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի» ակումբ։ 2015 թվականի օգոստոսի 27-ին խփել է իր առաջին գոլը «Սիթիի» կազմում՝ Լիգայի գավաթի խաղում գրավելով «Էվերթոնի» դարպասը[3]։ «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած իր առաջին մրցաշրջանի արդյունքներով Ջորջիան արժանացել է «ակումբի ծագող աստղ» մրցանակի[2]։ 2016 թվականին Ջորջիա Սթենուեյի գոլը, որ նա հեռահար հարվածով խփել էր «Լիվերպուլի» դարպասը, ճանաչվել է «Մանչեսթեր Սիթիի» մրցաշրջանի լավագույ գոլ՝ քվերակության արդյունքում առաջ անցնելով Սերխիո Ագուերոյի, Քևին դե Բրույնեյի, Յայա Տուրեի և Թոնի Դագանի հեղինակած գոլերից[4]։ 2017 թվականի հունվարին Ջորջիան «Սիթիի» հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը[5]։

2018 թվականի հոկտեմբերի 21-ին Ջորջիա Սթենուեյը հեթ-տրիկ է ձևակերպել «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն» ակումբի դեմ խաղում[6]։ 2018 թվականի դեկտեմբերի 2-ին երկու գոլ է խփել առաջնության առաջատար «Արսենալի» դեմ խաղում՝ ապահովելով իր թիմի հաղթանակն ու ընդհատելով «Արսենալի»՝ առանց պարտությունների անցկացրած խաղերի շարքը, որը շարունակվում էր մրցաշրջանի սկզբից[7][8][9]։

Կարիերան հավաքականում

2016 թվականին Ջորջիա Սթենուեյը եղել է Անգլիայի մինչև 17 տարեկանների կանանց հավաքականի ավագը, որը նվաճել է բրոնզե մեդալներ Եվրոպայի առաջնությունում և անցել աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ։ Երկու տարի անց՝ 2018 թվականին, Ջորջիան դարձել է Անգլիայի մինչև 20 տարեկանների հավաքականի առաջատար խաղացողներից մեկը Ֆրանսիայում անցկացվող աշխարհի առաջնությունում՝ խփելով 6 գոլ (ու դառնալով առաջնության լավագույն ռմբարկու իսպանուհի Պատրիսիա Գիխարոյի հետ միասին) և թիմին օգնելով նվաճել բրոնզե մեդալներ։

2018 թվականի հոկտեմբերի վերջին Անգլիայի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Ֆիլ Նևիլը Ջորջիային հրավիրել է հավաքական[10]։ 2018 թվականի նոյեմբերի 8-ին Սթենուեյն անցկացրել է իր առաջին խաղը Անգլիայի կանանց գլխավոր հավաքականի կազմում՝ թիմի մեկնարկային կազմում դուրս գալով խաղադաշտ Ավստրիայի հետ հանդիպման ժամանակ և նորամուտային խաղում աչքի ընկնելով գոլով[11].

Ելույթների վիճակագրություն

2018 թվականի դեկտեմբերի 9-ի դրությամբ[12][13]
ԱկումբԼիգաՄրցաշրջանԼիգաԵրկրի
գավաթ[14]
Լիգայի
գավաթ[15]
Եվրագավաթներ[16]Ընդհանուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Բլեքբերն ՌովերսՖԱԿՊԼ201415351535
Մանչեսթեր ՍիթիՖԱ կանանց սուպերլիգա20153100110042
2016104002110135
201771310020122
2017/181450053722610
2018/1911100010201410
Ընդհանուր452131951226929
Ընդհանուր կարիերայում605631951228464

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջիա Սթենուեյ» հոդվածին։