Պրոկլետիե

Պրոկլետիե (սերբ.՝ Bjeshkët e Nemuna, սերբ.՝ Проклетије, բառացի՝ անեծք), լեռնազանգված Բալկաններում՝ Ալբանիայի, Չեռնոգորիայի ու Սերբիայի (Կոսովո) սահմանին։ Գտնվում է Դինարյան բարձրավանդակի հարավային մասում, արևելքից արևմուտք ջգվում է 100 կմ։

Պրոկլետիե
Տեսակլեռնաշղթա
Երկիր Սերբիա,  Չեռնոգորիա,  Ալբանիա և  Կոսովո
ԼեռնաշղթաԴինարյան բարձրավանդակ
Բարձրությունը ծովի մակարդակից2694 մետր[1]
Երկարություն100 կմ
Բարձրագույն գագաթՄաժա Եզերցա
Նյութնստվածքային ապար

Ամենաբարձր գագաթը Մաժա Եզերցա լեռն է (2692 մ)[2]։ Մյուս գագաթներից են Ռադոխինան (2750 մ), Ջյարավիցան()(2656 մ, Կոսովոյի ամենաբարձր գագաթն է[2]), Շկելնեզին (2366 մ)։ Լեռնազանգվածը գտնվում է երեք երկրների՝ Ալբանիայի, Չեռնոգորիայի և Սերբիայի (Կոսովո) սահմանին։ Լեռնազանգվածի մոտ տեղակայված են Պեչ, Ջյակովիցա (Կոսովո), Բայրամ Ցուրին (Ալբանիա), Պոդգորիցա և Գուսինե (Չեռնոգորիա) քաղաքները։

Լեռնազանգվածը սկսվում է Շկոդեր լճի հյուսիսարևմտյան վերջավորությունից։ Հարավային լանջերը ողողվում են Դրին գետի, հյուսիսային լանջերը՝ Լիմ գետի, իսկ հյուսիսարևմտյան լանջերը՝ Մորաչա գետի ջրերով։

Լեռնազանգվածը բազկացած է կրաքարի, թերթաքարերի, դոլոմիտի շերտերից, տարածված է կարստը։ Լանջերը կտրատված են. ծովի մակարդակից մինչև 1700-1800 մ բարձրության վրա կան անտառներ, որտեղ աճում են կաղնի, հաճարենի, թխկի, շագանակենի, եղևնի։ Ավելի բարձր ալպյան մարգագետիններն են՝ տեղ-տեղ ձյան ծածկույթով[3][4]։

2009 թվականին այստեղ 1980-2440 մ բարձրության վրա հայտնաբերվել են չորս սառցադաշտեր։ Դրանք գտնվում են հյուսիսարևելյան հատվածի խոր հատվածներում՝ ձյան սահմանից զգալիորեն ցածր՝ շնորհիվ բքի ու ձնահյուսի, որն այստեղ կուտակվում է 4-5.5 մ ջրին համարժեք[5][6]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրոկլետիե» հոդվածին։