Ջեսիկա դի Չիկո

Ջեսիկա Սոնյա Դի Չիկո (անգլ.՝ Jessica Sonya DiCicco[1], հունիսի 10, 1980(1980-06-10), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոյի և հնչյունավորման դերասանուհի և երգչուհի, առավել հայտնի է իր դերերով, մուլտսերիալներով և տեսախաղերով։

Ջեսիկա դի Չիկո
Դիմանկար
Ծնվել էհունիսի 10, 1980(1980-06-10) (44 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՍիրաքյուսի համալսարան և S.I. Newhouse School of Public Communications?
Մասնագիտությունկինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և ձայնային դերասանուհի
Ծնողներհայր՝ Բոբի դի Չիկո
 Jessica DiCicco Վիքիպահեստում

Կենսագրություն

Ջեսիկա Դի Չիկոն ծնվել է Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Նրա հայրը հեռուստա- և կինոռեժիսոր Բոբի Դի Չիկոն է[2]։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Նյու Յորք, երբ նա երիտասարդ էր[2][3], նա մեծացել է Վերին Վեստ Սայդ շրջանում։ Երկրորդ դասարանում ընտրվել է Մարլո Թոմասի կողմից որպիսի հայտնվի «ABC» հեռուստաալիքի «Free to Be… a Family» հատուկ հեռուստահոլովակում[4]։ Նա Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի առաջարկով նկարահանվել է «Կնքահայրը 3» ֆիլմում[2][5], նաև եղել է հրավիրված դերասան «Քեյտ Էլլի» հեռուստասերիալում[4]։ Ունեցել է երկրորդական դեր (Սինդիա Զագարելա) 1993 թվականի «Տնային սրբեր» ֆիլմում[5]։ 15 տարեկան հասակում նրա լուսանկարը հայտնվել է «New York Magazine» ամսագրի շապիկին, որը հրատարակվել է 1996 թվականին[4][6]։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1990Կնքահայր 3The Godfather Part IIIերեխա
1993Տնային սրբերHousehold SaintsԿարեն
2006Անտառային եղբայրությունOver the HedgeՇելբի
2010Ամերիկյան ընտանիքModern FamilyԼայլի
2011Փերիների հովտի մրցույթըPixie Hollow GamesԼայլաք
2012—2018Արքայադուստր ՍոֆյաSofia the FirstԳրոտա
2012—2015Գրավիտի ՖոլսGravity FallsԹեմբրի Գիֆանի
2013Ես գիտեմ այդ ձայնըI Know That VoiceԻնքն իր դերում
2016-2018Ապագայի ճիճուFuture-Worm!
2017Սկուբի Դու։ Վայրի ԱրևմուտքումScooby-Doo! Shaggy’s ShowdownԴեզդեմոնա Հանդերսոն
2017Ժամանակների սկիզբRolling with the Ronks!Միլա
2020Սա պոնի էIt’s PonyԷննի
2020ԿասագրանդեսThe CasagrandesԼին Լաուդ, Լյուսի Լաուդ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեսիկա դի Չիկո» հոդվածին։