Ջիլլ Վագներ

ամերիկացի դերասանուհի

Ջիլլիան Սյուզանա «Ջիլլ» Վագներ (անգլ.՝ Jillian Suzanne "Jill" Wagner, հունվարի 13, 1979(1979-01-13)[1], Ունիստոն-Սեյլեմ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[2]), ամերիկացի մոդել, դերասանուհի և հեռուստատեսային շոուի համահաղորդավար։

Ջիլլ Վագներ
անգլ.՝ Jill Wagner
Հասակը173 սմ
Ծնվել էհունվարի 13, 1979(1979-01-13)[1] (45 տարեկան)
ԾննդավայրՈւնիստոն-Սեյլեմ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[2]
ԿրթությունՀարավային Կարոլինա նահանգի համալսարան[2], Barbizon Modeling and Acting School?[2] և Ledford Senior High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի և հեռուստատեսային դեմք

Կենսագրություն

Վագները ծնվել է Հյուսիսային Կարոլինայի Ուինսթոն Սեյլեմ քաղաքում։ Նրան դաստիարակել են հայրը՝ Դևիդ Ուոգները, որը ամերիկացի ծովային հետևակային է, և տատը։ Ջիլլը սովորել է Ուոլբուրգի (Հյուսիսային Կարոլինա) Ledford Senior High School-ում։ 2001 թվականին բիզնես կառավարման ոլորտում բակալավրի աստիճանով ավարտել է Հյուսիսային Կարոլինա նահանգի համալսարանը։

Կարիերա

Ուսումն ավարտելուց հետո Վագները տեղափոխվել է Կալիֆոռնիա և սկսել մոդելի կարիերան։ 2003 թվականին անցել է MTVPunk’d նախագծի քասթինգը, մասնակցել է մեկ տասնյակից ավելի սկետչերի[3]։ Դրանից հետո նկարահանվել է «Stuff» ամերիկյան ամսագրի համար։ Վագները «Maxim» ամերիկյան ամսագրի Hot 100 Women of 2004 ցանկում զբաղեցրել է 90-րդ հորիզոնականը[4]։

2006 թվականին Ջիլը կեցվածք է ընդունել «FHM» ամսագրի ամերիկյան հրատարակչության համար։ Spike TV ալիքի «Բլեյդ» հեռուստասերիալում խաղացել է գլխավոր դերերից մեկը (Քրիսթա Սթար), ինչպես նաև նկարահանվել է մի շարք այլ սերիալներում՝ ներառյալ «Հնգյակ»-ը և «Ոսկորներ»-ը։

2005-2011 թվականներին նկարահանվել է Lincoln Mercury ավտոմեքենայի հեռուստատեսային գովազդում, ինչպես նաև հայտնի է դարձել որպես The Mercury Girl[5]:

2005 թվականին «Հունիսյան բզեզ» ֆիլմում խաղացել է Միլիսենտի ոչ մեծ դերը, իսկ 2008 թվականին «Փուշ» սարսափ ֆիլմում ստացել է գլխավոր դերերից մեկը (Պոլի Ուոթ)։ Նույն թվականին Ջիլլը դարձել է ABC ալիքի «Ամբողջական ոչնչացում» շոուի համահաղորդավարը[6]։

2011 թվականի ապրիլին Վագները հայտնել է, որ պատրաստվում է լքել Wipeout-ը, որպեսզի կենտրոնանա դերասանական կարիերայի վրա։ Նրան փոխարինել է Վանեսա Լաշեն[7]։ 2011 թվականին Ջիլլը եղել է «Պահեստի ներսում» հեռուստաշոուի համահաղորդավար։

2011 թվականի հունիսին Վագները նկարահանվել է MTV-ի դեռահասների համար «Պատանի գայլը» սերիալում։ 2013-2014 թվականներին վերադարձել է «Պատանի գայլը» սերիալի 3-րդ և 4-րդ եթերաշրջաններին։

2013 թվականի ամռանը Վագները վերադարձել է Wipeout՝ համաձայնելով մասնակցել հեռուստախաղի 6-րդ եթերաշրջանի նկարահանումներին։ Նույն թվականին Ջիլլը նկարահանվել է Youtube-ի «Առասպելական շոու»-ի 3-րդ էպիզոդում[8]։

2014 թվականի գարնանը Վագները մասնակցել է Wipeout հեռուստախաղի 7-րդ եթերաշրջանի նկարահանումներին։ 2014 թվականի մայիսին «Maxim» ամսագրի Hot 100 Women ցանկում զբաղեցրել է 74-րդ հորիզոնականը։

Անձնական կյանք

2017 թվականի ապրիլի 8-ից Վագներն ամուսնացած է պրոֆեսիոնալ հոկեյիստ Դևիդ Լեմանովիչի հետ։ Զույգն ունի աղջիկ՝ Արմի Գրեյ Լեմանովիչը (ծնվ. 2020 թվականի ապրիլի 17-ին)[9]։

Ֆիլմագրություն

ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
2004սՄոնկMonkԿրիստալ
2004սԲժիշկ ՎեգասDr. VegasՌոքսան
2004սՀնգյակQuintupletsԿեմի
2005ֆՀունիսյան բզեզJunebugՄիլիսենտ
2006սԲլեյդBlade: The SeriesՔրիսթա Սթար
2007-2008սԱստղային դարպասներ։ ԱտլանտիդաStargate: AtlantisԼարին
2008սՈսկորներBonesՀոլի Մարկուել
2008ֆՓուշSplinterՊոլի Ուոթ
2014ֆՊատվի ճանապարհRoad to PalomaՍենդի
2015հֆԱշնանային երազներAutumn DreamsԱնաբել Հենկոկ
2011-2017սՊատանի գայլըTeen WolfՔեյթ Արջենտ
2017հֆԲերքի հարսանիքA Harvest WeddingՍառա
2018ֆՎայրենիBravenՍտեֆանի Բրեյվեն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիլլ Վագներ» հոդվածին։