Ջոն Քրոմ

Ջոն Քրոմ (դեկտեմբերի 22, 1768(1768-12-22)[1][2][3][…], Նորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] - ապրիլի 22, 1821(1821-04-22)[1][2][3][…] կամ ապրիլի 14, 1821(1821-04-14)[5], Նորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), անգլիացի ռոմանտիզմի ոճի բնանկարիչ, Նորվիչի նկարիչների դպրոցի հիմնադիր անդամներից մեկը։ Նա ամբողջ կյանքում ապրել է Նորվիչում և նրա նկարների գերակշիռ մասում պատկերված է Նորֆոլքի բնապատկերը։

Ջոն Քրոմ
Ծնվել էդեկտեմբերի 22, 1768(1768-12-22)[1][2][3][…]
ԾննդավայրՆորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]
Վախճանվել էապրիլի 22, 1821(1821-04-22)[1][2][3][…] (52 տարեկան) կամ ապրիլի 14, 1821(1821-04-14)[5] (52 տարեկան)
Մահվան վայրՆորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[6]
Մասնագիտություննկարիչ, օֆորտանկարիչ, բնանկարիչ և գծանկարիչ
Ժանրբնանկար
 John Crome Վիքիպահեստում

Որդու և նրա անունները չշփոթելու համար նրան անվանում էին նաև Քրոմ ավագ։ Նրա որդին՝ Ջոն Բերնեյ Քրոմը, նույնպես հայտնի նկարիչ էր։ Նրա աշխատանքները գտնվում են այնպիսի պատկերասրահներում, ինչպիսիք են Թեյթ պատկերասրահը և Գեղարվեստի թագավորական ակադեմիան (Լոնդոն)։ Հրաշալի նկարներ և փորագրանկարներ է ցուցադրել Նորվիչի Քեսլ թանգարանում[7]։

Կենսագրություն

Ջոն Քրոմը ծնվել է 1768 թվականի դեկտեմբերի 22-ին՝ Նորվիչում և մկրտվում է դեկտեմբերի 25-ին՝ Նորվիչի Սուրբ Ջորջ Եկեղեցում։ Նա Մանածագործ Ջոն Քրոմի և իր կնոջ՝ Էլիզաբեթի որդին էր[8]։ Որոշ ժամանակ բժիշկի մոտ հանձնարարություններ կատարող աշխատելուց հետո (սկսած տասներկու տարեկանից), նկարչություն է սովորում Ֆրենսիս Ուիսլերի մոտ[9][note 1]։ Այդ ժամանակ նա ծանոթանում է Ռոբերտ Լեդբրուկի հետ (նա ևս աշակերտ էր)։ Լեդբրուկը նույնպես դառնում է ճանաչված բնանկարիչ։ Նրանք շատ մտերիմ էին և միասին շրջագայում էին Նորվիչի դաշտերով և կածաններով[9]։

Քրոմը և Լեդբրուկը իրենց աշխատանքներից մի քանիսը վաճառում են տեղի նկարավաճառի, և հավանաբար նրա միջոցով էլ Քրոմը ծանոթանում է Օլդ Քեթոնից Թոմաս Հարվեյի հետ, ով օգնում է նրան դառնալ նկարչության ուսուցիչ[9][10]։ Նա ծանոթանում է Հարվեյի աշխատանքներին, որի շնորհիվ կարողանում է տեխնիկապես ավելի լավ կրկնօրինակել Թոմաս Գեյնսբորոի և Մեյնդերտ Հոբբեմայի աշխատանքները։ Քրոմը աջակցություն է ստանում Վիլյամ Բիչիի ( R.A), ում տանը, Լոնդոնում, նա հաճախ էր լինում և Ջոն Օփայի ( R.A ) կողմից[11]։

1792 թվականի հոկտեմբերին Քրոմն ամուսնանում է Ֆոիբ Բերնիի հետ[10]։ Նրանք ունեցան երկու դուստր և վեց որդի։ Որդիներից երկուսը՝ Ջոն Բերնի Քրոմը (1794–1842) և Վիլյամ Հենրի Քրոմը (1806–67), տաղանդավոր բնանկարիչներ էին։

