Ջերալդ Ֆորդ

Ջերալդ Ֆորդ (անգլ.՝ Gerald Ford, հուլիսի 14, 1913(1913-07-14)[2][3][4][…], Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ[5] - դեկտեմբերի 26, 2006(2006-12-26)[6][2][3][…], Ռանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), Ամերիկայի Միացյալ Նահանգների 38-րդ նախագահն է։ Այս պաշտոնը զբաղեցրել է օգոստոս 9, 1974 թվականից մինչև հունվար 20, 1977։ Բացի այս նա եղել է 40-րդ փոխնախագահը Ռիչարդ Նիքսոնի նախագահության ժամանակ 1973 թվականից մինչև 1974 թվականը։ Նա առաջին մարդն էր, ով համաձայն ԱՄՆ սահմանադրության 25-րդ կետի նշանակվեց փոխնախագահ, նախկինում այս պաշտոնից հրաժարված Սպիրո Էնգրյուի փոխարեն։ Դառնալով նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականից հետո՝ նա դարձավ առաջին նախագահը, ով չի ընտրվել ոչ նախագահ, ոչ էլ փոխնախագահ։ Մինչև փոխնախագահ նշանակվելը Ֆորդը եղել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ՝ ընտրված լինելով Միչիգանում։

Ջերալդ Ֆորդ
անգլ.՝ Gerald Ford
 
Կուսակցություն՝ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝Միչիգանի համալսարան (1935)[1], Եյլի իրավունքի դպրոց (1941)[1], University of Michigan Law School?, Եյլի համալսարան, Alexandria City High School? և Gordon–Conwell Theological Seminary?
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ, սպա, փաստաբան, գրիդիրոն ֆուտբոլիստ, ինքնակենսագիր, Ամերիկյան ֆուտբոլիստ և պետական գործիչ
ԴավանանքԵպիսկոպոսյան եկեղեցի
Ծննդյան օրհուլիսի 14, 1913(1913-07-14)[2][3][4][…]
ԾննդավայրՕմահա, Նեբրասկա, ԱՄՆ[5]
Վախճանի օրդեկտեմբերի 26, 2006(2006-12-26)[6][2][3][…] (93 տարեկան)
Վախճանի վայրՌանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԹաղվածGerald R. Ford Presidential Museum և Միչիգան
Քաղաքացիություն ԱՄՆ
Ի ծնե անունանգլ.՝ Leslie Lynch King Jr.
ՀայրԼեսլի Լինչ Քինգ ավագ[7]
ՄայրԴորոթի Այեր Գարդներ Ֆորդ[7]
ԱմուսինԲեթի Ֆորդ
ԶավակներՄայքլ Գերալդ Ֆորդ[7], Ջոն Գարդներ Ֆորդ[7], Սթիվեն Ֆորդ[7] և Սյուզան Ֆորդ[7]
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ

Որպես ԱՄՆ նախագահ, Ֆորդը ստորագրեց Հելսինկիի եզրափակիչ ակտը, որի նպատակը Սառը պատերազմը մեղմացնելն էր։ Ինն ամիս նրա նախագահ դառնալուց հետո Հյուսիսային Վիետնամի ուժերը նվաճեցին հարավային Վիետնամը և ԱՄՆ-ի մասնակցությունը Վիետնամի պատերազմին, ըստ էության, ավարտվեց. ամերիկյան զորքերը լքեցին Վիետնամը։

Ֆորդի կառավարման ժամանակ տնտեսությունը ամենավատ վիճակում էր վերջին չորս տասնամյակի ընթացքում, Մեծ ճգնաժամից հետո, ինչը բերեց գնաճի և գործազրկության[14]։ Նրա ամենահակասական գործողություններից մեկն այն էր, որ նա ներում շնորհեց Ռիչարդ Նիքսոնին Վոթերգեյթի սկանդալից հետո։ Ֆորդը նաև իր կառավարման տարիներին մեծացրեց կոնգրեսի դերը արտաքին քաղաքականության բնագավառում[15]։ 1976 թվականի նախագահական ընտրություններից առաջ Ֆորդը Հանրապետական կուսակցությունից առաջադրվեց՝ հաղթելով Կալիֆոռնիայի նահանգապետ Ռոնալդ Ռեյգանին։ Սակայն նա պարտվեց նախագահական ընտրություններում դեմոկրատ, Ջեորջիայի նախկին նահանգապետ Ջիմի Քարտերին նոյեմբերի 2-ին։

Իր նախագահությունից հետո Ֆորդը ակտիվ մնաց Հանրապետական կուսակցությունում։ Շարունակական առողջական խնդիրներից հետո նա մահացավ իր տանը 2006 թվականի դեկտեմբերի 26-ին։ Ֆորդը դարձավ ամենաերկարակյաց ԱՄՆ նախագահը՝ ապրելով 93 տարի և 165 օր։ Ֆորդը նաև ամենակարճ պաշտոնավարած նախագահն է, ով չի մահացել իր պաշտոնավարման տարիներին։

Ծանոթագրություններ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ջերալդ Ֆորդ հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերալդ Ֆորդ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերալդ Ֆորդ» հոդվածին։