Ջեյմի Ռեյ Նյուման

ամերիկացի դերասանուհի

Ջեյմի Ռեյ Նյուման (անգլ.՝ Jaime Ray Newman. ապրիլի 2, 1978(1978-04-02)[1], Farmington Hills, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և կինոպրոդյուսեր. Օսկար մրցանակի դափնեկիր (2019) «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում՝ «Մաշկ» դրամայի համար։

Ջեյմի Ռեյ Նյուման
Ծննդյան թիվ՝ապրիլի 2, 1978(1978-04-02)[1] (46 տարեկան)
Ծննդավայր՝Farmington Hills, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, կինոպրոդյուսեր և կինոռեժիսոր
IMDb։ID 0628120

Կարիերա

Ջեյմի Ռեյ Նյումանն իր կարիերան սկսել է տասնմեկ տարեկանում։ Դերասանական իր համբավի հիմքը դրել է Գլխավոր հիվանդանոց / «General Hospital» սերիալում, որտեղ նկարահանվել է 2001-ից 2003 թվականներին, որից հետո անցել է փրայմ թայմ դերակատարումների[2] :

2009–2010 թվականներին նկարահանվել է ABC հեռուստաալիքի Eastwick հեռուստասերիալում՝ Լինդսի Փրայսի և Ռեբեկա Ռոմինի խաղընկերությամբ։ Մինչ այդ նկարահանվել էր « Վերոնիկա Մարս » սերիալի վերջին եթերաշրջանում, այնուհետև փոքր դերակատարումներով հանդես էր եկել « Էվրիկա » (2009–2010) և « Մահվան գեղեցկուհի » (2010–2013) սերիալներում։ Տարբեր տարիների Նյումանը՝ որպես հյուր դերասանուհի, նկարահանվել է նաև այնպիսի սերիալների դրվագներում, ինչպիսիք են Ջորդանի հետաքննությունը / «The Jordan Investigation», «C.S.I.: Հանցանքի վայրը» / « CSI: Crime Scene Investigation », «Governatural », Աստղադարպաս. Ատլանտիս / « Stargate: Atlantis », Ոսկրեր / « Bones », « Medium », Մտածել հանցագործի պես / « Criminal Minds »: », « Հերոսներ », «Մարմնամասեր», « Ամրոց », « Գրիմ » և շատ ուրիշներ։

2012 թվականին Նյումանը Ռադա Միտչելի հետ նկարահանվել է ABC հեռուստաալիքի «Կարմիր այրին» հեռուստասերիալում, որը մեկ եթերաշրջանից հետո չեղարկվել է[3]։ 2013 թվականին նա կանոնավոր դեր է ստացել ABC-ի մեկ այլ սերիալում՝ A Beautiful Mind-ում[4],, որը նույնպես չեղարկվել է մեկ եթերաշրջան հետո։ 2015 թվականի աշնանը նա դեր ստանձնեց ABC-ի մեկ այլ ձախողված սերիալում՝ Wicked City-ում, մարմնավորելով դետեկտիվի կնոջ կերպարը[5]։

2018 թվականին Նյումանն ամուսնու հետ թողարկեց « Մաշկ » ֆիլմը, որը նրանց բերեց « Օսկար» (2019) « Լավագույն կարճամետրաժ ֆիլմ » անվանակարգում[6]։

Անձնական կյանք

2012 թվականի ապրիլի 2-ից Նյումենն ամուսնացած է իսրայելցի ռեժիսոր Գայ Նատիվի հետ։ Զույգն ունի երկու դուստր, որոնք ծնվել են փոխնակ մոր միջոցով՝ Ալմա Նես Նյուման-Նատիվը (ծնված 2018 թվականի սեպտեմբերի 18-ին)[7] և Միլա Նիկո Նյուման-Նատիվը (ծնված 2019 թվականի հոկտեմբերի 3-ին)։ 2013 թվականի օգոստոսին Նյումենի առաջին դուստրը մահացած է ծնվել այն բանից հետո, երբ հղիության իններորդ ամսում երեխայի սիրտը դադարել է բաբախել։ Չորս տարվա բուժումից և չորս վիժումից հետո Նյումանը դիմել է փոխնակ մոր ծառայություններին[8]։ Կրտսեր դուստրը՝ Միլան, ծնվել է նորմայից 15 շաբաթ շուտ[9]։

