Ջեյսոն Ռոբարդս

ամերիկացի դերասան

Ջեյսոն Նելսոն Ռոբարդս կրտսեր (անգլ.՝ Jason Nelson Robards, Jr., հուլիսի 26, 1922(1922-07-26)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 26, 2000(2000-12-26)[1][2][3][…], Բրիջպորտ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, Յուջին Օ'Նիլի պիեսների լավագույն դերակատարներից մեկը։ Երկու անգամ արժանացել է Օսկար մրցանակի` երկրորդ պլանի լավագույն դերասանի համար անվանակարգում` համաշխարհային կինեմատոգրաֆի պատմության մեջ դառնալով միակ դերասանը, որ այդ մրցանակն ստացել է երկու տարի անընդմեջ։

Ջեյսոն Ռոբարդս
Ծնվել էհուլիսի 26, 1922(1922-07-26)[1][2][3][…]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4]
Մահացել էդեկտեմբերի 26, 2000(2000-12-26)[1][2][3][…] (78 տարեկան)
Մահվան վայրԲրիջպորտ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[4]
ԳերեզմանOak Lawn Cemetery
ԿրթությունԹատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1948)[5], Հոլիվուդի ավագ դպրոց և HB Studio
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, դերասան և հնչյունավորող
Ժանրերվեսթեռն
Ծնողներհայր՝ Jason Robards?
Ամուսին(ներ)Լորեն Բեքոլ
Երեխա(ներ)Սեմ Ռոբարդս և Jason Robards III?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Ծնվել է հոլիվուդյան երկրորդ կարգի դերասանների ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերազանցությամբ ծառայել է նավատորմում, այդ թվում` 1941 թվականին ճապոնացիների հարձակման ժամանակ եղել է Փերլ Հարբորում։ Պատերազմից հետո երկար տարիներ չի կարողացել ճանաչում գտնել, մինչև 1959 թվականին հաջողություն է ունեցել` Օ'Նիլի պիեսների բրոդվեյան բեմադրություններին մասնակցելով։ 1961-1969 թվականներին ամուսնացած է եղել Լորեն Բեքոլի հետ։

Ռոբարդսը երկու տարի անընդմեջ արժանացել է «Օսկար» մրցանակի` երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում` «Ամբողջ նախագահական զորքը» (1976) և Ջուլիա (1977) ֆիլմերի համար, սակայն լայն հանրությանը հայտնի է դարձել Սերջիո Լեոնեի կուլտային «Մի անգամ Վայրի Արևմուտքում» վեսթերնում խաղացած նախկին հանցագործ Շայենի դերով (1968)։

Բացի «Օսկարը»` դերասանն արժանացել է նաև անգլալեզու կինոյի բոլոր հիմնական մրցանակներին` Թոնի (մրցանակ), «Էմմի» և այլ մրցանակների, ինչպես նաև` 1962 թվականի Կաննի կինոփառատոնի մրցանակին։

1970-ական թվականներին Ռոբարդսի մոտ խորացել են ալկոհոլի հետ կապված խնդիրները։ 1972 թվականին նա լուրջ վթարի է ենթարկվել, որից երկար ժամանակ ապաքինվել է։ Նրա վերջին ֆիլմերից են «Ֆիլադելֆիան» (1993) և «Մոնղոլիան» (1999)։

1982 թվականին Ռոբարդսը Միք Ջագերի հետ Վերներ Հերցոգի կողմից հրավիրվել է գլխավոր դերը խաղալու էպիկական «Ֆիցկարալդոյում», սակայն առողջական խնդիրների պատճառով ստիպված է եղել լքել Պերուն, որտեղ անց էին կացվում նկարահանումները։ Նրա մասնակցությամբ նկարահանված տեսարանները նորից են նկարահանվել, գլխավոր դերը խաղացել է Կլաուս Կինսկին։ Գերմանացի ռեժիսորի հետ աշխատանքից իր տպավորությունների մասին նա պատմել է «Երազանքի բեռը» վավերագրական ֆիլմում։

