Ջասթին Բեյլո

Ջասթին Բեյլո (հոլ.՝ Justin Bijlow, հունվարի 22, 1998(1998-01-22)[1], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ֆեյենորդի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[2]։

Ջասթին Բեյլո
Justin Bijlow
Անձնական տվյալներ
ՔաղաքացիությունըՆիդերլանդներ Նիդերլանդներ
Ծննդյան ամսաթիվհունվարի 22, 1998(1998-01-22)[1] (26 տարեկան)
ԾննդավայրՌոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ
Հասակ190 սմ
Քաշ84 կգ
Դիրքդարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՆիդերլանդներ Ֆեյենորդ
Համար22
Պատանեկան կարիերա
2003-2006Նիդերլանդներ ՍԿ Ֆեյենորդ
2006-2017Նիդերլանդներ Ֆեյենորդ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2017-ներկաՆիդերլանդներ Ֆեյենորդ16(0)
Ազգային հավաքական
2014Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ163(0)
2014-2015Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ1713(0)
2015-2017Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ1913(0)
2017Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ201(0)
2017-ներկաՆիդերլանդներ Նիդերլանդներ Մ219(0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 13-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 13-ի, 2018

Ակումբային կարիերա

Ֆեյենորդ

Բեյլոն Ֆեյենորդի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2017 թվականի օգոստոսի 13-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Տվենտեի դեմ խաղում[3]։ 2018 թվականի օգոստոսի 4-ին Բեյլոն խաղադաշտ դուրս եկավ Նիդերլանդների սուպերգավաթի ՊՍՎ Էյնդհովենի դեմ խաղում[4]՝ այս հանդիպման հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում հետ մղելով երկու 11-մետրանոց և օգնելով Ֆեյենորդին նվաճել գավաթը[5][6][7]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում հոլանդացին անցկացրեց օգոստոսի 9-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Տրենչինի դեմ խաղում[8]։

Միջազգային կարիերա

Բեյլոն ներկայացրել է Նիդերլանդները բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2015 թվականին նա Մ17 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով իր թիմի բոլոր 3 խաղերում[9], իսկ Նիդերլանդները դուրս մնաց խմբային փուլից[10]։ 2017 թվականին Բեյլոն որպես թիմի ավագ մասնակցեց Եվրոպայի Մ19 առաջնությանը՝ անցկացնելով 4 հանդիպում[11]։ Նիդերլանդները դուրս մնաց մրցաշարի կիսաեզրափակչից՝ 1-0 հաշվով պարտվելով Պորտուգալիային[12], իսկ Բեյլոն ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում[13]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2018 թվականի դեկտեմբերի 13-ի դրությամբ[14]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Ֆեյենորդ2017–1Էրեդիվիզի3000000030
2018–19130001010150
Ընդհանուր160001010180
Կարիերայի ընդհանուր160001010180

Նվաճումներ

Ակումբային

Ֆեյենորդ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջասթին Բեյլո» հոդվածին։