Ջոն Քլեր

Ջոն Քլեր (անգլ.՝ John Clare, հուլիսի 13, 1793(1793-07-13)[1][2][3][…], Clare Cottage, Helpston, City of Peterborough, Քեմբրիջշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] - մայիսի 20, 1864(1864-05-20)[1][2][3][…], Նորտհեմպտոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]), անգլիացի գրող, գյուղատնտեսական բանվորի որդի[7]։ 20-րդ դարի վերջին նրա պոեզիայի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է, և այսօր այն համարվում է 19-րդ դարի խոշորագույն անգլիացի բանաստեղծներից մեկը[8]։ Նրա կենսագիր Ջոնաթան Բեյթը կարծում է, որ «Քլերը Անգլիայի պատմության մեջ աշխատանքային դասի խոշորագույն բանաստեղծն էր։ Ոչ ոք ավելի ուժեղ բանաստեղծություններ չի գրել բնության, գյուղում անցկացրած մանկության և իր սեփական «ես»-ի հանդեպ տածած օտարության, բնավորության մասին, որքան Ջոնը»[9]։

Ջոն Քլեր
Ծնվել էհուլիսի 13, 1793(1793-07-13)[1][2][3][…]
ԾննդավայրClare Cottage, Helpston, City of Peterborough, Քեմբրիջշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]
Վախճանվել էմայիսի 20, 1864(1864-05-20)[1][2][3][…] (70 տարեկան)
Վախճանի վայրՆորտհեմպտոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]
ԳերեզմանHelpston[5]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, բնագետ և Մշակ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն և  Միացյալ Թագավորություն[6]
Գրական ուղղություններռոմանտիզմ
Изображение автографа
 John Clare Վիքիպահեստում

Կենսագրություն և գործունեություն

Ջեյմս Թոմսոնի պոեզիզյի տպավորության տակ սկսել է ստեղծագործել՝ բանաստեղծություններ գրել։ Բանաստեղծություններից մեկը պատահաբար տեղական գիրք ստեղծողի աչքին է ընկել, որը փնտրում էր հեղինակին և բանաստեղծությունը տրամադրել է հրատարակիչներին։

Քլերի «գյուղական կյանքը և դրա տեսակները նկարագրող բանաստեղծություններ» բանաստեղծությունների առաջին ժողովածուն (անգլ.՝ Poems Descriptive of Rural Life and Scenery, 1820 թվական) մեծ հաջողություն և ճանաչում է ձեռք բերել։ Քլերը ժամանել Է Լոնդոն, ծանոթացել գրական հայտնի մարդկանց հետ։ Մի քանի անգլիացի լորդեր նրա համար տուն են ձեռք բերել և նրան ցմահ թոշակ են տրամադրել[10], սակայն նոր կենսակերպով Քլերն այդպես էլ մինչև վերջ չի հաշտվել։ Հետագայում լույս են տեսել Քլերի ևս երեք գրքերը, որոնցից լավագույնը համարվում է վերջինը՝ «գյուղական Մուսա»-ն (անգլ.՝ «The Rural Muse», 1835 թվական)։

Այնուամենայնիվ, Քլերի ընտանիքն ապրել է աղքատության մեջ։ Նա տրվել է խմիչքին, առողջական վիճակը ծանր է եղել, ականջին պարբերաբար ձայներ էին լսվում։ 1837 թվականից նա բացառությամբ 1841 թվականի կարճ ժամանակահատվածի, արդեն չի լքել Նորթհեմփթոնշիրի հոգեբուժարանը, որտեղ շարունակել է բանաստեղծություններ գրել և, այդ թվում, գրել է իր ամենահայտնի բանաստեղծությունը՝ «Ես եմ»-ը (անգլ.՝ I am)։ Թաղված է Հելփսթոնում։

Նկարագրություններ, բնության, փիլիսոփայություն, ամբողջական հավատք և թեթև տխրություն-ահա այն արժեքները, որոնք գերակշռում էին Քլերի գրվածքներում։

Ժառանգություն և ճանաչում

Քլերի՝ ավելի քան կես դար մոռացված բանաստեղծությունները 20-րդ դարասկզբին վերապրել են հետաքրքրության վերածնունդը, նախ՝ քննադատների ու սիմվոլիստ բանաստեղծների, իսկ հետո՝ ընթերցողների կողմից։ 1935 թվականին լույս է տեսել նրա երկհատորյակը, 2003 թվականին ավարտվել է նրա ստեղծագործությունների հրատարակումը 9 հատորներով։

Քլերի պոեզիայի ազդեցությունը ընդունել են Ռոբերտ Գրեյվսը, Ջոն Էշբերին։ Անգլիացի դրամատուրգ Էդվարդ Բոնդը իր ստեղծագործություններում հաճախ է անդրադարձել բանաստեղծին։ Այդ դրամաներից մեկը 1975 թվականին գրված «Խելագար»-ն է։ Կլերի կերպարը հայտնվել է Դերեկ Ուոլկոտի 1996 թվականին գրված «Առատաձեռնություն» բանաստեղծությունների ժողովածուի շարքում։ Հայտնվել է նաև գնչուների մասին գրված և պոետ Դեյվիդ Մորլիի բանաստեղծություններում։

1981 թվականին Հելփսթոնում ստեղծվել է Ջոն Քլերի ընկերների միությունը։ 1989 թվականին նրա անունով ցուցանակը տեղադրվել է Վեստմինստերյան աբբայության «պոետների անկյունում»։

20-րդ դարի երկրորդ կեսին Քլերի ստեղծագործությունները սկսել են հրապարակվել նաև ռուսերենով։ Մասնավորապես, այս հեղինակի մի քանի բանաստեղծություններ թարգմանել է Պյոտր Մամոնովը[11]։

Գրքեր

  • Poems Descriptive of Rural Life and Scenery (1820 թվական)
  • The Village Minstrel, and Other Poems (1821 թվական)
  • The Shepherd's Calendar with Village Stories and Other Poems (1827 թվական)
  • The Rural Muse (1835 թվական)

Հրատարակությունները ռուսերենով

  • Прекрасное пленяет навсегда: Из английской поэзии XVIII-XIX веков. — М.: Московский рабочий, 1988. — С. 249-251. — (Однотомники классической литературы).
  • Стихи / Пер. и вступ. ст. Григория Кружкова // Иностранная литература. — 2005. — № 4.
  • Пироскаф: Из английской поэзии XIX века / Пер. Григория Кружкова. — СПб.: Изд-во Ивана Лимбаха, 2008. — С. 168-215.

Գրականություն

  • Dendurent H. O. John Clare: A Reference Guide. Boston: G. K. Hall, 1978.
  • Haughton H., Phillips A., Summerfield G. John Clare in Context. Cambridge; New York: Cambridge UP, 1994.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Քլեր» հոդվածին։