Ֆիլմագրություն

Կինո

ՏարիՀայերեն անվանումըՍկզբնական անվանումըԴերԾանոթագրություն
1947Հետևիր այդ երաժշտությանըFollow That MusicՉկա տվյալկարճամետրաժ ֆիլմ
1959ՃանապարհորդությունThe JourneyՓոլ Քիդիս
1961Սիրուց գրավվածներըBy Love PossessedՋուլիուս Պենրոուզ
1962Գիշերն անույշ էTender Is the Nightդոկտոր Ռիչարդ «Դիկ» Դայվեր
Երկար օրը գիշեր է դառնումLong Day’s Journey Into NightՋեյմի Տայրոն
1963Առաջին գործողությունAct OneՋորջ Ս. Քաուֆման
1965Հազար ծաղրածուA Thousand ClownsՄյուրեյ
1966Մեծ ձեռք` փոքրիկ տիկնոջ համարA Big Hand for the Little LadyՀենրի Դրամմոնդ
Ամեն կիրակիAny WednesdayՋոն Կլիվզ
1967Ապահարզան ամերիկյան ձևովDivorce American StyleՆելսոն Դաունս
Կոտորած Սուրբ Վալենտինի օրըThe St. Valentine’s Day MassacreԱլ Կապոնե
Զենքի ժամHour of the GunԴոկ Հոլիդեյ
1968ԻսադորաIsadoraերգիչ
Մի անգամ Վայրի ԱրևմուտքումOnce Upon a Time in the WestՄանուել «Շայեն» Հուտերես
Գիշերը, երբ հարձակվեցին Մինսկիի վրաThe Night They Raided Minsky’sՌայմոնդ Պեյն
1970Ռոզոլինո Պատերնո. ԶինվորRosolino Paternò, soldato…Սեմ Արմսթրոնգ
Բալլադ Քեյբլ Հոգուի մասինThe Ballad of Cable HogueՔեյբլ Հոուգ
Հուլիոս ԿեսարJulius CaesarԲրուտոս
Թորա, Թորա, ԹորաTora! Tora! Tora!գեներալ-լեյտենանտ Ուոլթեր Շորտ
ՀիմարներըFoolsՄեթյու Սաուս
1971ՋադJudՉկա տվյալ
Ջոնին վերցրեց զենքըJohnny Got His GunՋոյի հայրը
Սպանություններ Մորգ փողոցումMurders in the Rue MorgueՍիզար Շարոն
1972Սեռերի պատերազմThe War Between Men and WomenՍթիվեն Կոզլենկո
1973Փեթ Գարեթ և Բիլլի ՔիդPat Garrett & Billy the Kidնահանգապետ Ուոլես
1975Տղան և իր շունըA Boy and His DogԼու Կրեդոկ
Միստր ՍիկամորMr. SycamoreՋոն Գվիլտ
1976Ամբողջ նախագահական շքախումբըAll the President’s MenԲեն Բրեդլի
Մահվան առևտրականներըTod eines Fremdenինսպեկտոր Բարկան
1977ՋուլիաJuliaԴեշիլ Հեմմեթ
1978Ձիավոր է մոտենումComes a HorsemanՋեյքոբ Յուինգ
1979ՓոթորիկThe Hurricaneկապիտան Բրանկեր
1980ԿաբոբլանկոCabo BlancoԳյունտեր Բեկդորֆ
Բարձրացնել ՏիտանիկըRaise the Titanicծովակալ Ջեյմս Սանդեկեր
Մելվին և ՀովարդMelvin and HowardՀովարդ Ռոբարդ Հյուզ Կրտսեր
1981Լեգենդ միայնակ Ռոջերի մասինThe Legend of the Lone RangerՈւլիսես Ս. Գրանթ
1983Մաքս Դյուգանը վերադառնում էMax Dugan ReturnsՄաքս Դյուգան
Հենց այդպես է գալիս չարըSomething Wicked This Way ComesՉարլզ Հոլլոուել
1987ՊարահրապարակSquare DanceԴիլլարդ
1988Պայծառ լույսեր մեծ քաղաքBright Lights, Big Cityմիստր Հարդիլուսագրերում նշված չէ
Լավ մայրիկըThe Good MotherՈւ. Օ. Մուտ
1989Փոքր երազանք պահիրDream a Little DreamՔոուլմեն Էթինգեր
ՎերամիավորումReunionՀենրի Ստրաուս
ԾնողներըParenthoodՖրենկ Բաքմեն
Սև ծիածանBlack RainbowՈւոլթեր Տրևիզ
1990Արագ փոփոխություններQuick ChangeՌոդզինգերի ղեկավարը
1992ՍթորիվիլStoryvilleՔլիֆորդ Ֆաուլեր
Rabbit Ears: Jonah and the Whaleհեղինակկարճամետրաժ ֆիլմ
DeceptionsՔլեյհնչունավորում
1993Հեք Ֆիննի արկածներըThe Adventures of Huck Finn«Թագավոր»
ԳործընթացThe Trialդոկտոր Գուլդ
ՖիլադելֆիաPhiladelphiaՉարլզ Ուիլեր
1994ԹերթThe PaperԳրեմ Քեյլի
Փոքր մեծ լիգաLittle Big LeagueԹոմաս Հեյվուդ
1995Բոսորագույն մակընթացությունCrimson Tideծովակալ ԱՆդերսոնլուսագրերում նշված չէ
1997Հազար ակրA Thousand AcresԼարրի Կուկ
1998Մակ-միլիոնատերThe Real MacawՀիրդիսի պապիկը
ՍիրելինBelovedպարոն Բոդուին
Պետության թշնամինEnemy of the Stateկոնգրեսական Ֆիլիպ Համերսլի
ՀըրթվուդHeartwoodԼոգան Ռիզեր
1999ՄոնղոլիաMagnoliaԷռլ Փարթրիջ

