Պոգոնյա (զինանշան)
Պոգոնյա (բելառուս․՝ Паго́ня), Լիտվական մեծ իշխանության զինանշանը 14-րդ դարի մերջից[1]։ Լիտվայի, Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Բելառուսիայի պետական զինանշանն է։ Օգտագործվում է Բելառուսիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի տարբեր հերալդիկ նշաններում։
![]() | |
Մանրամասնություններ | |
---|---|
Օգտագործում | Բելառուսիա, 1991-1995 |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2c/Pahonia_-_%D0%9F%D0%B0%D0%B3%D0%BE%D0%BD%D1%8F%2C_Grand_Duchy_of_Lithuania_COA_%281575%29_cut.png/100px-Pahonia_-_%D0%9F%D0%B0%D0%B3%D0%BE%D0%BD%D1%8F%2C_Grand_Duchy_of_Lithuania_COA_%281575%29_cut.png)
Բնութագրում. Ալ դաշտում արծաթե ձիավոր արծաթե ձիու վրա, ձիավորի աջ ձեռքին վեր բարձրացրած թուր է, ձախ ձեռքին՝ երկրնագույն վահան վեցակողմ խաչով[2]։ Որոշ պատկերներում թամբի տակ կախված է եռածայր վերմակ։
Ծագում
Զինված ձիավորի պատկերը հայտնի խորհրդանիշ է համարվում և հանդիպում է զինանշանի ստեղծումից առաջ[3]։ Այսպիսով, զինված ձիավորի պատկերով կնիքներ էին օգտագործում սլավոնական իշխանները, Ալեքսանդր Նևսկին, Դմիտրի Դոնսկին և այլք։
- Բոգուսլավ Առաջինի կնիքը
- նիկոլայ Առաջինի կնիքը
- Կազիմի Առաջինի կնիքը
- Ալեքսանդր Նևսկիի կնիքը
- 1330
- 1331
- Լուգվենայի կնիքը
- Ցիգուզմունդ Կեյստուտովիչի կնիքը
Լիտվական թագավորության զինանշանը
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3c/Lietuvos_herbas_Vytis.Lithuanian_CoA_Vytis_of_15th_c.jpg/220px-Lietuvos_herbas_Vytis.Lithuanian_CoA_Vytis_of_15th_c.jpg)
Զինանշանը հայտնվել է Յագայլո և Վիտովտա իշխանների դիմանկարներով զինված ձիավորների հերալդիզացման գործընթացի արդյունքում։ 1366 թվականին են վերաբերում Օլգերդի կնիքով փասթաթուղթը, որում պատկերաված է ձիավոր թրով։ 14-րդ դարի վերջից ձիավորը պատկերված է հերալդական վահանի ֆոնում Յագայլիի և Վիտովտայի կնիքներում։
Սկզբնականորեն զինանշանի պատկերները նշանակում էին մեծ իշխանի միապետություն և ունեին բաղադրիչների տարբերություն. ձիավորի մոտ կարող էր բացակայել վահանը և կարող էր լինել վահանը, իսկ դրա վրա պատկերված լիներ վեցածայր խաչ։
Ըստ պատմաբան Ալեքսեյ Շալանդի՝ Պոգոնյա անվանումը կնքվել է այս զինանշանին 15-րդ դարի վերջում՝ զինված ձիավորի պատկերի վերաիմաստավորման արդյունքում։
16-րդ դարի առաջին կեսի բելառուսալիտվական տարեգրքերը հնացնում են Պոգոնյաները՝ վերագրելով այն Նարիմունտու Ռոմանովիչին։
Պոգոնյան հիշատակվում է նաև 1562 թվականին, երբ իշխան Սիգիզմունդ Ավգուստը հրամայում է հատել մետաղադրամներ Պոգոնյայի զինանշանով։
Պոգոնյան` որպես մարզային զինանշան
Պոգոնյան եղել է Բելառուսիայի բոլոր նահանգների զինանշանների հիմնական բաղադրիչը։
- Նովոգրոդեկի նահանգ
- Վիլնոյի նահանգ
- Լեհական նահանգ
- Պոդլասկիե նահանգ
- Մինսկի նահանգ
- Պոլոցկի նահանգ
- Վիտեբսկի նահանգ
- Մստիսլավի նահանգի դրոշը
Բելառուսի և Ռուսական կայսրության միացումից հետո Վիտեբսկի և Վինոյի կառավարիչները ժառանգել են զինանշանները իրենց նախկին նահանգներից։
- Վիլնա նահանգի զինանշան
- Վիտեբսկի նահանգի զինանշան
Պագոնիան Վիտեբսկի տարածաշրջանի պաշտոնական խորհրդանիշն է և Գոմել տարածաշրջանի պաշտոնական խորհրդանիշի մի մասը
- Վիտեբսկի նահանգի զինանշան
- Հոմելի զինանշան
Քաղաքային զինանշաներում հայտնվելը
Ռուսական կայսրության տարածքում լինելու ժամանակ Բելառուսի որոշ քաղաքներ, ինչպիսիք են Վիտեբսկը, Գարադոկը, Պոլոցկը և այլն, ընդունեցին Պոգոնյան որպես իրենց զինանշանների մի հատված։ Դրանցից որոշները շարունակում են օգտագործվել ցայժմ։
- Լեպիել
- Վերխնոդվինսկ
- Վիլեյկա
- Լիդա
- Նեվել քաղաք
- Վելիժ (այժմ Ռուսաստանի հատված է)
- Բրանսկ (այժմ Լեհաստանի մաս է)
- Պուլավի
- Սիդլց
- Դրոհիժին
Ռեչիցա, Մոգիլև և որոշ այլ քաղաքներ պատմականորեն ունեցել են Պոգոնյան իրենց բանակների զինանշաններում։
- Ռեչիցա
- Մահիլու
- Լիպնիշկի
- Իզիասլավ
Պոգոնյան` որպես քաղաքական խորհրդանիշ
Պոգոնյան օգտագործվել է մի շարք քաղաքական շարժումների կողմից։
- Լեհական կայսրության զինանշանը
Գրականության մեջ
Համանուն հայրենասիրական բանաստեղծություն գրել է բելառուս դասական գրող Մաքսիմ Բոգդանովիչը 1915 թվականին։ Բանաստեղծության մեջ երկու անգամ կրկնվում է. «Հին լիտվական Պոգոնյան չջարդել, չկանգնեցել, չզսպել։» Բանաստեղծության հիման վրա նաև գրվել է երգ։