Ջին Շեյհին

ամերիկացի քաղաքական գործիչ

Ջին Շեյհին (անգլ.՝ Cynthia Jeanne Bowers, հունվարի 28, 1947(1947-01-28)[3][4], Սենթ Չարլզ, Միսսուրի, ԱՄՆ[5]), ամերիկացի քաղաքական գործիչ, որը ներկայացնում է դեմոկրատական կուսակցությունը։ Նյու Հեմփշիրի նահանգապետ (1997-2003), 2009 թվականից Նյու Հեմփշիրի նահանգից ԱՄՆ սենատոր։

Ջին Շեյհին
անգլ.՝ Jeanne Shaheen
 
Կուսակցություն՝Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝Shippensburg University of Pennsylvania? (1969)[1] և Միսիսիպիի համալսարան (1973)[1]
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ
Դավանանքբողոքականություն[2]
Ծննդյան օրհունվարի 28, 1947(1947-01-28)[3][4] (77 տարեկան)
ԾննդավայրՍենթ Չարլզ, Միսսուրի, ԱՄՆ[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ի ծնե անունանգլ.՝ Cynthia Jeanne Bowers
 
Կայք՝shaheen.senate.gov
jeanneshaheen.org
 
ԻնքնագիրИзображение автографа

Կենսագրություն

Կոշիկի արտադրության ոլորտում գործարար Այվոն Բաուերսի և Բել Բաուերսի դուստրը, որն աշխատում էր Սենտ Չարլզի եկեղեցիներից մեկում։ Ընտանիքը ավանդաբար աջակցում էր հանրապետականներին, և 1968 թվականի իր առաջին նախագահական ընտրություններում Սինթիա Ջինը քվեարկել է Ռիչարդ Նիքսոնի օգտին։ 1969 թվականին Փենսիլվանիայի Շիպպենսբերգի համալսարանում ստացել է անգլերենի գծով բակալավրի աստիճան, իսկ 1973 թվականին ավարտել Է Միսիսիպիի համալսարանը՝ քաղաքագիտության մագիստրոսի աստիճանով։ Համալսարանական տարիներին գրանցվել է որպես դեմոկրատ և դարձել քաղաքական ակտիվիստ[6]։

1972 թվականին ամուսնացել է Բիլ Շեյխինի հետ, և համալսարանի ավարտից հետո 1973 թվականին նրա հետ տեղափոխվել է Նյու Հեմփշիր, որտեղ ամուսինները զբաղվել են ոսկերչական բիզնեսով, իսկ Ջինն ինքը նույնպես դասավանդել է։ 1976 թվականին մասնակցել է Ջիմի Քարթերի նախագահական քարոզարշավին, 1980 թվականին Նյու Հեմփշիրում գլխավորել է Քարթերի երկրորդ արշավը[7]։

1990-1996 թվականներին եղել է Նյու Հեմփշիր նահանգի սենատոր։

1996 թվականին ընտրվել է նահանգապետ և 1997-2003 թվականներին եղել է նահանգի պատմության մեջ առաջին կինն այդ պաշտոնում։

2003 թվականին իր թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ Սենատի ընտրություններում, սակայն պարտվել է հանրապետական Ջոն Սունունին։

2004 թվականին գլխավորել Է Ջոն Քերիի նախագահական արշավը։ 2005 թվականին դարձել է կառավարման դպրոցի քաղաքականության ինստիտուտի տնօրեն։

2008 թվականի նոյեմբերի 4-ի ընտրությունների արդյունքներով հաղթել է Ջոն Սունունին[8] և 2009 թվականի հունվարի 3-ին ստանձնել է պաշտոնը՝ դառնալով Նյու Հեմփշիրի պատմության մեջ առաջին կին սենատորը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • «SHAHEEN, Jeanne, (1947 - )» (անգլերեն). Biographical Directory of the US Congress. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  • «Jeanne Shaheen» (անգլերեն). IAPAC[en]. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջին Շեյհին» հոդվածին։