Ջիմ Սթարջես

Ջեյմս Էնթոնի «Ջիմ» Սթարջես (անգլ.՝ James Anthony «Jim» Sturgess, մայիսի 16, 1978(1978-05-16)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն)[2] )[3][4][5], անգլիացի դերասան և երգիչ։ Իր կարիերան սկսել է 1990-ական թթ. կեսերին՝ նկարահանվելով հեռուստասերիալներում։ Առավել հայտնի է դարձել՝ նկարահանվելով «21» ֆիլմում։

Ջիմ Սթարջես
Ի ծնե անուն՝James Anthony S. Sturgess
Ծննդյան թիվ՝մայիսի 16, 1978(1978-05-16)[1] (46 տարեկան)
Ծննդավայր՝Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Երկիր՝Անգլիա
Ազգություն՝{{{2}}} Մեծ Բրիտանիա
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասան, երգիչ
Կարիերա՝1994 — մինչ մեր օրերը
IMDb։ID 0836343
jimsturgessonline.com

Կենսագրություն

Ջիմը ծնվել է 1981 թվականի մայիսի 16-ին Լոնդոնում (որոշ աղբյուրներ վկայում են, որ նա ծնվել է 1979 թվականին)։ Մեծացել է Ֆարնհամ փոքրիկ քաղաքում, Սուրեյ կոմսությունում՝ Լոնդոնից 40 մղոն հեռավորության վրա։

15 տարեկանում ընկերոջ հետ հիմնել է իր առաջին երաժշտական խումբը։

Ավարտել է Սալֆորդի համալսարանը։ Այդ ժամանակ եղել է «Dilated Spies» խմբի անդամ։

Կարիերա

Առաջին նշանակալից դերը խաղացել է 2007 թվականին «Տիեզերքով մեկ» ֆիլմում, որտեղ մարմնավորում էր «Ջուդի» կերպարը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Տորոնտոյի կինոփառատոնի շրջանակներում։

2010 թվականին Էն Հեթուեյի հետ միասին նկարահանվել է Մեկ օր ֆիլմում։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմ Սթարջես» հոդվածին։