Հեռուստատեսություն

ՏարիՀայերեն անվանումըՍկզբնական անվանումըԴերԾանոթագրություններ
1950The Magnavox TheaterՉկա տվյալդրվագ. The Tale of the Wolf
1951-1954Կարևոր պատմությունThe Big Storyպարոն Սիմմս / Աարոն Դադլիհեռուստասերիալ, 2 դրվագ
1954ՄայրիկMamaՉկա տվյալդրվագ. Dagmar, Queen of the Golden Gate
Կրծքանշանից այն կողմ մարդըThe Man Behind the BadgeՉկա տվյալդրվագ. The Case of the Last Escape
1955WindowsՉկա տվյալդրվագ. A Domestic Dilemma
Ֆիլկո հեռուստաթատրոնThe Philco Television PlayhouseՄեյսոն/ Ջո Գրանտհեռուստասերիալ, 2 դրվագ
1955-1956Արմսթրոնգի թատրոնըArmstrong Circle TheatreՊոլ Ֆոստեր / Ռոլֆ Սոյեր / Ռեյնխարդ Շմիդտհեռուստասերիալ, 3 դրվագ
Արկածներով պայմանավորվածությունAppointment with AdventureՋոհեռուստասերիալ, 2 դրվագ
ԱրդարությունJusticeԿարդեր
Այս երեկո աստղազարդ էStar TonightՉկա տվյալ
1955-1957Առաջին ստուդիաStudio Oneբանտարկյալ/ Լեոնարդ Օ'Բրայան / Ֆրենկ Կամերոնհեռուստասերիալ, 3 դրվագ
1956-1957«Goodyear» հեռուստասերիալGoodyear Television PlayhouseՉկա տվյալհեռուստասերիալ, 2 դրվագ
Ալկոա -ամThe Alcoa HourՋեյսոն/ Բերտ Պալմեր / Բրիջերհեռուստասերիալ, 3 դրվագ
1957Կենսական յոթ արվեստThe Seven Lively ArtsՉկա տվյալդրվագ. The Changing Ways of Love
1958ՀեռուստասերիալOmnibusվարչապետդրվագ. Moment of Truth
1959Թատրոն 90Playhouse 90Ռոբերտ Ջորդանհեռուստասերիալ, 2 դրվագ
Դյուպոնի ամսվա շոունThe DuPont Show of the MonthՉկա տվյալդրվագ. Billy Budd
Կիրակնօրյա ցուցափեղկSunday ShowcaseԱլեքս Ռիդդրվագ. People Kill People Sometimes
Տիկնիների տունըA Doll’s Houseդոկտոր Ռենկհեռուստաֆիլմ
1960Dow Hour of Great Mysteriesդետեկտիվ Անդերսոնդրվագ. The Bat
Շաբաթվա պիեսPlay of the WeekԹեոդոր «Հիքի» Հիքմանհեռուստասերիալ, 2 դրվագ
1961Վտանգավոր Ռոբինի դեպքըThe Case of the Dangerous RobinՉկա տվյալդրվագ. The Deadly Impersonation
1962Westinghouse Presents: That’s Where the Town Is GoingՀոբարտ Կրեմհեռուստաֆիլմ
1963-1966Բոբ Հոուփը ներկայացնում էBob Hope Presents the Chrysler TheatreԱյրիշ Լաֆոնտեյն / Իվան Դենիսովիչհեռուստասերիալ, 2 դրվագ
1964Էյբ Լինքոլնը ԻլինոյսումAbe Lincoln in IllinoisԱբրահամ Լինքոլնհեռուստաֆիլմ
Միստր ԲրոդվեյMr. BroadwayՉկա տվյալդրվագ. Take a Walk Through a Cemetery
1966ABC բեմ 67ABC Stage 67Ռոյալ Էրլ Թոմփսոնդրվագ. Noon Wine
1967Բելլի հեռախոսի ժամըThe Bell Telephone HourՌոմեոդրվագ. The Many Faces of Romeo and Juliet
Դոկտոր Ջեքիլի և միստր Հայդի տարօրինակ պատմությունըThe Strange Case of Dr. Jekyll and Mr. Hydeդոկտոր Ջեքիլ / միստր Հայդհեռուստաֆիլմ
