Պողոս Ղուկասյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Պողոս Հովսեփի Ղուկասյան (առավել հայտնի է Պավել Օսիպի Ղուկասով (հունվարի 22 (փետրվարի 3), 1858, Շուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 22, 1937(1937-12-22), Փարիզ, Ֆրանսիա), հայ հանրային գործիչ, նավթարդյունաբերող, ճարտարագետ, ֆինանսիստ։

Պողոս Ղուկասյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 22 (փետրվարի 3), 1858
ԾննդավայրՇուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 22, 1937(1937-12-22) (79 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ԳերեզմանՊեր Լաշեզ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԿոմերցիոն գիտությունների ակադեմիա և Դրեզդենի տեխնիկական համալսարան
Մասնագիտությունձեռնարկատեր
Զբաղեցրած պաշտոններՌուսական կայսրության Պետական ​​խորհրդի անդամ

Հասարակական գործիչ, հրատարակիչ և մեկենաս Արշակ Ղուկասյանի (Աբրամ Ղուկասով) եղբայրն էր։

Կենսագրություն

Ուսում

Ուսանել է Մոսկվայի առևտրական գիտուրյունների համալսարանում (ռուս.՝ Московская практическая коммерческая академия1878 թվականին ավարտել է Դրեզդենի պոլիտեխնիկ ինստիտուտը։ ԱՄՆ-ում ուսանել է Նավթի արդյունաբերություն։

Աշխատանք

Աշխատել է Բաքվում, եղել է Կասպիական նավթարդյունաբերական ընկերության գործարանի տնօրեն։ 1890 թվականին եղել է Բաքվի նավթարդյունահանողների խորհրդի նախագահ, 1899 թվականից «Կասպիական ընկերության» նախագահ։ Եղել է մի շարք նավթարդյուբերական ընկերությունների անդամ, 1890-1906 և 1915-1917 թվականներին Բաքվի նավթարդյունաբերողների համագումարի նախագահ։ 1905 թվականին տեղափոխվել է Պետերբուրգ, 1906-1912 թվականներին եղել է Պետական դումայի անդամ։ 1916 թվականին ընտրվել է Ռուսաստանի առևտրաարդյունաբերական բանկային խորհրդի նախագահ։

Մեկենասություն

1920-ական թվականներին եղբոր հետ ակտիվ մասնակցել է «Տորգպրոմ» (ռուս.՝ Торгпром) հակահեղափոխական կազմակերպության աշխատանքներին, 1930-ական թվականներին միասին հրատարակել են «Վոզրոժդենիե» թերթը[1]։

Հովանավորել է բազմաթիվ հայերեն գիտական գրքերի հրատարակությունը։ Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո անցել է Ֆինլանդիա, ապա Ֆրանսիա։ Թաղված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը[2]։

Ծանոթագրություններ