Ջեֆ Ֆեյի

ամերիկացի դերասան

Ջեֆ Ֆեյի (անգլ.՝ Jeffrey David «Jeff» Fahey , նոյեմբերի 29, 1952(1952-11-29)[1][2], Olean, Քատարոգաս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության դերասան, որը հայտնի է դարձել Կորուսյալները հեռուստասերիալում խաղացած Ֆրենկ Լապիդուսի դերով։

Ջեֆ Ֆեյի
անգլ.՝ Jeff Fahey
Ծնվել էնոյեմբերի 29, 1952(1952-11-29)[1][2] (71 տարեկան)
ԾննդավայրOlean, Քատարոգաս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունJoffrey Ballet?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, պարող, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և կինոպրոդյուսեր

Կենսագրություն

Ջեֆ Ֆեյին ծնվել է 1952 թվականի նոյեմբերի 29-ին Նյու Յորք նահանգում՝ Օլինում։ Նրա ծնողներն ունեն իռլանդաամերիկյան ծագում[3]։ Նա ընտանիքի 13 երեխաներից վեցերորդն էր։ Մեծացել է Բուֆֆալո քաղաքում և ավարտել Father Baker’s High School։ 17 տարեկանում հեռացել է տնից և սկսել ճամփորդել ավտոստոպով[4]։ Սովորել է բալետի դպրոցում։

25 տարեկանում «Joffery Ballet» մրցույթում պարի համար կրթաթոշակ ստանալով՝ Ֆեյին սկսել է ելույթ ունենալ։ Ելույթ է ունեցել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքի թատրոններում։ Իր առաջին գլխավոր դերը ստացել է հանրահայտ «One Life To Live» հեռուստասերիալում։

1985 թվականին «Սիլվերադո» ֆիլմում ստացել է Տայրիի դերը։ 1992 թվականին Ֆեյին և Փիրս Բրոսնանը խաղացել են «Գազոնահունձը» ֆիլմի գլխավոր դերերում։ 1995 թվականին նա խաղացել է «Դատական կատարածու» հեռուստասերիալի գլխավոր դերում։ 2008 թվականից սկսած Կորուսյալները հեռուստասերիալում խաղացել է Ֆրենկ Լապիդուսի դերը։ Ֆրենկը ուղղաթիռի օդաչուն է, բայց ավելի ուշ պարզվում է, որ նա աշխատել է նաև որպես ինքնաթիռի օդաչու։ Հեռուստասերիալում առաջին անգամ հայտնվել է չորրորդ եթերաշրջանում և մինչև հինգերորդ եթերաշրջանը նկարահանվել է որպես հրավիրված դերասան։ Հեռուստասերիալի վեցերորդ եթերաշրջանում Ջեֆի կերպարը դառնում է գլխավոր հերոսներից մեկը[5]։

Ֆիլմագրություն

ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
1982–1985Մեկ կյանք ապրելու համարOne Life to LiveԳերի Քորելի
1985ՍիլվերադոSilveradoՏայրի
1985Ռեյմոնդ Գրեմի մահապատիժըThe Execution of Raymond GrahamՌեյմոնդ Գրեմ
1986Ալֆրեդ Հիչքոկը ներկայացնում էThe New Alfred Hitchcock PresentsՌեյ Լի
1986Մայամիի ոստիկանությունըMiami ViceԷդի Քեյ
1988Պատասխան կրակBackfireԴոնի ՄաքԷնդրյու
1988Երկակի որոշումSplit DecisionsՌեյ ՄաքԳվին
1989Արյունակցական կապերTrue BloodՌեյմոնդ Տրուբլադ
1990Արժանիներից վերջինըThe Last of the FinestՌիկի Ռոդրիգես
1990Սպիտակամորթ որսորդ, սև սիրտWhite Hunter Black HeartՓիտ Վերիլ
1990Հետաքրքրասիրությունը սպանում էCuriosity KillsՄետյու Մանուս
1993Կույր կողմըBlindsidedՖրենկ ՄաքՔենե
1993ԽորամանկըQuickՄանսի
1993Սպանությունների ցուցակThe Hit ListՉարլի Պայկ
1994Ազատ անկումFreefallԴեքս Դուլում
2001Սառցե սիրտըCold HeartՖիլ
2008–2010ԿորուսյալներըLostՖրենկ Լապիդուս

Մրցանակներ և անվանակարգեր

ՏարիՄրցանակԿատեգորիաԱշխատանքԱրդյունք
1986ՋեմինիԴրամայում գլխավոր դերի լավագույն կատարումՌայմոնդ Գրեմի մահապատիժըԱռաջադրված

[6]

1992Fangoria Chainsaw AwardsԼավագույն դերասանԳազոնահնձիչըԱռաջադրված
2010Gold Derby TV AwardՏարվա դերասանական անսամբլԿորուսյալներըԱռաջադրված
Մոնտե Կառլոյի հեռուստատեսային փառատոնԱնվանի դերասան, դրամատիկ հեռուստասերիալԱռաջադրված

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