Ջեֆ Բեզոս

Ջեֆրի Փրեսթոն «Ջեֆ» Բեզոս (անգլ.՝ Jeffrey Preston «Jeff» Bezos, հունվարի 12, 1964(1964-01-12)[1][2][3][…], Ալբուկերկե, Նյու Մեքսիկո, ԱՄՆ[4][5]), ամերիկացի գործարար, «Amazon.com» ինտերնետ ընկերության հիմնադիր ղեկավարը, «Blue Origin» ընկերության հիմնադիր սեփականատերը[12] և «The Washington Post» հրատարակչության սեփականատերը[13]։ 2018 թվականին «Ֆորբսի» վարկածով ճանաչվել է ամենահարուստ մարդը՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը 150,7 միլիարդ դոլար կարողությամբ։

Ջեֆ Բեզոս
անգլ.՝ Jeff Bezos
Դիմանկար
Ծնվել էհունվարի 12, 1964(1964-01-12)[1][2][3][…] (60 տարեկան)
ԾննդավայրԱլբուկերկե, Նյու Մեքսիկո, ԱՄՆ[4][5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնանկրոնություն
ԿրթությունՓրինսթոնի համալսարան (1986), Մայամի Պալմետոյի ավագ դպրոց և River Oaks Elementary School?
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, ձեռնարկատեր և commercial astronaut
ԱշխատավայրԱմազոն, Bankers Trust?, D.E. Shaw? և First International Telecom?
ԱմուսինՄաքենզի Բեզոս[6]
Ծնողներհայր՝ Ted Jorgensen?, մայր՝ Jacklyn Gise?[5]
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն և chairman of the executive board?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Phi Beta Kappa և Ճարտարագիտական ազգային ակադեմիա
ԵրեխաներPreston Bezos?, second son of Jeff Bezos? և third son of Jeff Bezos?
Ստորագրություն
Изображение автографа
 Jeff Bezos Վիքիպահեստում

Կենսագրություն

Բեզոսը ծնվել է 1964 թվականի հունվարի 12-ին Նյու Մեքսիկոյի Ալբուկերկեյում՝ Ժակլինի և Թեդ Յորգենսենի ընտանիքում։ Երբ Ջեֆրին չորս տարեկան էր, մայրն ամուսնացել է Միգել Բեզոս կրտսերի հետ, որը ներգաղթել էր կուբայից և որդեգրել տղային։

Ջեֆը 1986 թվականին գերազանցությամբ ավարտել է Փրինսթոնի համալսարանի Էլեկտրոինժեներիայի և համակարգչային գիտությունների բաժինը[14]։ Մինչև 1994 թվականը տարբեր պաշտոններում աշխատել է Ուոլ Սթրիթում։ Զբաղվել է միջազգային առևտրի համար ցանցի մշակմամբ[15]։ Ավելի ուշ զբաղեցրել է «D. E. Shaw & Co» ընկերության փոխնախագահի պաշտոնը, որից հեռացել է 1994 թվականի ամռանը[16]։

1994 թվականի վերջին՝ Նյու Յորքից Սիեթլ ճանապարհորդելու ընթացքում, Բեզոսը հիմնել է «Amazon.com» ինտերնետ-խանութը, որի նախնական ներդրումները կազմել են 300 հազար դոլար[17]։ Կայքը գործարկվել է 1995 թվականի հուլիսի 16-ին, չնայած այդ պահին դեռ ավարտուն չէր. օրինակ, դրանով կարելի էր պատվիրել բացասական քանակությամբ գրքեր։ Բեզոսը դա պատճառաբանել է մրցակիցներից առաջ անցնելու անհրաժեշտությամբ[16]։ Ընկերությունն սկսել է իր գործունեությունը որպես գրախանութ և ընդլայնվել՝ մինչև ապրանքների և ծառայությունների մեծ տեսականու, այդ թվում՝ վիդեո և աուդիո հեռարձակման վաճառքը։ Ներկայումս այն առցանց առևտրի ոլորտում աշխարհում խոշորագույն ընկերությունն է, ինչպես նաև «Amazon Web Services»-ի միջոցով ամպային ծառայությունների աշխարհի խոշորագույն մատակարարը։ 1997 թվականին «Amazon.com» ընկերությունը դուրս եկավ «IPO»: 1999 թվականին ամերիկյան «Թայմ» ամսագիրը նրան անվանել է Տարվա մարդ[18]։

