Ջեյմի Քլեյթոն

ամերիկացի դերասանուհի

Ջեյմի Քլեյթոն (անգլ.՝ Jamie Clayton, հունվարի 15, 1978(1978-01-15), Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, առավել հայտնի է Նեթֆլիքսի «Sense8» հեռուստասերիալում Նոմի Մարքսի դերով։

Ջեյմի Քլեյթոն
Ծննդյան թիվ՝հունվարի 15, 1978(1978-01-15) (46 տարեկան)
Ծննդավայր՝Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝մոդել, դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
IMDb։ID 3911870
jamieclayton.net

Կենսագրություն

Քլեյթոնը ծնվել և մեծացել է Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում։ 19 տարեկանում նա տեղափոխվել է Նյու Յորք, որպեսզի շարունակի կարիերան որպես դիմահարդար[1][2][3][4]։

Կարիերա

2010 թվականին Ջեյմին TRANSform Me ռեալիթի շոուի առաջին եթերաշրջանում եղել է դիմահարդար և հաղորդավար, որը նվիրված էր տրանս կանանց[5][6][7]։ Այնուհետև նա երկրորդական դեր է խաղացել HBO «Hung» սերիալում։ Նկարահանվել է «Կեղտոտ աշխատանք» և «Դե ի՞նչ, եկա՞նք» հեռուստասերիալներում։ Նաև հնչյունավորել է գրող Ալեքս Ջինոյի «Ջորջ» աուդիոգիրքը։

2015-2018 թվականին թողարկվել է Նեթֆլիքսի «Sense8» հեռուստասերիալը, որում մարմնավորել է Նոմի Մարքսի դերը, տրանս կին, քաղաքական բլոգեր և տաղանդավոր հաքեր։

Անձնական կյանք

Քլեյթոնը տրանս կին է[8][9]։ 2011 թվականին Out ամսագիրը Քլեյթոնին ներառել է ԼԳԲՏ համայնքի հարյուր պարգևատրված ներկայացուցիչների ցանկում[10]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմի Քլեյթոն» հոդվածին։