Պոսիբիլականներ

Պոսիբիլականներ (ֆր.՝ Possibilistes), երբեմն նաև՝ բրուսիստականներ (ֆր.՝ Broussistes) ֆրանսիական սոցիալիստական շարժման ֆրակցիա 1880-ական թվականների ավարտին 1900-ական թվականների սկզբին։ Պոսիբիլականների կողմ էին «մունիցիպալ սոցիալիզմի» (ռեֆորմիստական սոցիալիզմի ուղղություններից) գաղափարներին։ Սկզբնապես պոսիբիլականները կազմել են բանվորական կուսակցության (հիմնադված 1879 թվականին) ռեֆորմիստական թևը։

Պոսիբիլականներ
Տեսակկուսակցություն
Երկիր Ֆրանսիա
ՀիմնադիրPaul Brousse? և Benoît Malon?
Հիմնադրված1882
Գաղափարախոսությունսոցիալիզմ

Պայքարել են հեղափոխական մարքսիզմի դեմ, հակված են եղել «հնարավորությունների քաղաքականությանը» («La politique des possibilites», այստեղից էլ անվանումը)։ 1882 թվականին բանվորական կուսակցությունը պառակտվեց, սահմանազատվեցին պոսիբիլականները, գեդիտոները, և պոսիբիլականների կուսակցությունը սկսեց կոչվել սոցիալիստա-հեղափոխականների բանվորական կուսակցություն, 1883 թ. թվականին ֆրանսիական աշխատավոր-սոցիալիստների ֆեդերացիա։

1880-ական թվականների պոսիբիլականները փորձեցին իրենց ձեռքը շարժման ղեկավարությունը։ Այնուամենայնիվ, սոցիալիստական կազմակերպություններից շատերը չաջակցեցին պոսիբիլականներին։ 1889 թվականին Փարիզում կայացավ զուգահեռ երկու կոնգրես՝ մարքսիստների միջազգային սոցիալիստական կոնգրեսը (սկզբնավորել է 2-րդ Ինտերնացիոնալը) և մեկուսացված պոսիբիլականների կոնգրեսը։ 20-րդ դարի սկզբին Պոսիբիլականները մտան ֆրանսիական սոցիալիստական կուսակցության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 382