Ջերեմի Հանթ
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Ջերեմի Հանթ անգլ.՝ Jeremy Hunt | |
![]() | |
Կուսակցություն՝ | Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Մագդալեն քոլիջ[1], Չարտերհաուս դպրոց[1] և Temple Grove School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և հրատարակիչ |
Ծննդյան օր | նոյեմբերի 1, 1966(1966-11-01)[2][3][1] (57 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | անգլ.՝ Jeremy Richard Streynsham Hunt |
Հայր | Նիկոլաս Հանթ[4][1] |
Մայր | Մերիել Եվե Գիվեն[4] |
Ամուսին | Լուչիա Գո |
Զավակներ | Ջեք Հանթ[4], Աննա Հանթ[4] և Էլեոնորա Հանթ[4] |
Կայք՝ | jeremyhunt.org |
Ջերեմի Հանթ (անգլ.՝ Jeremy Richard Streynsham Hunt, նոյեմբերի 1, 1966(1966-11-01)[2][3][1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ, Պահպանողական կուսակցության անդամ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար (2018-2019)։
Դևիդ Քեմերոնի առաջին և երկրորդ կաբինետում, ինչպես նաև Թերեզա Մեյի առաջին և երկրորդ կաբինետներում, զբաղեցրել է առողջապահության նախարարի պաշտոնը։
Մանկությունն անցկացրել է Գոդալմինգում (Սուրեյ կոմսություն), սովորել է Չարթերհաուսի հեղինակավոր դպրոցում, որտեղ ընտրվել է ավագ աշակերտ։ Ավարտել է Օքսֆորդի համալսարանին կից գործող Մագդալինայի քոլեջը՝ դառնալով լավագույնը փիլիսոփայության, քաղաքականության և տնտեսության մեջ (1987 թվականին գլխավորել է համալսարանական պահպանողական ասոցիացիան)։ Որոշ ժամանակ անգլերեն է դասավանդել Ճապոնիայում, 1990-ականներին զբաղվել է հասարակայնության հետ կապերով, հետո իր ընկերոջ՝ Մայք Էլմսի հետ հիմնել է «Hotcourses» հրատարակչությունը, որը մասնագիտացած է ուսումնական հաստատությունների ուղեցույցների վրա (2005 թվականին Հանթի անձնական կապիտալը գնահատվում էր 4-4,5 մլն ֆունտ ստերլինգ)[5]։
2005 թվականին Հանթն ընտրվել է հարավարևմտյան Սուրեյ ընտրատարածքի Համայնքների պալատ՝ ստանալով ընտրողների 50,4%-ի աջակցությունը[6]։ 2010 թվականի ընտրություններում հաղթել է ձայների 58,9% արդյունքով[7]։
2005 թվականի դեկտեմբերին նշանակվել է պահպանողականների ստվերային կառավարությունում հաշմանդամների հարցերով առողջապահության նախարարի օգնականի պաշտոնում (Shadow Minister for Disabled People), իսկ 2007 թվականի հուլիսին դարձել է մշակույթի, ԶԼՄ-ների և սպորտի ստվերային նախարար[8]։
2010 թվականի մայիսի 12-ին Ջերեմի Հանթը Քեմերոնի առաջին կաբինետում ստացել է մշակույթի, ԶԼՄ-ների և սպորտի նախարարի պորտֆելը՝ Օլիմպիական խաղերի նախապատրաստման լիազորություններով (կառավարության նախորդ կազմում Թեսա Ջոուելը զբաղեցնում էր Օլիմպիական խաղերի նախարարի առանձին պաշտոնը)[9]։ 2012 թվականի սեպտեմբերի 4-ին Հանթը զբաղեցրել է առողջապահության նախարարի պաշտոնը։ Մասնագիտական բժշկական շրջանակներում այս նշանակումը որոշ կասկածներ է առաջացրել, քանի որ Հանթը աջակցել է հոմեոպաթիայի բուժման բժշկական ապահովագրության համակարգում ընդգրկվելու առաջարկներին[10]։
2015 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հանթը կրկին հաղթել է իր ավանդական շրջանում՝ ստանալով ձայների 59,9%-ը մրցակիցների ուժեղագույն ներկայացուցիչ, Անկախության կուսակցության ներկայացուցիչ Մարկ Ուեբերի (Mark Webber) 9,9%-ի դիմաց[11]։
