Ջերալդին Ֆառար

ամերիկացի օպերային երգիչուհի (1882-1967)

Ջերալդին Ֆառար (անգլ.՝ Geraldine Farrar, փետրվարի 28, 1882(1882-02-28)[1][2][3][…], Melrose, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] - մարտի 11, 1967(1967-03-11)[1][2][3][…], Ռիջեֆիլդ, Ֆեյրֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկացի օպերային երգիչուհի (սոպրանո

Ջերալդին Ֆառար
Բնօրինակ անունանգլ.՝ Geraldine Farrar
Ծնվել էփետրվարի 28, 1882(1882-02-28)[1][2][3][…]
Melrose, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4]
Երկիր ԱՄՆ
Մահացել էմարտի 11, 1967(1967-03-11)[1][2][3][…] (85 տարեկան)
Ռիջեֆիլդ, Ֆեյրֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
ԳերեզմանՔենսիկո[5]
Ժանրերօպերա
Մասնագիտությունդերասանուհի, օպերային երգչուհի, գրող և կինոդերասանուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱմուսինԼու Թելեգան
Պարգևներ
 Geraldine Farrar Վիքիպահեստում

Կենսագրություն

Երաժշտությամբ Ջերալդինը սկսել է զբաղվել Բոստոնում՝ 5 տարեկան հասակում, իսկ 14 տարեկանում արդեն ունենում էր մենահամերգներ։

Ավելի ուշ նա մեկնել է Փարիզ՝ ուսումը շարունակելու, իսկ հետագայոմ` Բեռլին, որտեղ նրա ուսուցիչն էր իտալական հայտնի օպերային բարիտոն Ֆրանչեսկո Գրացիանին։

Շուտով տեղի է ունեցել նրա առաջին օպերային դեբյուտը, որն առաջացրեց իսկական ֆուրոր. դա Մարգարիտայի դերերգն էր «Ֆաուստ» օպերայում՝ Բեռլինի օպերային թատրոնի բեմում[6]։

Ֆարարը Ջուլիեն օպերայում - 1914 թվական

Նա ձեռք է բերել ոչ միայն հայտնի օպերային երգչուհու համբավ, որը ելույթ է ունեցել եվրոպական լավագույն թատրոնների բեմերում, և որին շատերն էին ցանկանում ընդօրինակել, այլ իր ժամանակի հայտնի մարդկանց հետ ունեցել է սիրավեպեր։ Այդ մարդկանց շարքում էին Գերմանիայի թագաժառանգ Վիլհելմը, դիրիժոր Արտուրո Տոսկանինին, խոսվել է նաև Էնրիկո Կարուզոի հետ հնարավոր հարաբերությունների մասին։ Կինոդերասան Լու Թելլեգենի հետ անհաջող ամուսնությունը ավարտվեցլ է ամուսնալուծությամբ։ Ամուսնության ընթացքում երեխաներ չեն ունեցել[7]։ Նա իր օպերային կարիերան ավարտել է 1922 թվականինին՝ 40 տարեկան հասակում, երբ բազմաթիվ ներկայացումների պատճառով նա արդեն սկսել էր կորցնել ձայնը ։ Դրանից հետո երգչուհին հաճախ ձայնագրվում էր ռադիոյով, վարում ռադիոհաղորդումներ։

Ֆարարը և նրա ամուսին, դերասան Լու Թելլեգենը - 1916 թվական

Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Կաուլբախի վրձնի դիմանկարները

Ֆիլմագրություն

  • 1915 - Կարմեն
  • 1915 - Ուխտադրժություն
  • 1916 - Կին Ժաննա
  • 1917 - Կին, որին Աստված մոռացավ (Մոնտիսումայի աղջիկը, անգլ.՝ Isabel Moctezuma)

Ձայնագրություններ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերալդին Ֆառար» հոդվածին։