Ջենի Թոմփսոն

Ջենի Թոմփսոն (անգլ.՝ Jenny Thompson, փետրվարի 26, 1973(1973-02-26)[1], Դավներս, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի լողորդուհի:, առավել շատ տիտղոսներ նվաճած մարզուհիներից մեկն աշխարհում։ Վաստակել է օլիմպիական 12 մեդալ, որոնցից ութը՝ ոսկե, և, բացի այդ, դարձել է աշխարհի 18-ակի չեմպիոնուհի...

Ջենի Թոմփսոն
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝անգլ.՝ Jennifer Elisabeth Thompson
Մականուն(ներ)՝Jenny
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 26, 1973(1973-02-26)[1] (51 տարեկան)
Ծննդավայր՝Դավներս, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Ակումբ՝Stanford Cardinal?
178 սանտիմետր
Քաշ՝69 կիլոգրամ

Լող մարզաձևով զբաղվել է 7 տարեկանից։ 14 տարեկանում իր նորամուտն է նշել միջազգային մրցասպարեզում՝ հանդես գալով պանամերիկյան խաղերում, որտեղ նվաճել է մեկական ոսկե և բրոնզե մեդալ համապատասխանաբար 50 և 100 մետր ազատ ոճով լողում։

Թոմփսոնը 1990-ականներին լողի միջազգային ասպարեզում ամենահամբավավոր լողորդուհիներից էր։ Չնայած նա անհատական մրցապայքարում երբեք չի եղել օլիմպիական չեմպիոն, այդուհանդերձ ոչ մի լողորդուհի չի կարողացել ավելի շատ օլիմպիական մեդալ վաստակել, քան նա։ ԱՄՆ-ի փոխանցումալողի թիմերի հետ Ջենին ընդհանուր առմամբ ութ ոսկե մեդալ է նվաճել 1992, 1996 և 2000 թվականի օլիմպիական խաղերում։ Նա նաև 100 մետր ազատ ոճով լողում օլիմպիական անհատական արծաթե մեդալ է նվաճել Բարսելոնայում 1992 թվականին և այդ նույն մրցաձևում բրոնզե մեդալ՝ Սիդնեյում, 2000 թվականին . Աթենքի 2004 թվականի օլիմպիական խաղերում նա արծաթե մեդալ է նվաճել 4 × 100 մ խառը փոխանցումալողում և ևս մեկ արծաթ՝ 4 × 100 մ ազատ ոճով փոխանցումալողում։

Անհատական մրցաձևերում նրա համար թերևս առավել հաջողակ էր 1998 թվականը, երբ լողի աշխարհի առաջնությունում դարձավ մոլորակի կրկնակի չեմպիոնուհի՝ հաղթանակներ տանելով 100 մ բաթերֆլայ և 100 մ ազատ ոճով լողի մրցումներում.

2006 թվականին Ջենին ավարտել է Կոլումբիա համալսարանի բժշկական քոլեջը և անեսթեզիոլոգի մասնագիտությամբ աշխատանքի անցել Բոստոնի բուժհիմնարկներից մեկում[3]։

Համաշխարհային ռեկորդ

ԱմսաթիվըՄրցավայրըՄրցաձևըԱրդյունքըՄինչև երբ է պահպանվել
23 սեպտեմբերի 1999 Սիդնեյ100 մ բաթերֆլայ ոճով57.88 վրկ.մինչև 2000 թ. մայիսի 27-ը
Ինգե դե Բրույն

Մրցելույթներ օլիմպիադաներում

ՕլիմպիադանՄրցաձևըԳրաված տեղը
Բարսելոնա 199250 մ ազատ ոճով լող5
Բարսելոնա 1992100 մ ազատ ոճով լող2
Բարսելոնա 1992200 մ ազատ ոճով լող17
Բարսելոնա 1992ազատ ոճով փոխանցումալող 4 × 1001
Բարսելոնա 1992համալիր փոխանցումալող 4 × 1001
Ատլանտա 1996ազատ ոճով փոխանցումալող 4 × 1001
Ատլանտա 1996ազատ ոճով փոխանցումալող 4 × 2001
Ատլանտա 1996համալիր փոխանցումալող 4 × 1001
Սիդնեյ 2000100 մ ազատ ոճով լող3T
Սիդնեյ 2000ազատ ոճով փոխանցումալող 4 × 1001
Սիդնեյ 2000ազատ ոճով փոխանցումալող 4 × 2001
Սիդնեյ 2000100 մ բաթերֆլայ ոճով լող5
Սիդնեյ 2000համալիր փոխանցումալող 4 × 1001
Աթենք 200450 մ ազատ ոճով լող7
Աթենք 2004ազատ ոճով փոխանցումալող 4 × 1002
Աթենք 2004100 մ բաթերֆլայ ոճով լող5
Աթենք 2004համալիր փոխանցումալող 4 × 1002

Տես նաև

  • Ամենահաջողակ օլիմպիականների ցանկը

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