Ջեյմս Դ'Արսի

անգլիացի դերասան

Ջեյմս Սայմոն Դ’Արսի (անգլ.՝ James Simon D'Arcy, օգոստոսի 24, 1975(1975-08-24)[1], Ֆուլհեմ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][3][4]), անգլիացի հեռուստադերասան և կինոդերասան։

Ջեյմս Դ'Արսի
Ծնվել էօգոստոսի 24, 1975(1975-08-24)[1] (48 տարեկան)
ԾննդավայրՖուլհեմ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][3][4]
ԿրթությունԼոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա և Քրիստոսի հիվանդանոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[5]
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր և սցենարիստ

Կենսագրություն

Ջեյմս Սայմոն Դ’Արսին ծնվել է 1975 թվականի օգոստոսի 24-ին Լոնդոնում՝ Ֆուլենում, որտեղ էլ նրան և կրտսեր քրոջը դաստիարակել է մայրը՝ Քերոլայնը, ով բուժքույր էր։ Նրա հայրը մահացել է, երբ Ջեյմսը դեռ երեխա էր։ 1991 թվականին ավարտելով Christ’s Hospital-ը երիտասարդ Ջեյմսը մեկ տարով ուղևորվել է Ավստրալիա և աշխատել թատրոնում. Փերթ քաղաքի դպրոցական բաժնում, որտեղ և հետաքրքրություն առաջացավ դեպի դերասանական արվեստ։ Վերադառնալով Լոնդոն ընդունվեց թատերական դպրոց և անցավ երեքտարյա դասընթաց Լոնդոնյան երաժշտության և դրամատիկական մշակույթի ակադեմիայում, այնտեղ այդ բնագավառում ստացել է բնագավառի որակավորում՝ 1995 թվականին։

Լոնդոնյան ակադեմիայում աշխատելու ընթացքում նա մասնակցել է հետևյալ բեմադրություններում. «Հերակլ», «Ինչպես դուք կցանկանաք», «Վայրի մեղր», «Քաղաքի ազատությունը» և «Շերլոկ Հոմս»։ Ահա թե ինչ է ասել Ջեյմսը թատերական դպրոցը ավարտելուց հետո. «Երբ ես ավարտեցի դասընթացը և դիպլոմը մոռացա ավտոբուսում, միայն այդ ժամանակ հասկացա, որ ես դերասան եմ»։

Կարիերա

Նրա առաջին դերերը հեռուստաէկրանին եղել են Համր վկա և Դելզիլ և Փեսքոու հեռուստասերիալներում է, դրան հետևեցին դերեր հեռուստաֆիլմերում։ 1997 թվականին նա կատարել է Բլիֆիլի դերը «Թոմ Ջոնսի պատմությունը» մինի-սերիաում։ 1999 թվականին նա խաղացել է «The Trench» թատրոնում՝ Դենիել Քրեյգի հետ, ինչպես նաև ստացել է «Հյուրանոց «Պարադիզո»» կատակերգությունում ոչ մեծ դեր։

2001 թվականին Ջեյմսը խաղացել է խոշոր դերեր գլխավոր հերոսների շարքում «Rebel Heart» մինի-սերիալում, ինչպես նաև «Նիկոլաս Նիքլբի կյանքն ու արկածները» ֆիլմում, Սոֆիա Մայլսի և Չարլզ Դենսի հետ նկարահանվել են «Հայտնություն» ֆիլմում։ 2002 թվականին նա կատարել է երիտասարդ Շերլոք Հոլմսի դերը «Շերլոք։ Չարության գործը» հեռուստասերիալում։ 2003 թվականին նա կատարել է Բարնաբ Կասպիայի դերը «Նշանակետ i» ֆիլմում՝ Գաել Գարսիա Բերնալի և Նատալիա Վերբեքի հետ, ինչպես նաև Ջի Քադոնի դերը «P.O.W» սերիալում։ Նա նաև ստացել է մեծ ճանաչում, երբ խաղացել է Փիթեր Ուիրի «Ծովերի տերը։ Երկրի ծայրին» ֆիլմում լեյտենանտ Թոմ Փուլինգզի դերը՝ Ռասել Քրոուի և Փոլ Բեթանիի հետ։

