Ջանջորջո Տրիսինո

Ջանջորջո Տրիսինո, (իտալերեն՝ Gian Giorgio Trissino, հուլիսի 8, 1478[2][1], Վինչենցա, Վենետիկի հանրապետություն[3] - դեկտեմբերի 8, 1550[1], Հռոմ, Պապական մարզ[3]), իտալացի գրող, լեզվաբան։ Վերածննդի դարաշրջանի կլասիցիզմի ներկայացուցիչ։ «Մոֆոնիսբա» (1515 թ., հրատարակվել է 1524 թ.) ողբերգության և «Սիմիլիմներ» (հրատարակվել է 1548 թ.) կատակերգության մեջ Տրիսինոն օգտագործել է հին հույն, դրամայի ժանրային ու տաղաչափական առանձնահատկությունները։ Կլասիցիստական պոեմ ստեղծելու նրա փորձը որոշակի հաջողություն չի ունեցել։ «Գոթերից ազատագրված Իտալիան» (գիրք 1-27, հրտատարակվել է 1547-1548 թթ.) հերոսական պոեմը գրված է Հոմերոսի հետևությամբ, հեկզամետրիկ չափով։ Տրիսինոյի փորձը մեծապես յուրացրել են իտալացի կլասիցիստները։ Իր լեզվաբանական աշխատություններում Տրիսինոն պաշտպանել է իտալական գրական լեզվի կանոնացման անհրաժեշտությունը։

Ջանջորջո Տրիսինո
իտալ.՝ Gian Giorgio Trissino[1]
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 8, 1478[2][1]
ԾննդավայրՎինչենցա, Վենետիկի հանրապետություն[3]
Մահացել էդեկտեմբերի 8, 1550[1] (72 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ[3]
ԳերեզմանSant'Agata dei Goti Church
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
ԵրկերL'Italia liberata dai Goti? և Sofonisba?
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, դրամատուրգ և փիլիսոփա
 Giangiorgio Trissino Վիքիպահեստում

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջանջորջո Տրիսինո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։