2016 թվականի հուլիսի 13-ին Դևիդ Քեմերոնը պաշտոնաթող Է եղել վարչապետի պաշտոնից՝ Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեի արդյունքների կապակցությամբ, որտեղ բրիտանացիները քվեարկել են ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին։ Քեմերոնի իրավահաջորդը դարձել Է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, նրա կաբինետում Հանթը պահպանել է առողջապահության նախարարի պաշտոնը։
2017 թվականի խորհրդարանական ընտրությունները Հանթին նոր հաղթանակ են բերել հարավարևմտյան Սուրեայում՝ 55,7% արդյունքով (4%-ով պակաս, քան նախորդ ընտրություններում), իսկ նրա գլխավոր մրցակիցը եղել է Ազգային առողջապահության համար գործողությունների երիտասարդ կուսակցության թեկնածու Լուիզա Իրվինը[5], որը ստացել է ընտրողների 20%-ի աջակցությունը[12]։
2018 թվականի հուլիսի 10-ին, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնից Բորիս Ջոնսոնի հեռանալուց հետո, նշանակվել է այդ պաշտոնում[13]։ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարի պաշտոնում նշանակվել է Մեթյու Հենկոկը։
2019 թվականի ապրիլի 11-ին WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը բրիտանական ոստիկանության կողմից ձերբակալվել էր Էկվադորի դեսպանատան շենքում, որտեղ թաքնվում էր մի քանի տարի, և Հանթը շնորհակալություն է հայտնել Էկվադորի նախագահ Լենին Մորենոյին համագործակցության համար՝ իր Թվիթերի միկրոբլոգում նշելով. «Ասանժը հերոս չէ և ոչ ոք չպետք է բարձր լինի օրենքից»[14]։
2019 թվականի հունիսի 20-ին պահպանողականների նոր առաջնորդի ընտրության հինգերորդ փուլում Թերեզա Մեյի հրաժարականի մասին հայտարարելուց հետո Հանթը իր աջակցության համար ստացել է խորհրդարանականների 77 ձայն (մրցավազքի առաջնորդ Բորիս Ջոնսոնին աջակցել է 160 պատգամավոր)։ Հանթից 2 ձայնով հետ մնացած Մայքլ Գոուվը հանել է իր թեկնածությունը, և այդ կերպ Հանթը Ջոնսոնի հետ դուրս է եկել առաջնորդության համար պայքարի վերջին վճռորոշ փուլ՝ կուսակցության անդամների ընդհանուր քվեարկություն[15]։
2019 թվականի հուլիսին Հանթը հավանություն է տվել Չինաստանին արտահանձնման մասին օրենքի դեմ Հոնկոնգում տեղի ունեցած ցույցերին և հայտարարել, որ Մեծ Բրիտանիան առևտրային շահից բարձր է դասում սկզբունքները, սակայն Չինաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու և չինացի դիվանագետներին արտաքսելու պատրաստակամության մասին լրագրողների ուղղակի հարցին բացասական պատասխան է տվել[16]։
2019 թվականի հուլիսի 19-ին, բրիտանական ծովային հետևակայինների կողմից Ջիբրալթարի նեղուցում իրանական տանկերի և անձնակազմի 23 անդամների գրավումից երկու շաբաթ անց ՝ Սիրիային նավթի մատակարարումների նկատմամբ Եվրամիության էմբարգոյի խախտման մեղադրանքով, Իրանը Հորմուզի նեղուցում զավթել է Stena Impero ընկերության Բրիտանական տանկերը։ Հանթը հայտարարել է, որ Իրանն ընտրել է «անօրինական և ապակայունացնող վարքագծի վտանգավոր ուղին» և խոստացել է կոշտ պատասխան տալ այն դեպքում, եթե տանկերը ազատ չարձակվի, սակայն ավելի վաղ նա ասել էր, որ կառավարությունը ռազմական գործողություն չի ծրագրում[17]։
2019 թվականի հուլիսի 23-ին պարտվել է կուսակցության առաջնորդ Ջոնսոնին՝ հավաքելով մոտ երկու անգամ ավելի քիչ ձայն՝ 46 656[18]։
Ջերեմին Ծովակալ Նիկոլաս Հանթի որդին է, որը բրիտանական թագավորական նավատորմի նախկին գլխավոր հրամանատարն էր և Մերիել Գիվանը (Meriel Gievan)։ 2009 թվականին ամուսնացել է չինուհի Լյուսիա Գուոյի հետ, ունեն որդի[5]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերեմի Հանթ» հոդվածին։ |
|