Ջեյմի Դայմոն

Ջեյմս Դայմոն, Ջեյմի Դայմոն (անգլ.՝ Jamie Dimon, James Dimon, մարտի 13, 1956(1956-03-13)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գործարար, ամերիկյան 4 ամենամեծ բանկերից մեկի՝ JPMorgan Chase-ի նախագահը և գործադիր տնօրենը։ Նախկինում եղել է Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի խորհրդի անդամ[4][5]։ 2006, 2008, 2009 և 2011 թվականներին Թայմ ամսագիրը Դայմոնին դասել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց շարքում։ 2008-2011 թվականներին համաամերիկյան հարցման արդյունքում Ինստիթյուշնլ ինվեսթոր (անգլ.՝ Institutional Investor) ամսագրի կողմից ճանաչվել է նաև լավագույն գործադիր տնօրեն[6]։

Ջեյմի Դայմոն
Դիմանկար
Ծնվել էմարտի 13, 1956(1956-03-13)[1][2] (68 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնՀունական ուղղափառ եկեղեցի
ԿրթությունԹաֆթսի համալսարան, Հարվարդի բիզնես դպրոց, Հարվարդի համալսարան և Բրաունինգի Դպրոց
Մասնագիտությունբանկիր
ԱշխատավայրJPMorgan Chase[3], Գոլդման Սաքս, Amex, Boston Consulting Group? և Bank One Corporation
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
ԱնդամությունBusiness Roundtable?
 Jamie Dimon Վիքիպահեստում

2011 թվականին ճանաչվել է տարվա գործադիր տնօրեն[7][8][9]։

2011 թվականին ստացել է 23 մլն ԱՄՆ դոլար աշխատավարձ, ավելին, քան ԱՄՆ որևէ այլ բանկի գործադիր տնօրեն[10]։ 2013 թվականին նրա եկամուտը կազմել է 20 մլն ԱՄՆ դոլար[11]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