Պրիշտինայի համալսարան

բարձրագույն կրթության պետական հաստատություն Պրիշտինայում (Կոսովո)

Պրիշտինայի համալսարան (ալբ․՝ Universiteti I Prishtinës), բարձրագույն կրթության պետական հաստատություն, գտնվում է Պրիշտինայում (Կոսովո)։ Ուսանողների թիվը՝ 41 833 (2009-2010 ուսումնական տարի)։

Պրիշտինայի համալսարան
Изображение логотипа
Տեսակհասարակական համալսարան
Հիմնադրված է1999
ՌեկտորMarjan Dema?
Ընդհանուր անձնակազմ1200 մարդ
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[1], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[2] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[3]
Երկիր Կոսովո
Կայքuni-pr.edu(ալբ.)(անգլ.)
Պրիշտինայի համալսարան (Կոսովո)##
Պրիշտինայի համալսարան (Կոսովո)
Պրիշտինայի համալսարան, Կոսովո
 University of Pristina Վիքիպահեստում

Ակնարկ

Հանդիսանում է Եվրոպական համալսարանների ասոցիացիայի անդամ։ Կապեր է պահպանում արևմտաեվրոպական և ամերիկյան համալսարանների ու հաստատությունների հետ[4][5][6][7]։ Պրիշտինայի համալսարանը ալբանալեզու համալսարան է, որն ամենաբարձր վարկանիշն ունի Եվրոպայում[8]։ Պրիշտինայի համալսարանն առաջարկում է դասընթացներ և ծրագրեր, որոնք տանում են դեպի պաշտոնապես ճանաչված բարձրագույն կրթության աստիճաններ, ինչպիսիք են բակալավրի, մագիստրոսի, դոկտորի աստիճանները կրթության տարբեր ոլորտներում[9]։

2016-2017 ուսումնական տարում համալսարանում սովորել է 38 974 ակտիվ ուսանող, որից 17 042 (43,8%) տղամարդիկ են, իսկ 21 932 (56,2%) կանայք, 38 334 (98,3%) ուսանողներ եղել են Կոսովոյից, 413-ը (1%)՝ Պրեշևոյից, Մեդվեջիայից և Բույանովացից, 99-ը (0,25%)՝ Չեռնոգորիայից, 56-ը (0,14%)՝ Հյուսիսային Մակեդոնիայից, 49-ը (0,12%)՝ Ալբանիայից և 23-ը (0,06%)՝ այլ երկրներից[10]։

Այժմ Պրիշտինայի համալսարանն ունի 17 ֆակուլտետ, որից 14-ը ակադեմիական, 3-ը` կիրառական գիտությունների։

Ֆակուլտետներ

  • փիլիսոփայության ֆակուլտետ
  • մաթեմատիկայի և բնական գիտությունների ֆակուլտետ
  • բանասիրական ֆակուլտետ
  • իրավագիտության ֆակուլտետ
  • տնտեսագիտության ֆակուլտետ
  • քաղաքաշինության և ճարտարապետության ֆակուլտետ
  • էլեկտրատեխնիկայի և հաշվողական տեխնիկայի ֆակուլտետ
  • մեխանիկա-մեքենաշինության ֆակուլտետ
  • բժշկական ֆակուլտետ
  • հումանիտար և մաթեմատիկական գիտությունների բաժին
  • գյուղատնտեսության և անասնաբուժության ֆակուլտետ
  • երկրագիտության և տեխնոլոգիայի ֆակուլտետ
  • սպորտային գիտությունների ֆակուլտետ
  • մանկավարժական ֆակուլտետ
  • կիրառական գիտությունների և բիզնեսի ֆակուլտետ, Պեչ
  • կիրառական գիտությունների և տեխնիկայի ֆակուլտետ, Կոսովոյի Միտրովիցա
  • կիրառական գիտությունների և տեխնիկայի ֆակուլտետ, Ուրոշևաց

Հայտնի շրջանավարտներ և դասախոսներ

  • Ֆեհմի Ագանի, կոսովացի ակադեմիկոս, սոցիոլոգիայի պրոֆեսոր և քաղաքական գործիչ
  • Նեջատ Դացի, ՄԱԿ-ի ղեկավարման տակ գտնվող Կոսովոյի նախագահ, քիմիայի նախկին պրոֆեսոր
  • Ուկշին Հոթի, կոսովացի պրոֆեսոր, փիլիսոփա և քաղաքական ակտիվիստ
  • Հիլմի Իբար, քիմիայի պրոֆեսոր և մանկավարժության նախկին դեկան Թրակիայի համալսարանում
  • Ատիֆեթե Յահյագա, Կոսովոյի Հանրապետության չորրորդ նախագահ
  • Ալի Պոդրիմյա, կոսովացի բանաստեղծ
  • Ալբին Կուրտի, Կոսովոյի նախկին վարչապետ, Պրիշտինայի համալսարանի ուսանողների անկախ միության նախկին ղեկավար
  • Վյոսա Օսմանի, Կոսովոյի ժողովրդավարական լիգայի նախագահի տեղակալ, Կոսովոյի Հանրապետության խորհրդարանի գործող սփիքեր
  • Իբրահիմ Ռուգովա, հետպատերազմական Կոսովոյի առաջին նախագահ
  • Ֆաթմիր Սեյդիու, ՄԱԿ-ի ղեկավարման տակ գտնվող Կոսովոյի նախագահ, իրավագիտության նախկին պրոֆեսոր
  • Հաշիմ Տաչի, Կոսովոյի Հանրապետության հինգերորդ նախագահ, նախկին վարչապետ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Manfred G. Raupp Hrsg: The fight against malaria and other related mosquito-born diseases : results and proposed next steps of the Rotary Seminar at the University Prishtina (Kosovo), ICC Deutschland Türkei, Rotary International 2019 978-3-945046-16-6

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրիշտինայի համալսարան» հոդվածին։