Ֆիլմագրություն

Հեռուստատեսություն

ՏարինՎերնագիրը հայերենՎերնագիրը անգլերենԴերըՆշումներ
2001Դրյու Քերիի շոունThe Drew Carey ShowԹինա1 դրվագ
2002-2003Գլխավոր հիվանդանոցGeneral HospitalՔրիստինացերեկային սերիալ
2003Երջանիկ ընտանիքHappy FamilyԱմանդա1 դրվագ
2003C.S.I.: Հանցանքի վայրըCSI: Crime Scene InvestigationՋուլի Ուոլթերս1 դրվագ
2004Հարսանյաց տենդWedding DazeԹերի Լենդրիհեռուստաֆիլմ
2005Մաքբրայդ. Սպանություն կեսգիշերն անցMcBride: Murder Past MidnightԷմիլի Հարիմենհեռուստաֆիլմ
2005Գերբնական (հեռուստասերիալ)SupernaturalԱմանդա Ուոքեր1 դրվագ
2005Աստղադարպաս. ԱտլանտիդաStargate: Atlantisլեյտենանտ Լորա Քադման2 դրվագ
2006Հոլիս և ՌեյHollis & RaeՀոլիս ՉանդլերՊիլոտային սերիա
2006Ջորդանի հետաքննությունըCrossing Jordanկապիտան Գվեն Օսբորն1 դրվագ
2006ՈսկրերBonesՍթեյսի Գուդիր1 դրվագ
2006Մեդիում (հեռուստասերիալ)MediumԱնջելա Սանդերս / Ջեյդ1 դրվագ
2006Միմյանց հետ կապ ունեցողերըRelatedՔայլի Ստյուարտ2 դրվագ
2006Վերջին սահմանըE-RingՆատալի Հյուզ4 դրվագ
2006Օմելայի տակUnder the MistletoeՍյուզան Չանդլերհեռուստաֆիլմ
2007Ես Փեյջ Ուիլսոնն եմI’m Paige WilsonՓեյջ Ուիլսոնպիլոտային
2007ՄարլոուMarloweԹրեյսի Ֆեյպիլոտային
2007Մտածել ինչպես հանցագործ (հեռուստասերիալ)Criminal MindsԼեյսի Քայլ1 դրվագ
2006-2007Վերոնիկա ՄարսVeronica MarsՄինդի О’Դել8 դրվագ
2007Հերոսները (հեռուստասերիալ)Heroesերիտասարդ Վիկտորյա Պրատ1 դրվագ
2008Լինքոլն ՀայթսLincoln HeightsՍաբրինա Ջասպեր4 դրվագ
2008ՆերգործությունLeverageԷյմի Մարտին1 դրվագ
2009Մարմնի մասեր (հեռուստասերիալ)Nip/TuckԴաֆնա Փենդել2 դրվագ
2009C.S.I.: Հանցանքի վայրըCSI: Crime Scene InvestigationՄելինդա Քարվեր1 դրվագ
2009ԳիտակցումMentalԶեն Էվիդեն3 դրվագ
2009-2010ԻսթվիքEastwickՔեթ Գարդներպարբերական դեր, 13 դրվագ
2009-2010ԷվրիկաEurekaԹես Ֆոնտանա12 դրվագ
2010-2011Կյանքն անկանխատեսելի էLife UnexpectedՋուլիա2 դրվագ
2011Թանկագին բժիշկRoyal PainsՍթեյսի Սաքսեն1 դրվագ
2011Ծովային ոստիկանություն. Հատուկ ջոկատNCISլեյտենանտ-հրամանատար Մելանի Բերկ2 դրվագ
2012Կասլ (հեռուստասերիալ)CastleՀոլլի Ֆրանկլին1 դրվագ
2011-2012C.S.I.. Հանցագործության վայրը Նյու ՅորքCSI: NYՔլեր Թեյլոր2 դրվագ
2011-2012Գրիմ (հեռուստասերիալ)GrimmԱնջելինա Լեսեր2 դրվագ
2013Կարմիր այրինRed WidowԵկատերինա Պետրովապարբերական դեր, 8 դրվագ
2010-2013Մահու չափ սիրունDrop Dead DivaՎանեսա Հեմինգս10 դրվագ
2014Բանականության խաղեր (հեռուստասերիալ)Mind GamesԱննա Գորդոնպարբերական դեր, 13 դրվագ
2014ԳործընկերներըFranklin & BashՇերիլ Կոխ1 դրվագ
2015ԲոսխըBosch Լորա Քելլ2 դրվագ
2015Չար քաղաքըWicked CityԷլիսոն Ռոթպարբերական դեր, 8 դրվագ
2016Բեյթս մոթելըBates MotelՌեբեկա Հեմիլտոն6 դրվագ
2017Կախարդները (հեռուստասերիալ)The MagiciansԱյրին Մաքալիսթեր3 եթերաշրջան
2017—2018Միդնայթ, ՏեխասMidnight, TexasՓեյշնս Լուսերո9 դրվագ
2017—2019Պատժողը (հեռուստասերիալ)The PunisherՍառա Լիբերման1 եթերաշրջան. 9 դրվագ

Կինո

ՏարինՎերնագիրը հայերենՎերնագիրը անգլերենԴերըՆշումներ
2000Լիակատար անջատումFull BlastԲո
2000The Violent KindԱմանդա
2002Star QualityՔեթիկարճամետրաժ կինոնկար
2002Բռնիր ինձ, եթե կարող եսCatch Me If You CanՄոնիկա
2005Lonesome MatadorԷմիլիկարճամետրաժ կինոնկար
2005Living 'til the EndՕդրի
2005Լուրեր են պտտվումRumor Has It… խորհրդաժողովի կազմակերպիչ
2007Raw FootageՌեյչել Գրեմկարճամետրաժ կինոնկար
2007LA Blues նախկին կին
2007Մահ՝ եթերումLive!հաղորդավարուհի
2007Սեքս ու նախաճաշSex and BreakfastԲեթիDirect-to-video
2008Հարսնացուի ընկերըMade of HonorԱրիել
2008Շուշանը ավազինA Line in the SandԷնն Մարի
2009Դոկտոր Դուլիթլ 5Dr. Dolittle: Million Dollar MuttsԷմմիհնչյունավորում, Direct-to-video
2009ԼոգորամաLogoramaհնչյունավորումկարճամետրաժ կինոնկար
2012RubberneckԴանիել Ջենքինս
2013The GauntletԷմմա
2013The Red RobinՋուլի
2013ՏարզանTarzanԷլիսհնչյունավորում

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմի Ռեյ Նյուման» հոդվածին։