Պուերտո Վալարտա

Պուերտո Վալարտա[5] (իսպ.՝ Puerto Vallarta), առողջարանային քաղաք Մեքսիկայում՝ Խալիսկո նահանգում, համանուն քաղաքապետարանի մասը և նրա վարչական կենտրոնը։ Բնակչությունը, ըստ 2020 թվականի մարդահամարի, 224166 մարդ էր[6]։

Պուերտո Վալարտա
Տեսակlocality of Mexico? և քաղաք
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1]
ՎարչատարածքԽալիսկո[1]
ԲԾՄ101 մետր[2]
Մակերես52 կմ²[3]
Ձևավորումդեկտեմբերի 12, 1851[4]
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն

Քաղաքը գտնվում է Խաղաղ օվկիանոսյան Բաիա դե Բանդերաս ծովածոցի ափին, նահանգի մայրաքաղաք Գվադալախարայից 300 կմ դեպի արևմուտք, 200 դաշնային մայրուղու վրա։

Պուերտո Վալարտան ձևավորում է ագլոմերացիա, որը ներառում է մի քանի մոտակա համայնքներ, ինչպես Պուերտո Վալարտայի մունիցիպալիտետից, այնպես էլ Նայարիտ նահանգի հարևան Բահիա դե Բանդերաս համայնքից։

Քաղաքը սպասարկում է Գուստավո Դիաս Օրդազ միջազգային օդանավակայանը։

Պատմություն

Բնակավայրը հիմնադրվել է 1851 թվականի դեկտեմբերի 12-ին՝ Լաս Պենյաս անունով։

1885 թվականի հուլիսի 14-ին Լաս Պենյասում բացվել է կաբոտաժային նավահանգիստը։

1918 թվականին անունը փոխվել է Պուերտո Վալարտայի՝ ի պատիվ Խալիսկո նահանգի նախկին նահանգապետ Իգնասիո Վալարտայի, իսկ 1968 թվականի մայիսի 31-ին բնակավայրին տրվել է քաղաքի կարգավիճակ[7][8]։

Նկարներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուերտո Վալարտա» հոդվածին։