Պրիեկուլե

Պրիեկուլե (լատիշ․՝ Priekule), քաղաք Լատվիայի հարավ-արևմուտքում, Պրիեկուլե վարչական կենտրոնում։ 2006 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 2592 մարդ։

Քաղաք
Պրիեկուլե
լատիշ․՝ Priekule
Զինանշան

Շվեդիայի դարպասը
ԵրկիրԼատվիա Լատվիա
Հիմնադրված է1928 թ.
Առաջին հիշատակում1483
Մակերես5,4[1] կմ²
ԲԾՄ65[1] մ
Բնակչություն2433[2] մարդ (2011)
Խտություն450.6 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Փոստային ինդեքսLV-3434[3]
Փոստային դասիչLV-3434[4]
ATVK0641615[5]
Պաշտոնական կայքpriekule.lv
Պրիեկուլե (Լատվիա)##
Պրիեկուլե (Լատվիա)
Վառոդային աշտարակը

Մինչև 2009 թվականի հուլիսի 1-ը քաղաքը գտնվել է Լիեպայա շրջանի կազմի մեջ։

Նախկին երկաթուղային կայարանը

Պրիեկուլեն երկաթուղային կայարան է։

Պատմություն

Պրիեկուլե քաղաքը առաջին անգամ հիշատակվել է 1483 թվականին, երբ այստեղի հողերը անցել են բարոն Կորֆի իշխանության տակ։ Կորֆների պալատը գոյություն ունի մինչև այժմ։ Այն հիմա դպրոց է։ 1699 թվականին կառուցված Շվեդիայի դարպասը պահպանվել է։ Պրիեկուլեն Շվեդիայի դարպասը ճանաչել է ազգային ճարտարապետական հուշարձան։

Քաղաքի հիմնական զարգացումը տեղի է ունեցել 1871 թվականին, երբ ստեղծվել է Լիեպայա-Վիլյնուս երկաթուղային ճյուղը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը դարձել է արյունալի մարտերի թատերաբեմ։ Քաղաքում տեղակայված է նախկին ԽՍՀՄ խոշորագույն զինվորական հողարկավորությունների տարածքը, որտեղ թաղված են Կարմիր բանակի 23 000 ռազմիկներ[6]։

Սպորտ

Տարիներ շարունակ քաղաքը հպարտացել է իր մարզական ձեռքբերումներով։ Քաղաքում կան 14 մարզաձևեր՝ բասկետբոլ, ֆուտբոլ, հանդբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, սպորտային ձկնորսություն, շախմատ, թեթև ատլետիկա և այլն։

Տրանսպորտ

Ավտոճանապարհներ

Պրիեկուլեով անցնում է P114 ավտոճանապարհը (Պրիեկուլե-Լիտվայի սահման)։

Շրջանում տեղակայված ավտոճանապարհներից հարկ է նշել V1198 (Իլմայա-Պրիեկուլե), V1206 (Դուրբե-Տադայկի-Բունկա-Պրիեկուլե), V1210 (Պրիեկուլե-Պապլակա-Վիրգա) և V1212 (Պրիեկուլե-Վայնյոդե) ավտոճանապարհները։

Երկաթուղային տրանսպորտ

1990-ական թվականներին Լատվիայից խորհրդային զորքերը դուրս են բերվել, որի հետևանքով դադարել է գործել Պրիեկուլեի միջով ընթացող երկաթուղային ճյուղը։ Վայնյոդեի մոտ հետագայում ճանապարհը քանդվել է։ 2015 թվականի դրությամբ նախկին կայարանի շենքը չի օգտագործվում։

Տեսարժան վայրեր

Բարոնների պալատը
Պրիեկուլե եկեղեցին

Բարոնների պալատում բացի Շվեդիայի դարպասից պահպանվել է ևս մեկ պալատ, որը ենթակա է վերանորոգման։ Հայտնի են «Վառոդային աշտարակը» և լյութերական եկեղեցին (1998 թվականի վերականգնվել է)։

Հայտնի մարդիկ

  • Յանիս Փեթերս (ծնվել է 1939 թվականին Պրիեկուլեում) - լատվիացի բանաստեղծ, հրապարակախոս, խորհրդային քաղաքական գործիչ, դիվանագետ, հասարակական գործիչ։

Պրիեկուլեում կամ Պրիեկուլե երկրամասում ծնվել և ապրել են՝

  • Եվգենի Մեյա - մշակույթի աշխատող
  • Վալդիս Կամպարս - քիմիայի բնագավառի գիտությունների դոկտոր
  • Կարլիս Կամպե - հոգևորական և գրող
  • Էդիտե Զվագուլե - բրուտ
  • Էլմարս Անսոն - դրամատուրգ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրիեկուլե» հոդվածին։