Պրոֆիտրոլ

Պրոֆիտրոլ (ֆր.՝ profiterole, profit՝ շահույթ, օգուտ ) ոչ մեծ, (4 սմ-ից փոքր տրամագիծ ունեցող) ֆրանսիական խոհանոցի խոհարարական ուտեստ՝ պատրաստված եփովի խմորից և տարբեր միջուկներից (ինչպես քաղցր, այնպես էլ ոչ քաղցր)՝ եփովի կրեմով, աղցանով, սնկով, մսով և այլն[1][2]։

Պրոֆիտրոլ
Ենթատեսակաղանդեր և թխվածք
Առաջացման երկիր Ֆրանսիա
Հիմնականգանաշ և Եփովի խմոր
 Profiterole Վիքիպահեստում

Ծագում

Ֆրանսերենում ի սկզբանե «profitrole» բառը նշանակել է ոչ մեծ չափի դրամական շահույթ, արժեքավոր ձեռքբերում («Մանրուք է, բայց հաճելի»)[3]։ Ավելի ուշ այդ բառով անվանեցին փոքրիկ, բայց, ընդհանուր կարծիքի համաձայն, շատ համեղ կարկանդակները[4]։

Օգտագործում

Քաղցր պրոֆիտրոլները կարելի է մատուցել որպես առանձին աղանդեր[5], բայց կարելի է նաև մատուցել կաթնային ապուրի հետ, մսային կամ սնկային միջուկներով պրոֆիտրոլները՝ արգանակի։ Ամենահայտնին համարվում է պրոֆիտրոլով արգանակը․ այս դեպքում առանց որևէ միջուկի պրոֆիտրոլները ավելացվում են արգանակին՝ մատուցելուց անմիջապես առաջ։ Դրանցից պատրաստվում են նաև այլ հրուշակեղեններ, օրինակ՝ կրոկեմբուշ։

Ծանոթագրություններ