Ջոն Կոմոնս
Ջոն Ռոջերս Կոմոնս (անգլ.՝ John Rogers Commons, հոկտեմբերի 13, 1862[1][2][3], Դարք Քաունթի, Օհայո, ԱՄՆ - մայիսի 11, 1945[4][5][6][…], Ֆորթ Լոդերդեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ[5]), ամերիկացի տնտեսագետ, ինստիտուցիոնալիզմի տեսության կողմնակից։
Հայրը եղել է գործարար և մի քանի անգամ վաճառել է իր բիզնեսը։ Որպեսզի իր ընտանիքը կարողանա ապահովել, մայրը ստիպված էր աշխատեցնել հյուրատուն։
Կոմոնսը դպրոցն ավարտելուց հետո փորձել է աշխատել ուսուցիչ, սակայն առաջին իր փորձը առաջացրել է ուժեղ հակակրանք դեպի ուսուցչական աշխատանքը։ Մոր խորհրդով 1882 թ. ընդունվել է Օբերլինի քոլեջը։ Ավարտելուց հետո Կոմոնսը սովորել է Մերիլենդ նահանգում՝ Ջոն Հոպկինսի համալսարանում։
Հետագայում նա աշխատել է մի շարք ամերիկյան համալսարաններում։
1904 թ-ից եղել է Վիսկոնսինյան համալսարանի պրոֆեսոր։ 1917 թ. դարձել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։
1919 թ. Կոմոնսը գրել է «Արտադրական բարեհաճություն» աշխատությունը։ Այստեղ կար աշխատողների և գործատուների միջև համաձայնության գաղափար «փոխզիջումների» միջոցով։
«Ինստիտուցիոնալ տնտեսագիտության տեսություն» (Institutional Economics, 1934) աշխատության մեջ գիտնականը հետազոտության է ենթարկել «խմբային գործողությունները» և «գործարքները»։ Խմբային գործողությունները հսկում են անհատների գործողությունները։ Նրանք նախընտրում են որոշակի իրավական դաշտ։ Ջ. Կոմոնսը հետևում է բաժնետիրական ընկերությունների, արհմիությունների և քաղաքական կուսակցությունների դերին անհատների համակարգված գործողությունների ստեղծման գործում։ Նա նաև առանձնացնում է գործարքների 3 հիմնական տեսակ՝ առևտրային, կառավարման և ռացիոնալացման։ Յուրաքանչյուր գործարք ներառում է բանակցություններ, պարտավորությունների ընդունում և կատարում։ Ամերիկացի գիտնականը նաև ներկայացրել է «խմբային ճնշում» կատեգորիայի տնտեսական հետազոտություն (այդպիսի խմբերի մեջ նա ընդգրկում էր աշխատողներին և գործատուներին, գնորդներին և վաճառողներին, ֆերմերներին և գյուղացիներին, վարկատուներին և վարկառուներին և այլն)։
Կոմոնսի վերջին ախատանքներից է «Կոլեկտիվ գործողությունների տնտեսագիտություն» աշխատությունը։
Ջ. Կոմոնսը առաջարկել է «Սոցիալական կոնֆլիկտների տեսություն»։ Ըստ դրա՝ հասարակությունը մասնագիտացված խմբերի ամբողջությունն է (աշխատողներ, կապիտալիստներ)։ Օրենսդրական կանոնները կարգավորում են հավասար գործարքները։ Հաճախ են հասարակության մեջ առաջանում կոնֆիլկտներ։ Գործարքի մասնակիցները ոչ թե անհատներն են, այլ արհմիություները և գործարար միավորումները։ Պետությունը երաշխավորում է պարտավորությունների կատարում պայմանագրով։
Ջ. Կոմոնսին է պատկանում «սեփականության տիտղոս» կատեգորիան։ Ամենից առաջ այն վերաբերում է ոչ նյութական սեփականությանը (օրինակ, արժեթղթերի վաճառքի գործողությունները)։
Կապիտալիստական հասարակության փուլերն ըստ Կոմոնսի.
- առևտրային կապիտալիզմ,
- փեռնարկատիրական փուլ,
- բանկային կապիտալիզմ,
- վարչական կապիտալիզմ։
1935 թ. ընդունվեց «Սոցիալական պաշտպանության ակտը»։ Դրանում մեծ ներդրում ունի Կոմոնսը։ Այդ ակտը արտացոլում էր կենսաթոշակային համակարգի ապահովումը ԱՄՆ-ում։
Հիմնական աշխատանքները
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Ջ.Ռ Կոմոնսի կենսագրությունը Արխիվացված 2021-07-09 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Կոմոնս» հոդվածին։ |