Ջոյ Լորեն Ադամս

ամերիկացի դերասանուհի

Ջոյ Լորեն Ադամս (անգլ.՝ Joey Lauren Adams, հունվարի 9, 1968(1968-01-09)[1], Լիթլ Ռոք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր և սցենարիստ։ 1997 թվականին խաղացել է «Հետապնդելով Էմիին» ֆիլմում, որի շնորհիվ արժանացել է Ոսկե գլոբուս մրցանակին։

Ջոյ Լորեն Ադամս
Ծնվել էհունվարի 9, 1968(1968-01-09)[1] (56 տարեկան)
ԾննդավայրԼիթլ Ռոք, ԱՄՆ
ԿրթությունNorth Little Rock High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասանուհի և սցենարիստ

Կարիերա

Ջոյ Ադամսը իր կարիերան սկսել է հեռուստատեսությունում՝ խաղալով 1991 թվականի «Ամուսնացած… երեխաների հետ» հեռուստասերիալում։ Ավելի ուշ նա խաղացել է գլխավոր դերերից մեկը իր «Կույտի սկսվելուց առաջ» սպին - օֆֆում, որը տևեց ընդամենը 7 սերիա։ 1993 թվականին դեբյուտել է լիամետրաժ կատակերգությունում, իսկ հետո շարունակել է նկարահանվել այնպիսի կատակերգություններում, ինչպիսիք են՝ «Ձվագլուխները», «Անբան մարդիկ» ֆիլմերը, ինչպես նաև հայտնվել է 1996 թվականի ձախողված «Բիո - տուն» ֆիլմում։

Ադամսն ամենաշատ հաջողության է հասել ի շնորհիվ 1997 թվականի «Հետապնդելով Էմիին» ֆիլմի, որտեղ հանդես էր գալիս որպես սցենարիստ։ Ֆիլմը հաջողություն է ունեցել ինչպես քննադատների կողմից, այնպես էլ ծրագրում։ Ադամսն արժանացել է մի քանի մրցանակի տարբեր քննադատների կողմից, ինչպես նաև «Ոսկե գլոբուս» մրցանակին իր դերի համար[2][3]։ Հաջորդ տարիներին նա նկարահանվել է «Մեծ հայրիկ», «Բաժանումը», «Մեծ դատարկություն» և այլ ֆիլմերում։

2006 թվականին Ադամսը հանդես է եկել որպես ռեժիսոր «Ժամանակից շուտ արի» ֆիլմում, ինչի շնորհիվ «Սենդենս» կինոփառատոնում նոմինացվել է մրցանակի։ 2010 թվականին նա վերադարձել է հեռուստատեսություն, խաղալով «Տերայի Միացյալ Նահանգներ» սերիալի 6 սերիայում։

Անձնական կյանք

Ջոյ Լորեն Ադամսը ծնվել է Նորթ Լիթթլ Ռոք քաղաքում (Արկանզաս նահանգ)։ 2003 թվականի դեկտեմբերին նա ձերբակալվել է հարբած վարելու համար[4]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոյ Լորեն Ադամս» հոդվածին։