Ջեյմի Հարվի

Ջեյմի Հարվի «Ջեյմի» (անգլ.՝ James Harvey "Jamie" Kennedy, մայիսի 25, 1970(1970-05-25), Ափեր Դերբի, Փենսիլվանիա), ամերիկացի դերասան, հումորիստ և ռեփեր։

Ջեյմի Հարվի
անգլ.՝ James Harvey Kennedy
Ծնվել էմայիսի 25, 1970(1970-05-25) (54 տարեկան)
ԾննդավայրԱփեր Դերբի, Փենսիլվանիա
ԿրթությունԲրիտանաամերիկյան դրամատիկական ակադեմիա և Monsignor Bonner High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հնչյունավորող, կատակերգու, սցենարիստ, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան
ԸնտրանիՃիչ, Malibu's Most Wanted? և Դիմակի որդին
Համատեղ ապրող(ներ)Rita Volk? և Ջենիֆեր Լավ Հյուիթ
Պարգևներ և մրցանակներ
jamiekennedyworld.com

Կենսագրություն

Քենեդին ծնվել է Փենսիլվանիայի, Ֆիլադելֆիայի արվարձանային քաղաք՝ Ուպպեր Դարբիում։ Նա ընտանիքի 6-րդ զավակն է և տան ամենափոքրը։ Նրա ընտանիքը պատկանում է կաթոլիկ եկեղեցուն և ունի իռլանդական ծագում[1][2][3]։ Հաճախել և 1988 թվականին ավարտել է Monsignor Bonner միջնակարագ դպրոցը։ Դպրոցն ավարտելուն պես Քենեդին սկսում է իր առաջին քայլերը կատարել Հոլիվուդում, որտեղ էլ կատարելագործում է իր մասնագիտական ունակությունները։

Կարիերա

Քենեդին իր ձայնի շնորհիվ պրոֆեսիոնալ կերպով ստեղծեց էկրանային գործակալ, կեղծ կերպար «PoopyPower»֊ին։ Ներկայանալով Մարտին Փաուերայի անվան տակ, նա հեռախոսով կարողացավ գրավել մենեջերների և ագենտների ուշադրությունը, որոնց շնորհիվ հետագայում թողարկվեց Քենեդիի ելույթների մասին գիրքը։ Ճանաչելիությունը Քեննեդիի մոտ եկավ 1990-ականներին, երբ «Ճիչ» տրիլոգիայում նա մարմնավորեց Ռենդի Միքսին։ Վերջին տարիներին Քենեդին էպիզոդային դերերում նկարահանվել է այնպիսի հոլիվուդյան ֆիլմերում, ինչպիսիք են՝ Դիմակի որդին, «Փնտրվում է Մալիբույում» և «Գարոլդը և Կումարը գնում են հատման»։ Ավելի հաճախ նա հանդես էր գալիս դերասան Պեն Քելի հետ։

Քենեդին Դիմակի որդին ֆիլմում Թիմ Էյվերի կերպարը մարմնավորելու համար արժանացել է «Ոսկե ազնվամորի» մրցանակի ՝ տղամարդու վատագույն դերի համար[4]։

Ավելի ուշ Ջոշ Էթինգի հետ համատեղ Քենեդին հիմնադրել է պրոդյուսերական Wannabe Producers ընկերությունը։ «Փնտրվում է Մալիբուում» (2003) ֆիլմից հետո, որի սցենարը նա գրել էր Սթյու Սթոունի հետ, ընկերությունը նկարահանել է՝ «Փորձարկում Ջեյմի Քենեդիի հետ», «Աստղիկը» և «Կյանքը Ֆրենի հետ» շոուները։ Քենեդին իր ձայնը տրամադրել է նաև ESPN NFL 2K5 համակարգչային խաղի համար։ Հերթական քննադատության ալիքը Քենեդիի մասնագիտական ունակությունների շուրջ բարձրացավ, երբ նա «Electronic Entertainment Expo» հանդես է եկել, որպես Activision հաղորդավար[5]։ «Փնտրվում է Մալիբուում» ֆիլմի նկարահանումների ժամանակ, հումորիտսն ունեցել է գեղարվեստական սևամորթ Էլենա Ռեպապորտային, ով հումորիտսի համար գրել է «A Hollywood Experiment» գիրքը, որն իր մեջ ընդգրկում է Wannabe֊ի կեղծ կենսագրությունը։ Գրողը նաև պատմում է Քենեդիի մասին, թե ինչպես է նա ձեռք բերել հայտնիություն և դարձել հոլիվուդյան աստղ։ Պատմություններից՝ ընթերցողը կարող է պատկերացում կազմել նրա ծագման ու ընտանիքի մասին։ Գրքում զետեղված պատմություններում խոսվում է նաև՝ Քենեդիի կյանքի մասին, երբ նա ապրում էր Հոլիվուդի ետնախորշերում, այն մասին, թե ինչպես է նրան վրաերթի ենթարկել, նրա երիկամների հետ ունեցած խնդիրների մասին և այլն։ «Փորձարկում Ջեյմս Քենեդիի հետ» ռեալիթի֊շոուուի ընթացքում հումորային սկետչերում կատարած իմպրովիզացիանների համար Քենեդիի մոտ կրկին հայտնիություն եկավ։ Շոուն 2002 թվականին The WB Television Network ալիքում բարձր ռեյթինգ է գրանցել, սակայն 2004 թվականին վարկանիշի անկման պատճառով շոուն փակվել է։ 2006 թվականին Jizzy Entertainment թողարկել է «Unwashed։The Stand-Up Special» ֆիլմը[6]։ 2008 թվականին Քենեդին նկարահանել է փաստագրական ֆիլմ հումորիստների բարդ կարգավիճակի մասին, վերջինս այն կապում էր հանդիսատեսից եկող ագրեսիայի հետ[7]։ 2007 թվականին հումորիստը նկարահնվել է «Մտածել, ինչպես հանցագործը» հեռուստասերիալում, որտեղ նա խաղում էր մարդասպան֊սատանիստ֊մարդակերի դեր։

