Ջորդան Լուկակու

ֆուտբոլիստ

Ջորդան Մենամա Լուկակու (հոլ.՝ Jordan Menama Lukaku, հուլիսի 25, 1994(1994-07-25)[1][2][3], Անտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա), բելգիացի ֆուտբոլիստ, ով ծագումով Կոնգոյի Հանրապետությունից է, հանդես է գալիս որպես Բելգիայի հավաքականի և «Լացիո» ակումբի ձախ պաշտպան։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ջորդան Լուկակու
հոլ.՝ Jordan Lukaku
Անձնական տվյալներ
Ազգությունըբելգիացի
Քաղաքացիությունը Բելգիա
Ծննդյան ամսաթիվհուլիսի 25, 1994(1994-07-25)[1][2][3] (29 տարեկան)
ԾննդավայրԱնտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա
Հասակ183 սմ
Քաշ70 կգ
Դիրքձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԼացիո
Համար5
Պատանեկան կարիերա
2000—2003Բելգիա Վինտամ
2003—2004Բելգիա Ռուպել Բում
2004—2006Բելգիա Լիերս
2008—2010Բելգիա Անդերլեխտ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2011—2014Բելգիա Անդերլեխտ8 (0)
2013—2014 Բելգիա Օստենդե15 (0)
2014—2016Բելգիա Օստենդե63 (3)
2016—մ.հ.Իտալիա Լացիո41 (1)
Ազգային հավաքական
2009Բելգիա Բելգիա (մինչև 15)2 (0)
2010Բելգիա Բելգիա (մինչև 16)6 (0)
2011Բելգիա Բելգիա (մինչև 18)3 (0)
2011—2012Բելգիա Բելգիա (մինչև 19)7 (0)
2013—մ.հ.Բելգիա Բելգիա (մինչև 21)4 (0)
2015—մ.հ.Բելգիա Բելգիա7 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ջորդան Լուկակուի հայրը՝ Ռոժե Լուկակուն, նույնպես եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և խաղացել է Զաիրի հավաքականում։ Նրա ավագ եղբայրը Ռոմելու Լուկակուն է։

Ակումբային կարիերա

Լուկակուն «Լացիո» ակումբի կազմում

Լուկակուն խաղացել է բազմաթիվ երիտասարդական ակումբներում նախքան 2008 թվականին «Անդերլեխտի» ակադեմիա տեղափոխվելը։ 2011 թվականին նա ընդգրկվել է ակումբի հայտացուցակում մրցաշրջանի համար։ 2012 թվականի մարտի 21-ին՝ «Զյուլտե-Վերեգեմ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Ժյուպիլե լիգայում[4]։ Նա թիմի կազմում երկու անգամ հաղթել է Բելգիայի առաջնությունում և մեկ անգամ Սուպերգավաթի խաղարկությունում։

2013 թվականի ամռանը Լուկակուն վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Օստենդե» ակումբ։ Օգոստոսի 31-ին «Լոքերեն» ակումբի դեմ խաղի ժամանակ Լուկակուն կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[5]։ 2014 թվականի ամռանը «Օստենդե» ակումբը գնել է Լուկակույի տրանսֆերը։ 2015 թվականի օգոստոսի 1-ին՝ «Վեստերլո» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը նոր թիմի կազմում[6]։

2016 թվականի ամռանը Լուկակուն տեղափոխվել է իտալական «Լացիո» ակումբ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 3 միլիոն եվրո[7]։ Օգոստոսի 21-ին՝ «Ատալանտա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը իտալական Սերիա Ա-ում[8]։ 2017 թվականի դեկտեմբերի 23-ին՝ «Կրոտոնե» ակումբի դեմ խաղի ժամանակ Լուկակուն խփել է իր առաջին գոլը «Լացիո» ակումբի կազմում[9]։

Միջազգային կարիերա

2015 թվականի հոկտեմբերի 10-ին Լուկակուն 2016 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում կայացած Անդորրայի հավաքականի դեմ խաղի ժամանակ կատարել է իր նորամուտը Բելգիայի հավաքականի կազմում[10]։ 2016 թվականի մայիսին նա ընդգրկվել է Բելգիայի հավաքականի ընդկայնված հայտացուցակում՝ մասնակցելու 2016 թվականի Եվրոպա առաջնության եզրափակիչ փուլին։

2016 թվականի ամռանը Լուկակուն Բելգիայի հավաքականի կազմում մասնակցել է Ֆրանսիայում կայացած Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Հունգարիայի հավաքական դեմ խաղին[11]։

Ձեռքբերումներ

Ակումբային

«Անդերլեխտ»

  • Բելգիայի ֆուտբոլի առաջնություն — 2011/12, 2012/13
  • Բելգիայի սուպերգավաթակիր — 2013

«Լացիո»

  • Իտալիայի սուպերգավաթակիր — 2017

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորդան Լուկակու» հոդվածին։