Ջեքի Քոլինզ

Ժակլին Ջիլ Ջեքի Քոլինզ, (հոկտեմբերի 4, 1937(1937-10-04)[1][2][3], Համփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն - սեպտեմբերի 19, 2015(2015-09-19)[4][1][2][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ծագումով բրիտանացի ամերիկյան գրող, սիրավեպերի հեղինակ, Բրիտանական կայսրության բարձրագույն շքանշանակիր։ Քոլինզը Լոս Անջելես է տեղափոխվել 1960-ական թվականներին, ընդունել է ԱՄՆ քաղաքացիություն և այստեղ ծավալել իր գործունեությունը[5][6]։ Նա գրել է 32 նովել, որոնք բոլորը հայտնվել են «Նյու Յորք թայմսի» բեսթսելլերների ցանկում[7]։ Ընդհանուր առմամբ նրա գրքերը վաճառվել են 500 մլն օրինակով և թարգմանվել 40 լեզվով[8][9]։ Նրա նովելներից ութը էկրանավորվել է, մի մասը դարձել է հեռուստատեսային սերիալների սցենար։ Նա դերասանուհի Ջոան Քոլինզի կրտսեր քույրն է։

Ջեքի Քոլինզ
անգլ.՝ Jacqueline Jill Collins
Ծննդյան անունանգլ.՝ Jacqueline Jill Collins
Ծնվել էհոկտեմբերի 4, 1937(1937-10-04)[1][2][3]
ԾննդավայրՀամփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Վախճանվել էսեպտեմբերի 19, 2015(2015-09-19)[4][1][2][…] (77 տարեկան)
Վախճանի վայրԲևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
ԳերեզմանՎեսթվուդի գերեզմանատուն
Մասնագիտությունդերասանուհի, ոչ գեղարվեստական գրող, սցենարիստ, դրամատուրգ, կինոպրոդյուսեր և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
ԿրթությունՖրենսիս Հոլանդի դպրոց
Ուշագրավ աշխատանքներՀնարավորություններ և Աշխարհում շատ են ամուսնացած տղամարդիկ
Պարգևներ
Բրիտանական կայսրության շքանշան և Բրիտանական Կայսրության շքանշանի սպա
ԱմուսինOscar Lerman?
Կայքjackiecollins.com
 Jackie Collins Վիքիպահեստում

Երիտասարդ տարիներ

Քոլինզը ծնվել է 1937 թվականին Լոնդոնում[10][11]։ Նրա մայրը Էլզա Քոլինզն է, իսկ հայրը Ջոզեֆ Ուիլյամ Քոլինզը, որը թատերական գործակալ էր և վերջինիս հաճախորդների թվում է եղել նաև հանրահայտ The Beatles խումբը։ 15 տարեկանում Ջեքի Քոլինզը հեռացվում է դպրոցից, այդ ժամանակահատվածում սիրավեպ է ունենում Մառլոն Բրանդոյի հետ։ 1950-ական թվականներին խաղում է մի շարք բրիտանական ֆիլմերում։ Լոս Անջելես՝ քրոջ մոտ, տեղափոխվելուց հետո խաղում է հեռուստատեսային մի շարք ֆիլմերում և սերիլաներում։ Չնայած հիանալի դերասանուհի լինելու փաստին, նա 1980-ականներին հրաժարվում է դերասանական կարիերայից։ Որպես գրող առաջին անգամ հանդես է գալիս 1968 թվականին՝«Աշխարհում շատ կան ամուսնացած մարդիկ» վեպով, որը դառնում է բեսթսելլեր։

Գրողի կարիերա

Քոլինզը երկրորդ վեպը գրում է մեկ տարի անց։ Այս, ինչպես և հաջորդ՝ երրորդ վեպը, որը հրատարակվում է 1971 թվականին, դառնում է բեսթսելլեր։ 1974 թվականին տպագրվում է նրա «Սիրուհիներ-մարդասպանները», որը առաջինն էր կազմակերպված հանցավորության մասին նրա վեպերի շարքում։ Այս ժանրում նա հետագայում դառնում է չափազանց հաջողակ։ 1978 թվականին նա գրում է համատեղ սցենար ֆիլմի համար՝ իր երկրորդ վեպի հիման վրա։ Ֆիլմում գլխավոր դերում հանդես է գալիս նրա քույրը։ 1980-ականներին նրա ընտանիքը վերջնականապես տեղափոխվում է Լոս Անջելես։ 1983 թվականին լույս է տեսնում նրա «Հոլիվուդի տիկնայք» վեպը, որը գլխավորում է «Նյու Յորք թայմզի» բեսթսելլերների ցանկը և աշխարհում վաճառվում է 15 մլն օրինակով։

Անձնական կյանք

1959 թ. Ջեքին ամուսնանում է Ուոլես Օսթինի հետ, որից ունեցել է երկու դուստր։ 4 տարվա ամուսնությունից հետո նրանք բաժանվում են։ 1966 թ. Քոլինզն ամուսնանում է երկրորդ անգամ՝ գիշերային ակումբի սեփականատեր Օսկար Լերմանի հետ։ Վերջինիցս նա ունենում է երեք դուստր։ Լերմանը մահանում է 1992 թ.: 1994 թ. Քոլինզն ամուսնանում է Ֆրենկ Կալկանինիի հետ, որը մահանում է 1998 թ.:

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեքի Քոլինզ» հոդվածին։