Ջոն Ռաբե (ֆիլմ)

Ջոն Ռաբե, գերմանական, չինական և ֆրանսիական համատեղ ֆիլմ, որը 2009 թվականին, Ջոն Ռաբեյի կենսագրության մոտիվով նկարահնել է ռեժիսոր Ֆլորյան Գալենբերգերը։

Ջոն Ռաբե
գերմ.՝ John Rabe
Երկիր Ֆրանսիա
 Գերմանիա
 Չինաստան
Ժանրդրամա[1][2]
ԹեմաJohn Rabe?, Նանկինի ճակատամարտ, Նանկինի կոտորած, Nanking Safety Zone? և Երկրորդ համաշխարհային պատերազմ
Թվականփետրվարի 7, 2009[3] և ապրիլի 2, 2009[4]
Լեզուգերմաներեն
ՌեժիսորՖլորիան Գալլենբերգեր[5][2][6]
ՊրոդյուսերԲենյամին Հերմանն և Յան Մոյտո
Սցենարի հեղինակՖլորիան Գալլենբերգեր
ԴերակատարներՈւլրիխ Թուքուր[5][7], Դանիել Բրյուլ[5][7], Սթիվ Բուշեմի[5][7], Անն Կոսինյի[5][7], Tetta Sugimoto?[7], Գոտֆրիդ Յոն[7], Չժան Ցզինչու, Akira Emoto?[7], Dagmar Manzel?[7], Շոն Լոութոն[7], Տոգո Իգավա[7], Teruyuki Kagawa?[7], Մատիաս Հերման[7], Christian Rodska?[7], Arata Iura?[7], Christoph Hagen Dittmann?[8], Մին Լի և Yuan Wenkang?
ՕպերատորՅուրգեն Յուրգես
ԵրաժշտությունԱնետ Ֆոքս
ՄոնտաժՀանսյորգ Վեիբրիխ
Պատմվածքի վայրՆանկին
ԿինոընկերությունZDF
Տևողություն134 րոպե
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմը նկարահանվել է Ջոն Ռաբեյի օրագրի հիման վրա, ֆիլմի առաջնախաղը տեղի է ունեցել Բեռլինյան 59-րդ կինոփառատոնին[9]։

Սյուժե

1937 թվականի վերջին գերմանացի բիզնեսմեն Ջոն Ռաբեն իր կնոջ՝ Դորայի հետ գտնվում է Նանկինում։ Ռաբեն Siemens ընկերության տեղական մասնաճյուղի տնօրենն է, նա Նանկինում ապրել է շուրջ 30 տարի և իր աշխատանքը թողնելով փոխարինող մեկին, պատրաստվում է մեկնել Բեռլին։ Ջոն Ռաբեյի պատվին կազմակերպված հրաժեշտի երեկոյի ժամանակ, չինական ավիացիան հարձակվում է քաղաքի վրա և վերջինիս ենթարկում ռմբակոծության։ Ռաբին փորձելով փրկել բնակիչներին, բացում է ընկերության դռները և նրանց ներս էն թույլ տալիս։

Հաջորդ առավոտ քաղաքում գտնվելով այլազգիները քննարկում են, թե ինչ պետք է անել հետո։ Գերմանական դեսպանատնից Գևորգ Ռոզենը հայտնում է, որ Շանհայում քաղաքական դեմքերի համար գոյություն ունի անվտանգության զոնա։ Ռոզենը առաջարկում է նույն այդպիսի զոնա ստեղծել Նանկինում, նրա առաջարկությունը ընդունվում է։ Ջոն Ռաբեյին առաջարկում են լինել այդ անվտանգության զոնայի ղեկավարը։ Չնայած ամերիկացի բժիշկ Ռոբերտ Ուիլսոնի առարկությանը, վերջնական արդյունքով բոլորը համաձայնվում են այդ որոշմանը։ Հաջորդ օրը Ռաբեն իր կնոջն ուղարկում է Գերմանիա։ Նավը, որով նա մեկնում էր, չինական ավիացիայի կողմից ենթարկվում է ռմբակոծության։

Այդ ժամանակ, Նանկինի համար ճակատամարտում կռվի արդյունքում, չինական զորքերը գերի են վերցնում Ազգային հեղափոխական բանակի զինվորներին։ Այնուհետև չինական բանակը մտնում է Նանկինի և այնտեղ կազմակերպում կոտորած։ Ջոն Ռաբեյին և միջազգային կոմիտեին, այնուամենայնիվ, հաջողվում է ստեղծել անվտանգության գոտի, որը ճանաչում են չինական զորքերի հրամանատարությամբ։ Կոմիտեի անդամները ներդնում են ողջ ուժերը, մարդկանց կործանումից փրկելու համար։

Ժամանակի ընթացքում Ուիլսոնը և Ռաբին դառնում են մտերիմ ընկերներ։ Նրանք միասին դիմավորում են Սուրբ Ծնունդը։ Ուիլսոնն, իմանալով, որ Ռաբեն հիվանդ է շաքարային դիաբետով և նրա մոտ ինսուլին չկա, նա այն ձեռք է բերում չինացիներից։

Ֆիլմի վերջում Ռաբին հեռանում է քաղաքից։

Դերերում

  • Ուլրիխ Տուկուր — Ջոն Ռաբե
  • Դանիել ԲրյուլԳևորգ Ռոզեն
  • Սթիվ Բուշեմիբժիշկ Ռոբերտ Ուիլսոն
  • Ժան Զզինչու — Լան Շու
  • Անն Կոսինի — Վալերի Դյուպրե
  • Դագմար Մանցել — Դորա Ռաբե
  • Տերույկի Կագավա — Յսուխիկո Ասպետ
  • Գոտֆրիդ ՅոնՕսկար Տրաուտման

Քննադատություն

Չինական ոչ մի խոշոր կինոընկերություն ֆիլմը չի ցուցադրել Չինաստանում[10]։ Գելենբերգը նաև հաստատում է Չինաստանում ֆիլմի ցուցադրության դժվարության մասին[11]. Ֆիլմի ռեժիսորին առաջարկել են Չինաստանում ապահովել ֆիլմի ցուցադրությունը միայն այն դեպքում եթե ֆիլմից հանվեն Ասպետ Յասուխիկոյի մասնակցությամբ տեսարանները, սակայն Գելենբերգերը հրաժարվել է[12]

Դեմ գնալով ֆիլմի ցուցադրմանը, Չինաստանում ծայրահեղ ազգայնականները փաստում էին այն մասին որ Նանկինյան ջարդեր չեն եղել[13]։ Ամեն դեպքում 2014 թվականի մայիսի 17-ին Չինաստանում կայացած կինոփառատոնի ժամանակ ֆիլմը ցուցադրվել է, ցուցադրությունը նվիրված է եղել Նանկինի մասին պատմական փաստերի պահպանությանը (ճապ.՝ 南京・史実を守る映画祭)[14].

Rotten Tomatoes կայքում հանդիսատեսի քննադատություններից ստացել է 75 % և 77 % ռեյտինգ[15]։

Մրցանակներ

Ֆիլմը պարգևատրվել է Deutscher Filmpreis-ի բոլոր անվանակարգերում, որոնցից չորսն են՝լավագույն գեղարվեստական ֆիլմ, լավագույն տղամարդու կերպար, լավագույն հագուստի դիզայն, լավագույն բեմադրող։

Տես նաև

  • «Կյանքի և մահվան քաղաք»
  • «Նանկին (ֆիլմ, 2007)»

Ծանոթագրություններ