Նա խաղացել է Սատանա քշողը։ Սկիզբ, «An American Haunting» և «Rise: Blood Hunter» սարսափ ֆիլմերում։ Բացի դրանից նա կատարել է Դերեք Քեթիրինգի դերը Պուարոո սերիալի ««Երկնագույնգնացքի» գաղտնիքը» էպիզոդում, Ջերի Բերթոնի դերը «Միսս Մարփլ Ագաթա Քրիստի» հեռուստասերիալում, Թիբերիա Գրակխի դերը «Հին Հռոմ։ Կայսրության վերելքն ու անկումը» սերիալի «Ռեվոլուցիա» էպիզոդում, ինչպես նաև Թոբի Քլիֆորդի դերը «Ընկնող հրեշտակ» սերիալում և Թոմ Բերտրամի դերը «Մենսֆիլդ-պարկ»հեռուստասերիալում։

Նա նաև աշխատել է BBC ռադիոյում, հնչյունավորելով Թոմաս Հարդիի «Թեսը՝ դԷրբերվիլների տոհմից», Բրեմ Սթոքերի «Դրակուլա», Ուինիֆրեդ Հոլթբիի «Մարդաշատ փողոցը» ստեղծագործությունները։ Նա նաև կատարել է Դուկանի դերը «Աղջկա գաղտնի օրագիրը» սերիալում։

2011 թվականին նա խաղացել է թագավոր Էդուարդ VIII-ի դերը «ՄԵՆՔ։ Հավատում ենք սիրուն» ֆիլմում, որը Մադոննայի որօես ռեժիսոր երկրորդ դերն է։