Բեզոսն ընդլայնել է իր բիզնես հետաքրքրությունների ոլորտը 2000 թվականին՝ հիմնադրելով «Blue Origin» աերոտիեզերական ընկերությունը[12]։ «Blue Origin»-ը 2015 թվականին տիեզերք փորձնական թռիչքներ է սկսել և այդ պահին պլանավորում էր մարդկանց հետ առևտրային ենթաուղեծրային թռիչքներ սկսել 2018 թվականի վերջին։ 2013 թվականին ձեռնարկատերը 250 միլիոն դոլարով գնել է ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» հրատարակչությունը[13]։ Բեզոսը ղեկավարում է այլ բիզնես ներդրումներ իր «Bezos Expeditions» վենչուրային հիմնադրամի միջոցով։

2017 թվականի նոյեմբերի 24-ին դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը՝ 100,3 միլիարդ դոլար կարողությամբ։ 2018 թվականի հունվարի 10-ի դրությամբ նրա կարողությունը հասել է 106 միլիարդ դոլարի[19]։

2018 թվականի հունիսին Բեզոսի կարողությունը հասել է 139,6 միլիարդ դոլարի՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը «Bloomberg Billionaires Index» վարկանիշում։ Ըստ «Ֆորբսի»՝ 2018 թվականի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշում Բեզոսը գտնվել է 5-րդ հորիզոնականում[20]։

2018 թվականի հուլիսի 16-ին «Bloomberg» գործակալության վարկածով Բեզոսը գլխավորել Է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը։ Նրա տվյալներով՝ գործարարի կարողությունը կազմել է 150 միլիարդ դոլար[21]։

Նկարահանվել է «Սթարթրեք. անվերջություն» (անգլ.՝ Star Trek Beyond) ֆիլմի տեսարաններից մեկում՝ այլմոլորակայինի դերում[22]։

2019 թվականի հունվարի 9-ին Բեզոսը հայտարարել է իր կնոջ՝ ՄաքՔենզի Բեզոսի հետ 25 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծության մասին[23]։ Այդ ժամանակ Ջեֆ Բեզոսն աշխարհի ամենահարուստ մարդն էր։ Նույն տարվա ապրիլին ամուսնալուծությունը պաշտոնապես ձևակերպվել է. միլիարդատիրոջ նախկին կինը 37,5 միլիարդ դոլար է ստացել։

Բարեգործություն

2020 թվականի փետրվարի 17-ին Բեզոսը հայտարարել է «Bezos Earth Fund» բարեգործական էկոլոգիական հիմնադրամի ստեղծման և կլիմայի փոփոխության կանխարգելման աշխատանքների ֆինանսավորման համար 10 միլիարդ դոլար ներդնելու պատրաստակամության մասին։ Միջոցները կուղղվեն գիտական հետազոտություններին, ակտիվությանը և այլն[24][25]։

Ես ցանկանում եմ մասնակցել ինչպես հայտնի ուղղություններով ջանքերի աջակցմանը, այնպես էլ կլիմայի փոփոխության ավերիչ ազդեցության դեմ պայքարի նոր ուղիների որոնմանը։

Ըստ Բեզոսի՝ առաջին վճարումները կսկսվեն 2020 թվականի ամռանը[24]։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Брэд Стоун The Everything Store. Джефф Безос и эра Amazon = The Everything Store: Jeff Bezos and the Age of Amazon / Переводчик: Наталья Ильина. — Азбука-Аттикус, 2014. — 416 с. — 3000 экз. — ISBN 978-5-389-08286-1

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեֆ Բեզոս» հոդվածին։