1969Spoon Riverընթերցող
1972Ուրվականների պատմություններGhost StoryԷլիոթ Բրենտդրվագ. The Dead We Leave Behind
The House Without a Christmas TreeՋեյմի Միլսհեռուստաֆիլմ
1973The Thanksgiving Treasure
1974Գյուղի աղջիկըThe Country GirlՖրենկ Էլգին
1975Սուրբ Զատիկի խոստումըThe Easter PromiseՋեյմի Միլս
A Moon for the MisbegottenՋեյմս Տայրոն կրտսեր
1976Էդդին և սրտերի թագավորըAddie and the King of HeartsՋեյմի Միլս
1977Վաշինգտոն. փակ դռների հետևումWashington: Behind Closed Doorsնախագահ Ռիչարդ Մոնկտոնմինի սերիալ, հիմնական դեր
1978Անմոռանալի Սուրբ ծնունդA Christmas to RememberԴենիել Լարսոնհեռուստաֆիլմ
1980Ֆրանկլին Ռուզվելտ. վերջին տարինF.D.R.: The Last YearՖրանկլին Դ. Ռուզվելտ
Խելահեղ կապHaywireԼիլանդ Հեյոուրդ
1981Broadway on ShowtimeԷրի Սմիթդրվագ. Hughie
1983Հաջորդ օրըThe Day Afterդոկտոր Ռասել Օոուքսհեռուստաֆիլմ
1984Ամերիկյան թատրոնAmerican PlayhouseԷրի Սմիթդրվագ. Hughie
ՍախարովSakharovԱնդրեյ Սախարովհեռուստաֆիլմ
Մեծ ներկայացումներGreat PerformancesՄարտին Վանդերխով պապըդրվագ. You Can't Take It with You
1985Անտլանտայի մանկասպանությունըThe Atlanta Child MurdersԷլվին Բինդերմինի սերիալ, հիմնական դեր
Երկար շոգ ամառThe Long Hot SummerՈւիլլ Վարներ
1986Ջոնի ԲուլJohnny BullՍտեֆան Կովաչհեռուստաֆիլմ
The Last FrontierԷդ Սթենինգ
1987Տաքացած ծովախորշLaguna HeatՈւեյդ Շեփարդ
Ընտանեկան կապերBreaking Home TiesԼլոյդ
1988
Inherit the WindՀենրի Դրամմոնդ
Սուրբծննդյան կինThe Christmas WifeՋոն Տաններ
1990Քաղաքացիական պատերազմThe Civil WarՈւլիսես Ս. Գրանթվավերագրական հեռուստասերիալ, հիմնական դեր, հնչյունավորում
1991The Perfect TributeԱբրահամ Լինքոլնհեռուստաֆիլմ
Չեռնոբիլ. վերջին նախազգուշացումChernobyl: The Final WarningԱրմանդ Համմեր
Անհարմար կինAn Inconvenient WomanՋուլս Մենդելսոնմինի սերիալ, հիմնական դեր
Ամերիկյան վարպետներAmerican Mastersպատմողվավերագրական հեռուստասերիալ, դրվագ. Helen Hayes: First Lady of the American Theatre
Մարկ Տվենը ևս եսMark Twain and MeՄարկ Տվենհեռուստաֆիլմ
1992ԼինքոլնLincolnԱբրահամ Լինքոլն
1993ՀեյդիHeidiպապիկմինի սերիալ, հիմնական դեր
The Roots of RoeԷնթոնի Կոմստոկվավերագրական հեռուստաֆիլմ, հնչյունավորում
1994Ներքին թշնամիThe Enemy Withinգեներալ Ռ. Պենդլտոն Լլոյդհեռուստաֆիլմ
1995Իմ ԱնտոնինանMy AntoniaՋոսայա Բերդեն
ՃանապարհորդությունJourneyՄարկուս
1996-1997Ամերիկյան արկածAmerican Experienceպատմողվավերագրական հեռուստասերիալ, 4 դրվագ, հնչյունավորում
2000Տուն վերադառնալովGoing HomeՉարլզ Բարտոնհեռուստաֆիլմ

