Ջոն Նյումեն

Ջոն Նյումեն (լրիվ անունը՝ Ջոն Ուիլյամ Պիտեր Նյումեն, հունիսի 16, 1990(1990-06-16)[1], Settle, Միացյալ Թագավորություն), բրիտանացի երգիչ, երգահան՝ ում հիթային «Love me again» երգը 2013 թվականի հուլիսին գլխավորել է Մեծ Բրիտանիայի UK Singles Chart հիթ-շքերթը։ Ավելի վաղ, որպես վոկալիստ համագործակցել է անգլիական էլեկտրոնային Rudimental խմբի հետ և ձայնագրել «Feel the love», «Not giving in» երգերը։

Ջոն Նյումեն
Բնօրինակ անունանգլ.՝ John Newman
Ի ծնե անունանգլ.՝ John William Peter Newman
Ծնվել էհունիսի 16, 1990(1990-06-16)[1] (34 տարեկան)
Settle, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն[2]
Ժանրերսոուլ, բրիթփոփ և փոփ ռոք
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ, երաժիշտ, հեղինակ-կատարող և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնբարիտոն և մեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ[3], կիթառ և էլեկտրոնային ստեղնաշար
ԼեյբլUniversal Music Group և Island Records
ԿրթությունSettle College?
ԿապվածՋեյմս Նյումեն
Կայքjohnnewman.co.uk
 John Newman (singer) Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է 1990 թվականի հունիսի 16-ին ք. Սեթլ (Արևմտյան Յորքշիր, Անգլիա)։ 14 տարեկան հասակում սկսել է կիթառ նվագել և երգեր գրել։ 20 տարեկանում տեղափոխվում է Լոնդոն, որտեղ հավաքում է իր խումբը։ Շուտով Նյումենը պայմանագիր է կնքում Island Records-ի հետ։ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին լույս է տեսնում նրա առաջին ձայնասկավառակը՝ Tribute անունով։ 2014 թվականին համագործակցել է հայտնի շոտլանդացի դիջեյ Քելվին Հարիսի հետ, ձայնագրվելով «Blame» երգում։ Երգը գրվել է Քելվին Հարիսի, Ջոն Նյումենի և նրա եղբայր՝ Ջեյմս Նյումենի կողմից։ 2015 թվականի հուլիսի մեկին, Նյումենը ներկայանում է իր նոր երկրորդ ալբոմի առաջին Come and get it երգով։

Սկավառակագրություն

  • Tribute 2013
1. Tribute5։38
2. Love me again3։59
3. Losing sleep4։42
4. Easy3։40
5. Try3։35
6. Out of my head3։50
7. Cheating3։42
8. Running4։20
9. Gold dust3։32
10.Goodnight goodbye3։43
11.All I need is you3։22

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Նյումեն» հոդվածին։