Պուլատ Աբդուլաև

Պուլատ Աբդուլաև (ռուս.՝ Абдуллаев, Пулат Хабибович, հունվարի 16, 1942(1942-01-16), Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական դիվանագետ։

Պուլատ Աբդուլաև
 
Կրթություն՝Տաշքենդի պետական տեխնիկական համալսարան և Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝դիվանագետ և գրող
Ծննդյան օրհունվարի 16, 1942(1942-01-16) (82 տարեկան)
ԾննդավայրՏաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՀայրՀաբիբ Աբդուլաև
 
Պարգևներ
Պատվո շքանշան

Կենսագրություն

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ միջինասիական պոլիտեխնիկական ինստիտուտը և Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1966)։ Տիրապետում է անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։

  • 1977-1983 թվականներին՝ առաջին քարտուղար, Բելգիայում ԽՍՀՄ դեսպանության խորհրդական։
  • 1983-1986 թվականներին՝ խորհրդական ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների բաժնում։
  • 1986-1991 թվականներին՝ Բելգիայում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ
  • 1991 թվականի մարտի 21-ից 1995 թվականի մայիսի 26-ը Ջիբութիում ԽՍՀՄ, ապա Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 1995-2000 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ անվտանգության և զինաթափման հարցերով դեպարտամենտի գլխավոր խորհրդական։
  • 2000 թվականի մայիսի 26-ից 2006 թվականի մարտի 24-ին Կամերունում և Հասարակածային Գվինեայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[3][4]։

Ամուսնացած է։ Ունի երկու երեխա։

Դիվանագիտական աստիճան

  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1991 թվականի մարտի 21)[5]։
  • Արտակարգ և լիազոր դեսպան (1993 թվականի հոկտեմբերի 18)[6]։

Պարգևներ

  • Պատվո շքանշան (2002 թվականի սեպտեմբերի 21)՝ Երկարամյա բեղմնավոր աշխատանքի եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի անցկացմանը ակտիվ մասնակցության համար[7]։

Հրապարակումներ

Պ. Խ. Աբդուլաև (Ա. Պլատով կեղծանունով)՝ «Այսպես է ասել Նապոլեոնը» գրքի հեղինակ (2003) — ISBN 5-03-003548-6.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