Ջիջի Հադիդ

Ջելենա Նուրա Հադիդ (անգլ.՝ Jelena Noura Hadid, ապրիլի 23, 1995(1995-04-23), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավելի հայտնի է որպես Ջիջի Հադիդ (անգլ.՝ Gigi Hadid), պաղեստինյան մոդել և հեռուստատեսային դեմք։

Ջիջի Հադիդ
Gigi Hadid
Դիմանկար
Հադիդը 2015 թվականի նոյեմբերին
Ծնվել էապրիլի 23, 1995 (29 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆորնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱմերիկացի
Կրոնիսլամ
ԿրթությունՄալիբուի ավագ դպրոց (2013)
ՄասնագիտությունՄոդել, հեռուստատեսային դեմք
ԱշխատավայրIMG Models
ԾնողներՄուհամեդ Հադիդ
(հայր)
Յոլանդա Ֆոսթեր
(մայր)
ՀարազատներԲելլա Հադիդ
(քույր)
Ալանա Հադիդ
(քույր)
Մարիել Հադիդ
(քույր)
Էնվար Հադիդ
(եղբայր)
Կայքimgmodels.com/new-york/women/3358-gigi-hadid
 Gigi Hadid Վիքիպահեստում

Վաղ կյանք

Ջելենա Նուրա Հադիդը ծնվել է 1995 թվականի ապրիլի 23-ին Լոս Անջելես քաղաքում, Կալիֆորնիա[1]։ Նրա հայրը Մուհամեդ Հադիդն է, իսկ մայրը՝ նախկին մոդել Յոլանդա Ֆոսթերը[2]։ Նրա ծնողների ամուսնալուծությունից հետո մայրը ամուսնացել է երաժշտական պրոդյուսեր Դեյվիդ Ֆոսթերի հետ[1]։ Հադիդը սովորել է Մալիբուի ավագ դպրոցում[3][4][5], որն ավարտելուց հետո տեղափոխվել է Նյու Յորք և սկսել է զբաղվել մոդելային աշխատանքով[6]։

Կարիերա

Հադիդը 2015 թվականի օգոստոսին։

Ընդամենը 2 տարեկան հասակում Հադիդը նկարահանվել է Baby Guess ապրանքանիշի գովազդներում[7]։ 2011 թվականին նա ստորագրեց պայմանագիր IMG Models մոդելային գործակալության հետ և դարձավ այդ գործակալության մոդելներից։ 2012 թվականին Հադիդը դարձավ Guess ապրանքանիշի դեմքը[8][9], իսկ 2014 թվականի փետրվարին Հադիդը քայլեց Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում[10][11]։ 2014 թվականին նա նաև ընդգրկվեց «Sports Illustrated» ամսագրի լողազգեստ գովազդող լավագույն 12 նորեկ մոդելների ցանկում[12]։

Հադիդը հայտնվել է նաև այնպիսի ամսագրերում, որոնցից են «VMAN», «Elle», «Grazia», «Cleo», «Vogue», «Paper», «Schön!» և այլն։ Նկարահանվել է Թեյլոր Սվիֆթի «Bad Blood», Քելվին Հարիսի «How Deep Is Your Love», Միգելի «Simplethings», Քոդի Սիմփսոնի «Surfboard», «Flower» և Զեյն Մալիկի «Pillowtalk» երգերի տեսահոլովակներում։

Անձնական կյանք

Հադիդը նախկինում հանդիպել է ավստրալիացի երգիչ Քոդի Սիմփսոնի հետ, սակայն նրանք բաժանվել են 2015 թվականի մայիսին[13]։ Նույն տարում նա սկսեց հանդիպել երգիչ Ջո Ջոնասի հետ[14], սակայն մի քանի ամիս անց նրանք բաժանվեցին[15]։ 2015 թվականի նոյեմբերից հանդիպում է բրիտանացի երգիչ Զեյն Մալիկի հետ[16]։2020 ապրիլին զույգը հայտնեց,որ իրենց առաջնեկին են սպասում,իսկ սույն թվականի սեպտեմբերի 24 ին հայտնի դարձավ,որը զույգը աղջիկ է ունեցել։

Մրցանակներ և առաջադրումներ

ՏարիՄրցանակաբաշխությունՄրցանակԱրդյունք
2015Fashion Los Angeles Awards[17][18]Տարվա մոդելՀաղթանակ
2015Teen Choice Awards[19]Լավագույն մոդելԱռաջադրված

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիջի Հադիդ» հոդվածին։