Պարգևներ և առաջադրումներ

ՊարգևՏարիԱնվանակարգՖիլմ/Հեռուստաֆիլմ/ԲեմադրությունԱրդյունք
Օսկար1977Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համարՆախագահական ամբողջ զորքըՀաղթանակ
1978Երկրորդ պլանի լավագույն դերասանՋուլիաՀաղթանակ
1981Երկրորդ պլանի լավագույն դերասանՄելվինը և ՀովարդըԱռաջադրված
BAFTA1977Երկրորդ պլանի լավագույն դերասանՆախագահական ամբողջ զորքըԱռաջադրված
1979Երկրորդ պլանի լավագույն դերասանՋուլիաԱռաջադրված
Ոսկե գլոբուս1966Երկրորդ պլանի լավագույն դերասան` մյուզիքլում կամ կատակերգությունումՀազար ծաղրածուԱռաջադրված
1977Երկրորդ պլանի լավագույն դերասանՆախագահական ամբողջ զորքըԱռաջադրված
1978Երկրորդ պլանի լավագույն դերասանՋուլիաԱռաջադրված
1981Երկրորդ պլանի լավագույն դերասանՄելվին և ՀովարդԱռաջադրված
1985Երկրորդ պլանի լավագույն դերասան մինի սերիալում կամ հեռուստաֆիլմումՍախարովԱռաջադրված
Էմմի1964Երկրորդ պլանի լավագույն դերասան մինի սերիալում կամ ֆիլմումԷյբ Լինքոլնը ԻլինոյսումԱռաջադրված
1976Երկրորդ պլանի լավագույն դերասան մինի սերիալում կամ հեռուստաֆիլմումԼուսինը ճակատագրի ճյուղերի համարԱռաջադրված
1978Երկրորդ պլանի լավագույն դերասան մինի սերիալում կամ հեռուստաֆիլմումՎաշինգտոն. փակ դռների հետևումԱռաջադրված
1980Երկրորդ պլանի լավագույն դերասան մինի սերիալում կամ հեռուստաֆիլմումՖրանկլին Ռուզվելտ. վերջին տարինԱռաջադրված
1988Երկրորդ պլանի լավագույն դերասան մինի սերիալում կամ հեռուստաֆիլմումՓոթորիկ կստանասՀաղթանակ
Թոնի1957Երկրորդ պլանի լավագույն դերասան պիեսումԵրկար օրը գիշեր է դառնումԱռաջադրված
1959Երկրորդ պլանի լավագույն դերասան պիեսումThe DisenchantedՀաղթանակ
1960Երկրորդ պլանի լավագույն դերասան պիեսումԽաղալիքները ձեռնահարկումԱռաջադրված
1964Երկրորդ պլանի լավագույն դերասան պիեսումՄեղսագործությունից հետոԱռաջադրված
1965Երկրորդ պլանի լավագույն դերասան պիեսումՀյուԱռաջադրված
1972Երկրորդ պլանի լավագույն դերասան պիեսումԳյուղի աղջիկԱռաջադրված
1974Երկրորդ պլանի լավագույն դերասան պիեսումԼուսին ճակատագրի ճյուղերի համարԱռաջադրված
1978Երկրորդ պլանի լավագույն դերասան պիեսումՊոետի հոգինԱռաջադրված

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյսոն Ռոբարդս» հոդվածին։