1803 թվականին Քրոմը և Ռոբերտ Լեդբրուկը հիմնադրում են Նորվիչի Նկարիչների միությունը։ Հիմնադիր անդամներից էին նաև Ռոբերտ Դիքսոնը, Չարլզ Հոդսոնը, Դանիել Քոփինը, Ջեյմս Սթարկը և Ջորջ Վինսենթը։ Նրանց առաջին ցուցահանդեսը, 1805 թվականին, սկիզբ դրեց Նորվիչի նկարիչների միության գործունեությանը[12]։ Ցուցահանդեսին Քրոմը ներկայացրեց քսաներկու նկար։ Մի քանի անգամ նա դարձել Միության տնօրեն և մահվանից առաջ նա էր տնօրենը[10]։ Քրոմը քիչ էր շփվում ժամանակակից նկարիչների հետ, միայն Լոնդոն մեկնելիս ժամանակ առ ժամանակ հանդիպում էր ոմանց[11]։ 1806-1818 թվականների ընթացքում նա Թագավորական ակադեմիայում տասներեք նկար է ցուցադրում։ 1814 թվականին, Նապոլյոնի պարտությունից հետո մեկնում է Փարիզ։ Հետագայում նա ներկայացնում է Փարիզից, Բուլոնից և Օստենդեից տեսարաններ։ Նրա աշխատանքների գերակշիռ մասը տեսարաններ էին Նորֆոլքից[10]։

Քրոմը երկար տարիներ ուսուցանում էր Նորվիչի դպրոցում և դասավանդել է դպրոցի մի քանի անդամների, ովքեր սովորել են այդտեղ[13]։ Նրանցից էին Ջեյմս Սթարկը և Էդուարդ Թոմաս Դանիելը[10]։ 1802 թվականին, քանի դեռ ապրում էր Լճային երկրամասում (Մեծ Բրիտանիա), մասնավոր աշխատել է նաև Գարնի ընտանիքի անդամների հետ[10]։

«Քրոմի գերեզմանը Նորվիչում»
«Քրոմի գերեզմանը և հուշատախտակը Նորվիչի Սուրբ Ջորջ Քոլոգեյթում»

Քրոմը մահանում է 1821 թվականի ապրիլի 22-ին՝ Գիլդնգեյթում։ Նրան հուղարկավորել են Սուրբ Գևորգ եկեղեցում։ Նոյեմբեր ամսին մահվան հիշատակին նվիրված ցուցահանդես է կազմակերպվում Նորվիչի նկարիչների միության կողմից, որի ժամանակ ցուցադրվում է Քրոմի ավելի քան 100 աշխատանքներ[9][10]։

Քրոմս Բրոդը և մոտակայքում գտնվող Բրոդս ազգային պարկի Քրոմի ագարակը կոչվել են նրա անվամբ։

Ֆիլիս Թեյթի «Հազարից մեկ» օպերային ներկայացումը մի դրվագ է Քրոմի կյանքից։ Այն առաջին անգամ ներկայացվում է 1969 թվականին։ Ներկայացման մեջ Քրոմը և կինը նկարներից մեկը բաժանում են երկու մասի, որպեսզի վաճառեն Նորվիչի տոնավաՃառում[14]։

աշխատանքներ

«Տղաները լողում են Վենսամ գետում»
«Անտառապատկեր Նորվիչում»

Քրոմը աշխատել է և՛ ջրաներկով, և՛ յուղաներկով։ Նրա յուղաներկով նկարների հավաքածուն կազմում է ավելի քան 300 աշխատանք։

1809-1813 թվականներին արել է փորագրություններ, սակայն դրանք չեն հրատարակվել իր կենդանության օրոք[10]։

Նա ոգեշնչվել է 17-րդ դարի հոլանդացի նկարիչների և Ուիլսոնի աշխատանքներով։ Ջոն Կոնստաբլը (1776–1837) և Քրոմը առաջին անգլիացի նկարիչներից էին, որ ներկայացրին ծառերի առանձին տեսակներ[11]։ Նրա աշխատանքները մեծ համբավ էին ձեռք բերել իրենց յուրահատկության համար, որոնք բնականի և Հին վարպետներից ընդօրինակածի համադրության արդյունքն էր։

Արվեստաբան Էնդրյու Հեմինգուեյը բնութագրել է նրա նկարները որպես ազատ ոճի, որոնք ընդգրկում են պատկերներ Նորվիչում գտնվող Մեծ Յարմաուֆի և Վենսամ գետի տարածաշրջանը[15]։ Յուղանկարի օրինակ է «Տղաները լողում են Վենսամ գետում»,որը նկարվել է 1817 թվականին[16][16][17]։

Նշումներ

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Hemingway, Andrew (2016). Landscape between Ideology and the Aesthetic: Marxist Essays on British Art and Art Theory, 1750–1850. BRILL. էջ 302. ISBN 9789004269019.

  • Moore, Andrew W. The Norwich School of Artists. (HMSO/Norwich Museums Service, 1985, repr. 1995).
  • Murray, P. & L. Dictionary of art and artists. (Penguin Books, 1996). 0-14-051300-0.
  • Shiret, David. John Crome, Artist of the Norwich School. (The Larks Press, 1998). 0-948400-66-8

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Քրոմ» հոդվածին։