Ջերեմի Իրվին

անգլիացի դերասան

Ջերեմի Ուիլյամ Ֆրեդրիկ Սմիթ[6][7][8] (անգլ.՝ Jeremy William Fredric Smith, հունիսի 18, 1990(1990-06-18)[1][2], Gamlingay, South Cambridgeshire, Քեմբրիջշիր, Քեմբրիջշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան, ով ավելի հայտնի է Ջերեմի Իրվին (անգլ.՝ Jeremy Irvine) անվամբ։

Ջերեմի Իրվին
անգլ.՝ Jeremy Irvine
Ծնվել էհունիսի 18, 1990(1990-06-18)[1][2] (34 տարեկան)
ԾննդավայրGamlingay, South Cambridgeshire, Քեմբրիջշիր, Քեմբրիջշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա[3] և Bedford Modern School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Համատեղ ապրող(ներ)Էլլի Գուլդինգ[4][5]
Պարգևներ և մրցանակներ
jeremyirvine.co.uk

2011 թվականին նա նկարահանվել է «Մարտական ձի»[9][10][11][12][13][14] էպիկական ռազմական ֆիլմի գլխավոր դերում, ինչը միանգամից Իրվինին դարձրեց կինոաստղ[15][16]։ 2012 թվականին Իրվինը խաղաց Փիփի դերը Չարլզ Դիկենսի վեպի «Մեծ հույսեր»[17][18] էկրանավորման մեջ։ Նա նաև լայն ճանաչում է գտել քննադատների շրջանում «Հիմա ճիշտ ժամանակն է» (2012) անկախ ֆիլմում իր դերի համար, որը նրա անունն ընդգրկեց Հոլիվուդի արագ ծագող աստղերի ցանկում[19][20]։

Կենսագրություն

Իրվինը ծնվել և մեծացել է Գամլինգեյում՝ Քեմբրիջշիր կոմսությունում[21]։ Նրա մայրը՝ Բրիջեթը, քաղաքական գործիչ է տեղական ինքնակառավարման մարմիններում, իսկ նրա հայրը՝ Քրիս Սմիթը՝ ինժեներ[22]։ Իրվինն ունի երկու կրտսեր եղբայր՝ Լոուրենսը և Թոբին, փոքրիկ դերասան, որը խաղացել է պատանի Փիփի դերը «Մեծ հույսեր» ֆիլմում[23]։ Բեմական անունը Իրվինը վերցրել է ի պատիվ պապի[24]։ Տասնինը տարեկանում նա ցանկանում էր զորակոչվել բրիտանական բանակ, սակայն նրան մերժեցին, երբ բացահայտվեց, որ Իրվինը դիմումի մեջ ստել է շաքարային դիաբետի մասին[25]։ Տասնվեց տարեկանում նա սկսեց խաղալ բեմում, երբ մասնակցում էր  Բեդֆորդշիրում գտնվող «Բեդֆորդ Մոդերն» դպրոցի բեմականացումներում, որտեղ, ի թիվս այլ դերերի, խաղացել է Ռոմեո[26]։ Ավելի ուշ ընդունվեց Ազգային երիտասարդական թատրոն։

Ավարտելով տարեկան նախապատրաստական դասընթացը Լոնդոնի Երաժշտության և դրամատիկ արվեստի ակադեմիայում[27][28]՝ Իրվին երկու տարի անցկացրեց՝ ուղարկելով իր ռեզյումեն, ապարդյուն փորձելով ստանալ դերասանական աշխատանք[29]։ Նա համարյա հանձնվել էր, նախքան մեծ դեր ստանալը «Մարտական նժույգ» ֆիլմում[30]։

Անձնական կյանք

Իրվինն ունի 1-ին տիպի շաքարային դիաբետ[31][32][33][34][35]։

Ֆիլմագրություն

Իրվինը Տորոնտոյի կինոփառատոնում, 2012 թվականի սեպտեմբեր
ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
2009սԿյանքը կծում էLife BitesԼյուք
2011ֆՄարտական ձիWar HorseԱլբերտ Նարակոթ
2012ֆՀիմա ճիշտ ժամանակն էNow Is GoodԱդամ
2012ֆՄեծ հույսերGreat ExpectationsՓիփ
2013ֆՀատուցումThe Railway Manերիտասարդ Էրիկ Լոմաքս
2014ֆԳիշերը հին ՄեքսիկայումA Night in Old MexicoԳալլի
2014ֆԿենդանի մնալու խաղBeyond the ReachԲեն
2015ֆՍևազգեստ կին 2։ Մահվա հրեշտակThe Woman in Black: Angel of DeathՀարի Բերնսթոու
2015ֆԱնթերի ստեղծված աշխարհըThe World Made StraightԹրևիս Շելթոն
2015ֆThe Bad Education MovieԱթիկուս Հոյե
2015ֆՍթոունուոլStonewallԴենի Ուինթերս
2016ֆԱնկյալներըFallenԴենիել Գրեգորիի
2016ֆԳեղեցիկ հրաշքըThis Beautiful FantasticԲիլլի

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերեմի Իրվին» հոդվածին։