2008 թվականին Քենեդին մարմնավորել է պրոֆեսոր֊հոգեբան Էլայա Ջեյմսին՝ CBS ալիքի «Ուրվականների հետ խոսացող» հեռուստասերիալում։ Ի դեպ, նա իրական կյանքում նույնպես սիրավեպ է ունեցել Ջենիֆեր Լավ Հյուիթի հետ, սակայն ավելի ուշ, նրանք բաժանվել են[8]։ Նա նաև ակտիվ մասնակցում է զբոսաշրջիկներին գրավելու ծրագրին՝ Կալիֆոռնիայում, որի շրջանակներում Քենեդին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի հետ նկարահնվել է մի շարք գովազդային հոլովակներում։ 2009 թվականից սկսած նա նկարահնավում է «Կլիվլենդի շոու» մուլտսերիալում, հնչունավորելով Ռոբերտ Տաբբսի ընկերոջը[9]։ Քենեդիին կարող ենք տեսնել նաև հեռուստատեսային շոու՝ «Ֆանբոյ և Չամ֊Չամ»֊ում, Կայլի դերում։ Ընդահնուր առմամբ Քենեդին դրական արձագանքներ ստացավ քննադատների կողմից. «Սեթ Գրինի ու Ջեյմի Քենեդիի ձայնների շնորհիվ շոուն ավելի հետաքրքիր էր դարձել» ասում էին քննադատները։ 2010 թվականին մի շարք աղբյուրներ լուրեր էին տարածել այն մասին, թե իբր Քենեդիի կրկին իր մասնակցությունը կապահովի «Ճիչ» ֆիլմի շարունակության մեջ, սակայն սցենարիստ Քեվին Ուիլյամսը հերքեց բոլոր ասեկոսեները[10][11]։

Ընտրյալ ֆիլմագրություն

  • Մեռած պոետների հասարակություն (1989) (դրվագ)
  • Ռոմեո + Ջուլիետա (1996) Սամպսոն
  • Ճիչ (1996) Ռենդի Միքս
  • Գործազուրկ աշխատողը (1997) Էդդի
  • Թմրանյութերի ալիքում (1997)
  • Ճիչ 2 (1997) Ռենդի Միքս
  • Գիշերներ բուգի ոճով (1997) (տեսարանը ջնջված է)
  • Ավելի լավ չի լինում (1997) Փողոցային ճարպիկ
  • Պետության թշնամին (1998) Ջեյմի
  • Starstruck (1998) Ջորջ Գորդոն Ֆլինն
  • Լավ տղա (1999) Դեյվ
  • Երեք թագավորը (1999) Ուոլտեր Վուգմեն
  • Թակարդ (2000) գործակալ Բլում
  • Հատուկները (2000) Ամոկ
  • Ճիչ 3 (2000) Ռենդի Միկս
  • Կաթսայատուն (2000) Ադամ
  • Ջեյը և չխոսկան Բոբը հակահարված են հասցնում (2001) Չակի օգնականը
  • Մաքս Կիբլի մեծ կինոն (2001) չար պաղպաղակ վաճառող
  • Փնտրվում են Մալիբուում (2003) Բռեդ
  • Գարոլդը և Կումարը գնում են հատման (2004)
  • Դիմակի որդին (2005) Թիմ Ավերի/Դիմակ
  • Մտածել, ինչպես հանցագործը (2007) Ֆլոյդ Ֆեյլին Ֆերել
  • Heckler (2007) խաղում է ինքն իր դերը
  • Պարիր մինչև վերջ (2007) Ջասթին Շումահեր
  • Պինգվինների ֆարսը (2007) Ջեյմի (հնչունավորում)
  • Էքստրեմալ կինո (2008) Մատեուս
  • Հնձվորը (2008) Ռայան
  • Ուրվականների հետ խոսացող (2008-2010) պրոֆեսոր֊հոգեբան Էլայա Ջեյմս
  • Սրճարան (2010) Գլեն Քեմբի
  • Կլիվլենդի շոուն (2009-մինչև հիմա) Գաբրիել Ֆրայդմեն (հնչունավորում)
  • Ֆանբոյը և Չամ֊Չամը (2009-մինչև հիմա) Կայլ (հնչունավորում)
  • Գարնանային արձակուրդներ'83 (2009) Բալզակ
  • Երջանկություն փնտրթուքներ (2009) Ռիչարդ Հարդեր
  • Օրենքների թեքությունը (2011) Թեո Գոլդ
  • Ամերիկացու անհավանական արկածները Հայաստանում (2012) Բիլլ
  • Լավ արարքներ (2012) Մարկ
  • Բերմուդյան (2014) բժիշկ Ցիմմեր
  • Երկրի ցնցում 5։ Արյունակից բարեկամություն (2015) Թրեվիս Բ. Ուոլկեր

Սկավառակագրություն

  • Blowin' Up (2006)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմի Հարվի» հոդվածին։