Ֆիլմագրություն

ՏարիԱնվանումԴերըՆկարագրություն
1996Համր վկաուասնողհեռուստասերիալ (1 էպիզոդ։ «Կարճ գիշերների երկար օրը։ Մաս 1»)
Դենզիլ և ՓենսկոուՖրեննի Ռուտհեռուստասերիալ (1 էպիզոդ։ «Դասընթացի բարելավում»)
ԲրուքսայդՄարտին Քեթքարթհեռուստասերիալ (1 էպիզոդ։ «Բաներ, որոնք կօգնեն կողմորոշվել»)
1997«Կենտերվիլական ուրվական»լորդ Չիշերհեռուստաֆիլմ
«Ռուտ Ռենդելի գաղտնիքները»Նիկոլայ Հաութհորդհեռուստասերիալ (2 էպիզոդ։ «Կաշառակերություն և կորուպցիա»)
«Սառույցի տունը»Ջոնաթան Մեյբերի(հեռուստաֆիլմ)
Ուալդընկեր
«Պար՝ ժամանակի երգի տակ»Նիկոլայ Ջենքինսմինի-սերիալ (1 էպիզոդ։ «Քսանյակներ»)
«Թոմ Ջոնսի պատմությունը»Բլիֆիլմինի-սերիալ (5 էպիզոդ)
1998«Նորմա Օրմալ»երկրորդ տղամարդ
«Hiccup»Բարիկարճամետրաժ
1999«Արևի ծնունդը»Ֆիլսերիալ (1 էպիզոդ։ «էպիզոդ №.1.1»)
«Հյուրանոց «Պարադիզո»»Տիմոտի Բարկեր
2001«Rebel Heart»Էրնի Քոյնմինի-սերիալ (4 էպիզոդ)
«Նիկոլաս Նիքոլբի կյանքն ու արկածներըՆիկոլաս Նիքոլբ
«Հայտնություն»Ջեյք Մարտել
«Dark Realm»Դինսերիալ (1 էպիզոդ։ «Party On»)
2002«Գնանք միասին»Ջեքհեռուստաֆիլմ
«Սեր Հավեյնն և Կանաչ ասպետը»Սեր Հավեյնհեռուստաֆիլմ
«Շերլոք. Չարության գործը»Շերլոք Հոլմսհեռուստաֆիլմ
2003«Նշանակետ i»Բարնաբի ֆ. Կասպիան
P.O.WՋիմ Քադոնսերիալ (6 էպիզոդ)
«Ծովերի տիրակալը. Երկրի ծայրին»1-ին լեյտենանտ Թոմ Փուլինգս
2004«Սատանա քշողը։ Սկիզբ»հայր Ֆրենսիս
2005«Կարմիր գետի ուրվականը»Ռիչարդ Փաուել
«Ագաթա Քրիստի։ Փուարո»Դերեք Քեթերինգսերիալ (1 էպիզոդ։ «Կապույտ գնացքի գաղտնիքը»)
2006«Մարփլ։ Մատով սահողը»Ջերի Բերթոնհեռուստաֆիլմ
«Հին Հռոմ։ Կայսրության վերելքն ուանկումը»Գրակհեռուստասերալ (1 էպիզոդ։ «Ռեվոլուցիա»)
«Պայքար Հռոմի համար»Գրակհեռուստաֆիլմ
2007«Նրանց»Կիան Ջոնսոնհեռուստաֆիլմ
«Կանաչ»Սեյհեռուստաֆիլմ
«Ընկնող հրեշտակ»Թոբի Քլիֆորդմինի-սերիալ (1 էպիզոդ)
«Մենսֆիլդ-պարկ»Թոմ Բերթրամհեռուստաֆիլմ
«Ապստամբություն»Եպիսկոպ
«Տեսուչ Լինլիի գաղտնիքները»Գայ Թոմփսոնսերիալ (1 էպիզոդ։ «Ճանաչիր քո թշնամուն»)
2008«Անհաջողակի հիշողությունները»Ջեք Ադամս
«Bonekickers»Ծովահեն Ռոբերթսսերիալ (1 էպիզոդ։ «Պատերազմի գծերը»)
«The Commander»Ջերիհեռուստաֆիլմ
2009«Eastmens»բժիշկ Փիթեր Էսթմենհեռուստաֆիլմ
«Փոթորկի մեջ»Ջոքֆիլմ Colville
Վիրտուալբժիշկ Ռոջեր Ֆելոնհեռուստաֆիլմ
«Աղջկա գաղտնի օրագիրը»Դունկանսերիալ (8 էպիզոդ)
2010«Գիշեր»Թոմ
«Natural Selection»Ջոն Հենրի Ուիլսոնկարճամետրաժ
2011Կարապի թռիչքըԱլեքսիս
Հերոսների դարաշրջանՅան Ֆլեմինգ
ՊարուրակավորներըՍեմ
Մենք. Հավատում ենք սիրունթագավոր Էդուարդ VIII
«Առարկություններ»Բոբի
2012Դոմինոյի ազդեցությունըՄարկ
«Ամպային ատլաս»երիտասարդ Ռուֆուս Սիքսմիթ, ծեր Ռուֆուս Սիքսմիթ, բույժեղբայր Ջեյմս, դիվանապահ
ՀիչկոկԷնթոնի Փերինկս
ԳիշերՎալերի Բրայման
2013Փիլիսոփաներըգիտնական Զիմիթ
2014Եկ լինենք ոստիկաններՄոսի Կասիկ
2015Լրտես ՔարթերԷդվին Ջարվիս
Յուպիտերի վերելքըՄաքսիմիլան Ջոնս
Սպանություն լողափինԼի Էշվորտհեռուստասերիալ (նկարահանվել) է 2 եթերաշրջանում

Մրցանակներ

  • 2002 թվականին դարձել է Իեն Չարլստոնի մրցանակի նոմինանտ, Էդուարդ II-ի դերի համար։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Դ'Արսի» հոդվածին։